Jump to content

Լյուդվիկ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդվիկ Միրզոյան
Ծնվել էմայիսի 1, 1923(1923-05-01) կամ 1923[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 20, 1999(1999-07-20)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[2] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[2]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա[3] և ֆիզիկա[3]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ, Միջազգային աստղագիտական միություն և Institut d'astrophysique de Paris?
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1947)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1968)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Լյուդվիկ Վասիլի Միրզոյան (մայիսի 1, 1923(1923-05-01) կամ 1923[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 1999(1999-07-20), Երևան, Հայաստան), հայազգի խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 1942-1945 թթ.։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը 1947 թ.։ 1949 թվականից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1959 թվականից եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի տեղակալը, 1965 թվականից՝ աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են աստղերի ֆիզիկային ու էվոլյուցիային։ Կարևոր արդյունքներ է ստացել աստղասփյուռների ընդարձակման ու դրանցում գտնվող աստղերի անկայունության զարգացման վերաբերյալ։ «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ է, աստղագիտության և տիեզերագնացության գիտամեթոդական խորհրդի նախագահ։ «Աստղաֆիզիկա» համամիութենական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ (1965)[5]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդվիգ Միրզոյանի հուշատախտակը Երևանի Աղայան փողոցում
  • 1970 ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ
  • 1958 Միջազգային աստղագիտական միության և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամ
  • 1970 Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ
  • 1970-1975 թթ. Փարիզի աստղաֆիզիկայի ինստուտի անդամ-խորհրդական
  • 1974-1987 թթ.՝ ՀԽՍՀ խմբագրության խորհրդի անդամ և աստղագիտության գիտաճյուղային խորհրդի նախագահ
  • 1976-1998 թթ.` ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ և նախագահի տեղակալ
  • 1986 թվականից` ԲԱ գլխավոր գիտաշխատակից և թեմատիկ խմբի ղեկավար
  • 1986 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1965-1988 թթ. «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, 1988-1998 թթ.` գլխավոր խմբագիր
  • 1990 թվականին դարձել է Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ
  • Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1974
  • ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ
  • Բռնկվող աստղեր, Ե., 1973:
  • Անկայուն երևույթներ աստղերի աշխարհում, Ե., 1980:
  • Нестационарность и юволюция звезд. Е., 1981[6].
  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լյուդվիկ Վասիլի Միրզոյան (Կենսամատենագիտություն), Ե., 1998
  • Նունե Միրզոյանի «Կյանք` նվիրված Բյուրականին» (գիրքը հոր՝ ակադեմիկոսԼյուդվիկ Միրզոյանի մասին է)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131661140 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 619.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լյուդվիգ Միրզոյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիկ Միրզոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 619