Լորենցո Ֆոնտանա
Լորենցո Ֆոնտանա իտալ.՝ Lorenzo Fontana | |||
![]() | |||
Ֆոնտանան 2016 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2019 թվականի հուլիսի 10 - 2019 թվականի սեպտեմբերի 5 | |||
Նախորդող | Ջուզեպպե Կոնտե (ժամանակավոր պաշտոնակատար) | ||
Հաջորդող | Վինչենցո Ամենդոլա | ||
| |||
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի հուլիսի 10 | |||
Նախորդող | Ջուզեպպե Կոնտե | ||
Հաջորդող | Էնրիկո Կոստա (ընտանիքի հարցերով լիազորություններ) | ||
| |||
2018 թվականի մարտի 20-ից | |||
| |||
2009 թվականի հուլիսի 14 - 2018 թվականի մարտի 22 | |||
Կուսակցություն՝ | Հյուսիսային լիգա | ||
Կրթություն՝ | Պադովայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | ապրիլի 10, 1980 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Կայք՝ | lorenzofontana.org | ||
Լորենցո Ֆոնտանա (իտալ.՝ Lorenzo Fontana, ապրիլի 10, 1980, Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Հյուսիսային լիգա կուսակցության անդամ: 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսացել է Վերոնայի ցուցահանդեսային կենտրոնի աշխատակից, ավարտել է Պադովայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն, և Հռոմի եվրոպական համալսարանը՝ «քրիստոնեական քաղաքակրթության պատմություն» մասնագիտությամբ։ Հյուսիսային լիգա կուսակցությունից ընտրվել է Վերոնա քաղաքի կոմունային խորհրդի կազմում[1]։
2009 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան, մտել է Ազատության և ժողովրդավարության Եվրոպա խմբակցության կազմում, 2014 թվականին վերընտրվել և դարձել Ազգերի և զատությունների Եվրոպա խմբակցության անդամ։
2018 թվականի մարտի 4-ին Վենեցիայի մարզի երկրորդ շրջանում Հյուսիսային լիգա կուսակցության ներկայացրած ցուցակով ընտրվել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ[2], մարտի 29-ին ընտրվել է Պալատի փոխնախագահներից մեկը։
2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է Իտալիայի ընտանիքի և հաշմանդամություն ունեցող անձանց առանց պորտֆելի նախարարի պաշտոնը[3]։
2019 թվականի հուլիսի 10-ին նույն կառավարությունում նշանակվել է Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար[4]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (եվրոպական հարցերով նոր նախարարը դարձել է Էնցո Ամենդոլան, Ֆոնտանան ոչ մի նշանակում չի ստացել)[5], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Il nuovo Governo ha un ministro veronese» (իտալերեն)։ TG Verona։ 2018-05-31։ Վերցված է 2018-06-03
- ↑ «Elezioni politiche 2018, gli eletti in Veneto» (իտալերեն)։ Corriere del Veneto։ 2018-03-05։ Վերցված է 2018-06-03
- ↑ «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն)։ Avvenire։ 2018-05-31։ Վերցված է 2018-06-01
- ↑ «Chi sono i nuovi ministri Locatelli e Fontana» (իտալերեն)։ RAI News։ 2019-07-10։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն)։ la Repubblica։ 2019-09-04։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն)։ la Stampa։ 2019-09-05։ Վերցված է 2019-09-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Lorenzo Fontana» (անգլերեն)։ Եվրախորհրդարան։ Վերցված է 2018-06-03
- «FONTANA Lorenzo» (իտալերեն)։ Իտալիայի պատգամավորների պալատ։ Վերցված է 2018-06-03
|