Լորենցո Ֆոնտանա
Լորենցո Ֆոնտանա իտալ.՝ Lorenzo Fontana | |||
Ֆոնտանան 2016 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2019 թվականի հուլիսի 10 - 2019 թվականի սեպտեմբերի 5 | |||
Նախորդող | Ջուզեպպե Կոնտե (ժամանակավոր պաշտոնակատար) | ||
Հաջորդող | Վինչենցո Ամենդոլա | ||
| |||
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի հուլիսի 10 | |||
Նախորդող | Ջուզեպպե Կոնտե | ||
Հաջորդող | Էնրիկո Կոստա (ընտանիքի հարցերով լիազորություններ) | ||
| |||
2018 թվականի մարտի 20-ից | |||
| |||
2009 թվականի հուլիսի 14 - 2018 թվականի մարտի 22 | |||
Կուսակցություն՝ | Հյուսիսային լիգա | ||
Կրթություն՝ | Պադովայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | ապրիլի 10, 1980[1] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[1] | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Կայք՝ | lorenzofontana.org | ||
Լորենցո Ֆոնտանա (իտալ.՝ Lorenzo Fontana, ապրիլի 10, 1980[1], Վերոնա, Վենետո, Իտալիա[1]), իտալացի քաղաքական գործիչ, Հյուսիսային լիգա կուսակցության անդամ։ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսացել է Վերոնայի ցուցահանդեսային կենտրոնի աշխատակից, ավարտել է Պադովայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն, և Հռոմի եվրոպական համալսարանը՝ «քրիստոնեական քաղաքակրթության պատմություն» մասնագիտությամբ։ Հյուսիսային լիգա կուսակցությունից ընտրվել է Վերոնա քաղաքի կոմունային խորհրդի կազմում[2]։
2009 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան, մտել է Ազատության և ժողովրդավարության Եվրոպա խմբակցության կազմում, 2014 թվականին վերընտրվել և դարձել Ազգերի և զատությունների Եվրոպա խմբակցության անդամ։
2018 թվականի մարտի 4-ին Վենեցիայի մարզի երկրորդ շրջանում Հյուսիսային լիգա կուսակցության ներկայացրած ցուցակով ընտրվել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ[3], մարտի 29-ին ընտրվել է Պալատի փոխնախագահներից մեկը։
2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է Իտալիայի ընտանիքի և հաշմանդամություն ունեցող անձանց առանց պորտֆելի նախարարի պաշտոնը[4]։
2019 թվականի հուլիսի 10-ին նույն կառավարությունում նշանակվել է Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար[5]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (եվրոպական հարցերով նոր նախարարը դարձել է Էնցո Ամենդոլան, Ֆոնտանան ոչ մի նշանակում չի ստացել)[6], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Openpolis
- ↑ «Il nuovo Governo ha un ministro veronese» (իտալերեն). TG Verona. 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Elezioni politiche 2018, gli eletti in Veneto» (իտալերեն). Corriere del Veneto. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն). Avvenire. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Chi sono i nuovi ministri Locatelli e Fontana» (իտալերեն). RAI News. 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Lorenzo Fontana» (անգլերեն). Եվրախորհրդարան. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- «FONTANA Lorenzo» (իտալերեն). Իտալիայի պատգամավորների պալատ. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Ֆոնտանա» հոդվածին։ |
|