Լյուսի (ավստրալոպիտեկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լյուսիի» կմախքի մասերը (AL 288-1), Բնագիտության Ազգային թանգարան, Փարիզ

Լյուսի (անգլ.՝ Lucy), աֆարական ավստրալոպիտեկի (Australopithecus afarensis)` կանացի առանձնյակի կմախք, որը գտնվել է 1974 նոյեմբերի 24-ին՝ Եթովպիայում, Ավաշ գետի (Դանակիլ իջվածք) հովիտում՝ Դոնալդ Ջոհանսոնի (այդ ժամանակ Քլիվլենդի Բնագիտության թանգարանի հսկիչ) գլխավորած ֆրանսո-ամերիկյան արշավի ժամանակ։ Լյուսին, որը,, ըստ գնահատականների, ապրել է 3,2 միլիոն տարի առաջ[1] և մահացել է բարձրությունից ընկնելու արդյունքում[2], համարվում է գիտության մեջ հայտնի, իր տեսակի առաջին ներկայացուցիչը։

Հայտնաբերման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, Եթովպիայում կատարած մարդաբանական արշավախումբը, ովքեր աշխատում էին Օմո գետի հովիտում, հայտնաբերել են ավստրալոպիտեկի կմախքի մնացորդներ, որոնք նման էին աֆրիկյան ավտստրալոպիտեկի։ Կմախքի մասերը նաև տարբեր տեղերում են գտնվել (Քենիայի Ռուդոլֆ (Տուրկանա) լճի մոտ)։ 1972-1974 թվականներին, Աֆարական ցածրավայրում աշխատում էր ֆրանսո-ամերիկյան արշավախումբը, որի անդամները մեծահասակ կանացի առանձնյակի մի քանի հարյուր կտորներ են գտել։ Կմախքի պահպանվածությունը 40 % է եղել, որը եզակի երևույթ է մարդաբանության մեջ։ Գյուտից հետո, գիտնականների ճամբարում համընդհանուր հուզմունք էր տիրում, մագնիտոֆոնով միացված էր The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» երգը, որի անվանումն էլ տվեցին գյուտին։ Լյուսիի պլաստմասսե կրկնօրինակը ցուցադրվում է Եթովպիայի Ազգային թանգարանում՝ Ադիս Աբեբայում։ Լյուսին համարվում 2015 ֆրանսիական «Էվոլյուցիա» (ֆր.՝ Pourquoi j'ai pas mangé mon père) մուլտֆիլմի գլխավոր կերպարներից մեկը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիի հասակը ընդամենը 105 սմ էր, քաշը՝ 27 կգ։ Լյուսին փոքր ուղեղ ուներ (մոտավոր 400 սմ³), կոնքը, ստորին վերջույթների ոսկորների հետ, նման էին մարդկային ֆունկցիոնալությանը, որը վկայում է այն մասին, որ այս տեսակի ներկայացուցիչները ուղղագնաց են։ Գնահատականները, որոնք կատարվել են ատամներից, խոսում են այն մասին, որ Լյուսին մահացել է 25-30 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC - Science & Nature - The evolution of man». www.bbc.co.uk. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  2. «Люси рухнула с ... баобаба?». Антропогенез.РУ (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  3. «Pourquoi j'ai pas mangé mon père, autopsie d'un ratage». FIGARO. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]