Լյուդվիկ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիկ Վասիլի Միրզոյան
Ծնվել էմայիսի 1, 1923(1923-05-01)
Հայաստան Հայաստան Երևան
Մահացել էհուլիսի 20, 1999(1999-07-20) (76 տարեկանում)
Երևան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Լյուդվիկ Վասիլի Միրզոյան (1923, մայիսի 1, Երևան - 1999, հուլիսի 20, Երևան), հայազգի խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942-1945)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (19471949 թվականից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1959 թվականից եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի տեղակալը, 1965 թվականից՝ աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են աստղերի ֆիզիկային ու էվոլյուցիային։ Կարևոր արդյունքներ է ստացել աստղասփյուռների ընդարձակման ու դրանցում գտնվող աստղերի անկայունության զարգացման վերաբերյալ։ «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ է, աստղագիտության և տիեզերագնացության գիտամեթոդական խորհրդի նախագահ։ «Աստղաֆիզիկա» համամիութենական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ (1965)[1]։

Լյուդվիգ Միրզոյանի հուշատախտակը Երևանի Աղայան փողոցում

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ
  • 1958 Միջազգային աստղագիտական միության և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամ
  • 1970 Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ
  • 1970-1975 թթ. Փարիզի աստղաֆիզիկայի ինստուտի անդամ-խորհրդական
  • 1974-1987 թթ.՝ ՀԽՍՀ խմբագրության խորհրդի անդամ և աստղագիտության գիտաճյուղային խորհրդի նախագահ
  • 1976-1998 թթ.` ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ և նախագահի տեղակալ
  • 1986 թվականից` ԲԱ գլխավոր գիտաշխատակից և թեմատիկ խմբի ղեկավար
  • 1986 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1965-1988 թթ. «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, 1988-1998 թթ.` գլխավոր խմբագիր
  • 1990 թվականին դարձել է Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1974
  • ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բռնկվող աստղեր, Ե., 1973:
  • Անկայուն երևույթներ աստղերի աշխարհում, Ե., 1980:
  • Нестационарность и юволюция звезд. Е., 1981.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդվիկ Վասիլի Միրզոյան (Կենսամատենագիտություն), Ե., 1998
  • Նունե Միրզոյանի «Կյանք` նվիրված Բյուրականին» (գիրքը հոր՝ ակադեմիկոսԼյուդվիկ Միրզոյանի մասին է)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 619 CC-BY-SA-icon-80x15.png