Լյութեր Ջորջ Սիմջյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լյութեր Ջորջ Սիմջյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1905[1] |
Ծննդավայր | Այնթապ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1997 (92 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Luther Simjian Վիքիպահեստում |
Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան (արևմտ.՝ Լութեր Ճորճ Սիմճեան, անգլ.՝ Luther George Simjian, հունվարի 28, 1905[1], Այնթապ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 23, 1997, Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկահայ գյուտարար։ Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավելի արտոնագրեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1905 թվականին Այնթապում։ Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ։ Յեյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը։ Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը։ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։
Բանկոմատի գյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն՝ Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր՝ Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։
Այլ գյուտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄՍ` արտահանման համար. գյուտարարն ասում է, որ Հայաստանը մտավոր սեփականության մեծ պաշար ունի(չաշխատող հղում)
- Թերթ․ամ - «Բանկոմատի, ֆենի և այլ գյուտերի հեղինակներն ամերիկահայեր են. ներկայացվեց «Ամերիկահայության ներդրումը ԱՄՆ-ում» գիրքը» հոդված Արխիվացված 2011-01-02 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյութեր Ջորջ Սիմջյան» հոդվածին։ |
|