Լյուբով Նովիկովա
Լյուբով Նովիկովա ռուս.՝ Любовь Александровна Новикова | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1954 (69 տարեկան) Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Պենզայի Վ. Բելինսկու անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Մորդովիայի պետական համալսարան և Penza State University? |
Գործունեության ոլորտ | անտառատափաստան |
Անդամակցություն | Ռուսական բուսաբանական ընկերություն |
Ալմա մատեր | Մորդովիայի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (2012) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (1982) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Լյուբով Ալեքսանդրովնա Նովիկովա (ռուս.՝ Любо́вь Алекса́ндровна Но́викова, դեկտեմբերի 4, 1954, Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հերբարիումի վարիչ, անտառային գոտու բուսականության մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբով Նովիկովան ծնվել է Պենզայում, 1972 թվականին ավարտել տեղի թիվ 11 միջնակարգ դպրոցը և ընդունվել Ն. Պ. Օգարյովի անվան Մորդովիայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետ` ստանալով «կենսաբան, քիմիայի և կենսաբանության ուսուցիչ» մասնագիտացում։ Դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել Սարանսկի մոտակայքում պահպանված «Լևժինսկյան լանջի» մարգագետնային տափաստանների հատվածի բուսականությանը[1]։
Մեկ տարվա ստաժավորումից հետո ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի կենսաբանական հողերի ֆակուլտետի բուսաբաշխաբանության ամբիոնին կից առկա ասպիրանտուրա։ Ավարտել է 1981 թվականին՝ պատրաստելով «Մարգագետնային տափաստանների դինամիկան (Կազակական տափաստանի օրինակով)» վերնագրով թեկնածուական ատենախոսություն։ Աշխատանքը կատարվել է Կուրսկի մարզի Կենտրոնական սևծովյան արգելոցում և հաջողությամբ պաշտպանվել 1982 թվականին[1]։
1981 թվականից մինչև 1984 թվականը Լյուբով Ալեքսանդրովնան եղել է Մորդովիայի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետին կից ճարտարագիտական երկրաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ Այդ ընթացքում նա պատրաստել է երեք քարտեզ՝ հողային, գրանուլոմետրիկ հողի կազմի և բուսաբաշխաբանական, որոնք ընդգրկել են Մորդովիայի ողջ տարածքը[2]։
1984 թվականին աշխատանքի է անցել Պենզայի պետական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում, որտեղ աշխատել է նախ ընթերակա, ապա ավագ դասախոս (1987 թվականից) և դոցենտ (1991 թվականից)՝ 1993 թվականին ստանալով բուսաբանության ամբիոնի դոցենտի կոչում[1]։
2009 թվականի մայիսից Լյուբով Նովիկովան Պովոլժիեի Ի. Ի. Սպրիգինայի անվան խոշորագույն հերբարիում ղեկավարն է։ Նրա ղեկավարությամբ աշխատանքներ են տարվել հերբարիումի էլեկտրոնային կատալոգացման ուղղությամբ, հրատարակվել են «Ի. Ի. Սպրիգինայի անվան հերբարիումում պահվող բույսերի քարտագրացուցակ» հինգ մասերը[2]։
2012 թվականին Սարատովի պետական համալսարանում Նովիկովան հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Անտառատափաստանային գոտու խոտային բուսականության կառուցվածքը և դինամիկան Պովոլժիեի բարձունքի արևմտյան լանջերին և դրա օպտիմալացման ուղիները» թեմայով։ Նույն թվականին ստացել է Պենզայի պետական համալսարանի բուսաբանության, ֆիզիոլոգիայի և բույսերի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը[1]։
Նովիկովան Պենզայի պետական տեխնոլոգիական համալսարանին կից ատենախոսության խորհրդի անդամ է[1]։
2009 թվականին Պավլոդարի Վ. Գ. Բելինսկու անվան պետական մանկավարժական համալսարանի 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար» մեդալով և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության պատվոգրով[3]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբով Ալեքսանդրովնա Նովիկովան Ռուսական բուսաբանական ընկերության Պենզայի բաժանմունքի նախագահն է։ 2006 թվականից Պենզայի մարզի կառավարությանն առընթեր մարզային միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, որը կապված է տարածաշրջանային Կարմիր գրքի վարման կարգի հետ։ Պենզայի մարզի կրթության նախարարության արտաքին կրթության ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ է[1]։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովիկովայի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններից մեկը մարգագետնային տափաստանների կառուցվածքի և դինամիկայի ուսումնասիրությունն է։ Ավելի քան 30 տարի է, ինչ նա տարբեր անտառամերձ արգելոցներում իրականացնում է մոնիտորինգային հետազոտություններ (Կենտրոնական-սևահողային, «Պրիվոլժիեի անտառային տափաստան» և այլն)։ Զբաղվում է արգելոցների բուսաբաշխաբանական քարտեզավորմամբ։ Աշխատում է մարգագետնային տափաստանների պահպանման և վերականգնման հարցերի վրա[1]։
Հետազոտության մեկ այլ կարևոր ուղղություն է Պենզայի մարզի բուսականության ուսումնասիրությունը։ Լյուբով Ալեքսանդրովնան ակտիվորեն մասնակցել է Պենզայի մարզի Կարմիր գրքի երկու հրատարակությունների ստեղծմանը։ Զբաղվում է հազվադեպ և պահպանվող բույսերի պոպուլյացիաների ժամանակակից վիճակի ուսումնասիրությամբ։ Լյուբով Ալեքսանդրովնայի գիտական հետազոտությունների մեկ այլ հիմնական ուղղություններից է Պենզայի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների ժամանակակից համակարգի ստեղծումը։ Զբաղվում է գոյություն ունեցող Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ-ի) մանրամասն ուսումնասիրությամբ, բնության նոր հուշարձանների կազմակերպմամբ[1]։
Մասնակցել է ռուսական բուսաբանական ընկերության երեք համագումարի (1988, 2008, 2013), ինչպես նաև տարբեր մակարդակի ավելի քան հարյուր այլ կոնֆերանսների աշխատանքներին։ Հանդիսանում է կոնֆերանսների կազմակերպիչներից մեկը, այդ թվում` Իվան Իվանովիչ Սպրիգինայի հիշատակին նվիրված միջազգային կոնֆերանսի։ Լյուբով Նովիկովան տպագրության է պատրաստել Ի. Ի. Սպրիգինայի նախկինում չհրատարակված ձեռագրերը՝ դրանք հրապարակելով առանձին գրքով, ինչպես նաև կոնֆերանսների նյութերում (2008, 2013)։ Ընդհանուր առմամբ` Նովիկովան հրատարակել է ավելի քան 300 աշխատանք, որոնց թվում է 11 գիրք, մի քանի տասնյակ ստեղծագործություններ Պենզայի մարզի Կարմիր գրքում և մի շարք հոդվածներ Պենզայի հանրագիտարանում[1]։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Новикова Л. А., Ямашкин А. А. Почвенная карта МАССР. М.: Союзгеофонд, 1984, № 32 — 81., 1/173 б.
- Новикова Л. А., Ямашкин А. А., Славкина Л. В. Карта гранулометрического состава почв МАССР. М.: Союзгеофонд, 1984, № 32 — 81, 1/173 в.
- Новикова Л. А., Отраднова Н. А. Я и мы. Лето в лагере: Научно-методические рекомендации для студентов пед. ин-тов.. — Пенза: ПГПУ им. В.Г. Белинского, 1992. — С. 57. — (Экология и мы (Экологическое воспитание школьников)).
- Новикова Л. А. Мониторинг травяных экосистем // Методика экологических мониторинговых исследований организмов, популяций, сообществ. Методические рекомендации / Сост. Г. Р. Дюкова, Л. А. Новикова, Л. И. Сдобнина и др. — Пенза: ПГПУ им. В. Г. Белинского, 1998. — С. 32 — 43. — 102 с.
- Новикова Л. А. «Кунчеровская степь» // Атлас Пензенской области. — М.: Дрофа, Д и К, 1998. — С. 20.
- Новикова Л. А. «Попереченская степь» // Атлас Пензенской области. — М.: Дрофа, Д и К, 1998. — С. 20.
- Пензенская лесостепь: учебное пособие по экологии для общеобразовательных учреждений / Сост.: А. А. Чистякова, Л. А. Новикова, П. И. Заплатин и др. — Пенза, 1999. — С. 176.
- Новикова Л. А. Характеристика травяной растительности «Попереченской степи» // Биологическое разнообразие и динамика природных процессов в заповеднике «Приволжская лесостепь» : тр. ГПЗ «Приволжская лесостепь». — Пенза: Пензенский ЦНТИ, 1999. — В. 1. — С. 142—152..
- Новикова Л. А. Ардымский шихан. Болота низинные. «Кунчеровская степь» (с картой). Луга. Ольшанские склоны. «Островцовская лесостепь» (с картой). Попереченская степь (с картой). Растительность водная и прибрежно-водная. Степи. Степь Большой ендовы // Пензенская энциклопедия. — М.: Науч. изд-во «Большая Российская энциклопедия», 2001. — С. 25-26, 62, 284-285, 311-312, 415-416, 422-423, 488-489, 519, 585, 585-586.
- Красная книга Пензенской области / А. И. Иванов, А. А. Чистякова, Л. А. Новикова и др.. — Пенза: ИПК «Пензенская правда», 2002. — Т. T. I. Растения и грибы. — 160 с.
- Пензенская лесостепь: Учебное пособие по экологии для общеобразовательных учреждений / Сост.: А. А. Чистякова, Л. А. Новикова, П. И. Заплатин, и др.. — 2-ое издание. — Пенза: ИПК «Пензенская правда», 2002. — 184 с.
- Новикова Л. А. «Кунчеровская степь». «Попереченская степь». «Островцовская лесостепь» // Географический атлас Пензенской области: природа, население, хозяйство, культура. — Пенза: Облиздат, 2005. — С. 20.
- Новикова Л. А. Ботаническая география: Методические указания для студентов биологических специальностей. — Пенза: ПГПУ им В. Г. Белинского, 2008. — 44 с.
- Новикова Л. А. Структура и динамика растительности «Попереченской степи» // Известия Самарского научного центра РАН. — Самара: Самарский научный центр РАН, 2009. — Т. 11. — № 1 (4). — С. 622 – 629.
- Новикова Л. А. Мониторинг растительности «Кунчеровской степи» // Поволжский экологический журнал. — 2010. — В. 4. — С. 351 – 360.
- Красная книга Пензенской области / Сост.: А. И. Иванов, Л. А. Новикова, А. А. Чистякова и др. Под ред. А. И. Иванова. — 2-е издание. — Пенза: ИПК «Пензенская правда», 2013. — Т. Т. 1. Грибы, лишайники, мхи, сосудистые растения. — 300 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 С. А. Сенатор, В. М. Васюков, С. В. Саксонов, Т. В. Разживина, Т. Б. Силаева Любовь Александровна Новикова (К 60-летию со дня рождения) // Самарская Лука: проблемы региональной и глобальной экологии : журнал. — Тольятти: Институт экологии Волжского бассейна РАН, 2015. — Т. 25. — № 1. — С. 227-246.
- ↑ 2,0 2,1 Чистякова А. А., Стойко Т. Г. К 60-летию Новиковой Любови Александровны // Известия высших учебных заведений. Поволжский регион. Естественные науки : журнал. — Пензенский государственный университет, 2014. — № 4. — С. 108. — ISSN 2307-9150.
- ↑ О Любови Новиковой с любовью // Flora foliumii : газета. — Тольятти: Тольяттинское отделение РБО, 2014. — № 32 (131). — С. 4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Розенберг Г. С., Саксонов С. В., Сенатор С. А. Любовь Новикова и её вклад в изучение растительного покрова Приволжской возвышенности // Flora foliumii : газета. — Тольятти: Тольяттинское отделение РБО, 2011. — № 26. — С. 9-11.
- Васюков В. М., Раков Н. С. О научной работе доцента кафедры ботаники и физиологии и биохимии растений Пензенского государственного педагогического университета имени В. Г. Белинского, кандидата биологических наук Новиковой Любови Александровны по изучению растительного покрова западной части Приволжской возвышенности // Flora foliumii : газета. — Тольятти: Тольяттинское отделение РБО, 2011. — № 26. — С. 11 — 12.
- О Любови Новиковой с любовью // Flora foliumii : газета. — Тольятти: Тольяттинское отделение РБО, 2014. — № 32 (131). — С. 2-19.
- Сенатор С. А., Васюков В. М., Саксонов С. В., Разживина Т. В., Силаева Т. Б. Любовь Александровна Новикова (К 60-летию со дня рождения) // Самарская Лука: проблемы региональной и глобальной экологии : журнал. — Тольятти: Институт экологии Волжского бассейна РАН, 2015. — Т. 25. — № 1. — С. 227-246. — ISSN 2073-1035.
- Чистякова А. А., Стойко Т. Г. К 60-летию Новиковой Любови Александровны // Известия высших учебных заведений. Поволжский регион. Естественные науки : журнал. — Пензенский государственный университет, 2014. — № 4. — С. 108-132. — ISSN 2307-9150.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Новикова Любовь Александровна». Пензенский государственный университет. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.