Լյուբով Գակկեբուշ
Լյուբով Գակկեբուշ ուկրաիներեն՝ Любов Михайлівна Гаккебуш | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14 (26), 1888 |
Ծննդավայր | Նեմիրով, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 28, 1947 (58 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լուկյանովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Ն. Վ. Լիսենկոյի անվան պետական երաժշտա-դրամատիկական ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Liubov Gakkebush Վիքիպահեստում |
Լյուբով Միխայլովնա Գակկեբուշ (ուկրաիներեն՝ Любов Михайлівна Гаккебуш, սեպտեմբերի 14 (26), 1888, Նեմիրով, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1947, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ուկրաինացի խորհրդային դերասանուհի, մանկավարժ և թարգմանիչ։ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)[1]։ Միխայիլ և Վալենտին Գակկեբուշների քույրը, Վասիլի Վասիլկոյի կինը[2], Վալերի Գակկեբուշի մայրը։ Լեդի Մակբեթի դերի առաջին կատարողն ուկրաինական բեմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ազնվական ընտանիքում։ Սովորել է Կիևի ազնվաբարո օրիորդների ինստիտուտում, կանանց բարձրագույն դասընթացներում և Մոսկվայի Կամերային թատրոնի ստուդիայում։ 1917 թվականից սկսել է իր բեմական գործունեությունը պրոֆեսիոնալ բեմում՝ Ուկրաինայի ազգային թատրոնում (1917-1918), այնուհետև` Կիևի Շևչենկոյի անվան Ուկրաինական ԽՍՀ առաջին թատրոնում (1919-1921), Վիննիցայում Ֆրանկոյի անվան Ուկրաինական ԽՍՀ երկրորդ թատրոնում (1921-1922)։ 1922-1926 թվականներին խաղացել է Լես Կուրբասի «Բերեզիլ» թատրոնում՝ նախքան Խարկով տեղափոխվելը։ 1926-1928 թվականներին խաղացել է Հոկտեմբերյան հեղափոխության անվան Օդեսայի թատրոնում, 1928-1933 թվականներին՝ Խարկովի Կրասնոզավոդսկի թատրոնում, Ստալինո (Դոնեցկ) տեղափոխվելուց հետո աշխատել է Դոնեցկի թատրոնում (1933-1938)։ 1938-1941 թվականներին կրկին խաղացել է Հոկտեմբերյան հեղափոխության անվան Օդեսայի թատրոնում։
Պատերազմի տարիներին՝ տարհանման ժամանակ, միացել է Խարկովի Շևչենկոյի անվան ուկրաինական թատրոնի թատերախմբին (1941-1944)։ ԽՄԿԿ անդամ է եղել 1943 թվականից։
1944 թվականից հետո բնակվել է Կիևում և Կիևի թատերական ինստիտուտում կենտրոնացել թարգմանչական գործունեության վրա։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհու տաղանդն առավել ցայտուն է դրսևորվել դասական խաղացանկի դերերում․
- Իոկաստա (Սոֆոկլեսի «Կայսր Էդիպ»),
- Լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ»),
- Ֆրու Ալվինգ (Իբսենի «Ուրվականներ»),
- Գուրմիժսկայա (Օստրովսկու «Անտառ»),
- Իորգիս (Իբսենի «Հյուսիսային դյուցազուններ»),
- Վասսա (Գորկու «Վասսա Ժելեզնովա»),
- Ներիս (Լեսյա Ուկրաինկայի «Օրգիա»)։
Դերեր է կատարել նաև ժամանակակից դրամատուրգների պիեսներում․
- Լյուբով Յարովայա (Տրենևայի «Լյուբով Յարովայա»),
- Կլարա (Աֆինոգենովի «Վախ»),
- Գիլդա (Կոչերգայի «Երգ Սվիչկայի մասին»),
- Տալանովա (Լեոնովի «Ներխուժում»),
- Յարոսլավնա (Դնեպրովսկու «Խնձորի գերությունը»)։
Մոլիերի, Գորկու («Բուրժուա»), Տրենևի, Աֆինոգենովի, Ռոմաշովի ուկրաիներեն թարգմանությունների հեղինակն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Єрмакова Н. П. Акторська майстерність Любові Гаккебуш. — К.: Наукова думка, 1979. — 123 с.
- Гаккебуш Любов / ЕУ— С. 339
- Жадько В. О. Український некрополь.— К., 2005.— С. 151
- Н. П. Єрмакова. Акторська майстерність Любові Гаккебуш. — Київ: Наукова думка, 1979. — 123 с.
- Смолич Юрій Корнійович Перша актриса нового українського театру (Любов Гаккебуш) / Смолич Ю. Про театр.— К., 1977.
- Liubov Hakkebush Արխիվացված 2021-11-27 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբով Գակկեբուշ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 1947 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Ուկրաինացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասաններ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Խորհրդային մանկավարժներ