Լյուքսեմբուրգի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգի ազգային գրադարան
Երկիր Լյուքսեմբուրգ
Տեսակազգային գրադարան, պետական մարմին և Q122762732?
Հիմնվել է1899[1]
ՏեղադրությունԼյուքսեմբուրգ
ՀասցեAvenue John.-F. Kennedy
Այլ տվյալներ
Կայքbnl.public.lu

Լյուքսեմբուրգի ազգային գրադարան (ֆր.՝ Bibliothèque nationale de Luxembourg, լյուքս.՝ Lëtzebuerger Nationalbibliothéik), Լյուքսեմբուրգի ազգային գրադարանը, երկրի խոշորագույն գրադարանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1798 թվականին ֆրանսիական կառավարության կողմից որպես Լյուքսեմբուրգի քաղաքային գրադարան, իսկ 1899 թվականին ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ Գրադարանային առաջին գրացուցակում ներկայացված է եղել 9978 հատոր։ 1903 թվականից գրադարանը քարտերի միջոցով վարել է ձեռագիր գրացուցակ։ 1973 թվականին կառուցվել է ներկայիս շինությունը Ռուզվելտի բուլվարի 37 հասցեում։ Գրադարանը ևս երկու մասնաշենք ունի և հազվագյուտ գրքերի երկու գրապահոց։ Գրադարանի հարստությունն են կազմում 840 ձեռագիր գրքերը և 150 ինկունաբուլաները։ Ազգային գրադարանը հավաքում է բոլոր հրապարակումները, որոնք լույս են տեսնում Լյուքսեմբուրգում, ինչպես նաև Լյուքսեմբուրգին առնչվող այլ հրատարակություններ, որոնք տպագրվում են այլ երկրներում։ Պարտադիր նմուշառման մասին 1992 թվականի օգոստոսի 10-ի օրենքը պարտադրում է լյուքսեմբուրգյան հրատարակչություններին գրադարան ուղարկել պարտադիր օրինակներ։ «Լյուքսեմբուրգենզիանան» (Luxemburgensiana) կազմում է 150.000 հատոր։ Գրադարանն անցկացնում է երկրի ազգային մատենագիտությունը (Bibliographie luxembourgeoise): Գրադարանի ընդհանուր ֆոնդերը կազմում են 750.000 հատոր և 3.600 ամսագրի բաժանորդագրություն։ Ավելի քան 30.000 հատոր ազատ հասանելի է ընթերցասրահում։ Ամեն տարի հաստատությունը հարստանում է 10.000 հատորով։ Գրադարանից կարող են օգտվել 16 տարեկանից բարձր ընթերցողները։ 1985 թվականին գրադարանը հանդես է եկել գրադարաններն ընդհանուր գրացուցակով միավորելու նախաձեռնությամբ, և ներկայումս bibnet.lu-ն միավորում է 35 գրադարան. նրա գրացուցակն ազատ հասանելի է համացանցով։

Սպիտակ բորբոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկուղային հարկերում գրքերի պահպանման համար ոչ բավարար պայմանները պատճառ հանդիսացան այսպես կոչված սպիտակ բորբոսասնկերի, որ հայտաբերվել են 2010 թվականին։ Բորբոսն ընդգրկել էր գրապահարանների մոտ մեկկիլոմետրանոց հատված։ Վարակված գրքերն անմիջապես դուրս են բերվել պաշտոնական գրացուցակից։ Ներկայումս ընթերցողները հնարավորություն չունեն օգտվելու այդ հրատարակություններից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. (emi), Von Schimmel befallen.(չաշխատող հղում) Tageblatt. Zeitung fir Lëtzebuerg, 14 января 2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգի ազգային գրադարան» հոդվածին։