Լիզա Լոպես
Լիզա Լոպես անգլ.՝ Lisa Lopes | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1971[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 25, 2002[1] (30 տարեկան) |
Մահվան վայր | Լա Սեյբա, Հոնդուրաս |
Գերեզման | Ջորջիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ֆիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոց |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դերասանուհի, ռեփեր, պարուհի, երգերի հեղինակ, դաշնակահարուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Անդամություն | TLC |
Lisa Nicole Lopes Վիքիպահեստում |
Լիզա «Լեֆթ Այ» Լոպես (անգլ.՝ Lisa 'Left Eye' Lopes, մայիսի 27, 1971[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 25, 2002[1], Լա Սեյբա, Հոնդուրաս), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, ռեփեր, դերասանուհի և TLC խմբի անդամներից մեկը։
TLC
[խմբագրել | խմբագրել կոդը]TLC խումբը ստեղծվել է 1991 թվականին։ Խմբի անունը առաջացել է մենակատարուհիների մականունների առաջին տառերից (T-Boz (Թիոն Ուոթքիս), Left Eye (Լիզա Լոպես) և Chilli (Ռոզոնդա Թոմաս)։ Նրանց առաջին ալբոմը՝ «Ooooooohhh... On the TLC Tip»-ը (1992), ողջ աշխարհում վաճառվել է 6 մլն կրկնօրինակով։ 1994 թվականին թողարկվել է երկրորդ ալբոմը՝ «CrazySexyCool»-ը, որը վաճառվել է ավելի քան 15 մլն կրկնօրինակով, իսկ 1999 թվականին՝ «FanMail» երրորդ ալբոմը՝ ավելի քան 15 մլն օրինակով[2]։
Լոպեսը խմբի կազմում նրա համար գրել է բազմաթիվ երգեր՝ «Ain’t 2 Proud 2 Beg»-ը, «What About Your Friends»-ը, «Hat 2 da Back»-ը,« No Scrubs»-ը, «Waterfalls»-ը և «Girl Talk»-ը։
1994-1999 թվականներին խմբում հաճախակի հակասություններ են եղել, որոնք հանգեցրել են նրա անդամների միջև լարված հարաբերությունների։ Դա սկսվել է այն բանից հետո, երբ Լիզան այրել է իր ընկերոջ տունը։ Նրան մեղադրել են այն բանում, որ այդ արարքի պատճառով խումբը նյութական առումով խիստ տուժել է, քանի որ դատարանը Լիզային տուգանել է մեծ գումարով և խումբը ստիպված է եղել վճարել այդ տուգանքը։ Բայց մենեջերի փոփոխությունից հետո այդ դեպքը մեռացվել է և խմբում վերականգնվել է խաղաղությունը[3]։
Մենակատարի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոպեսն իրեն համարել է կոլեկտիվի ամենավառ անդամը։ 2000-ականների սկզբին նա սկսել է մենակատարի կարիերան։ Նա համագործակցել է ուրիշ արտիստների հետ, մասնակցել է հեռուստատեսային նկարահանումներին և 2001 թվականին թողարկել իր առաջին «Supernova» անվամբ մենակատարային ալբոմը։ 2002 թվականին նախատսված էր թողարկել երկրորդ ալբոմը («N.I.N.A.»), բայց դրա թողարկումը հետաձգվել է երգչուհու մահից անմիջապես հետո՝ 2002 թվականի ապրիլին[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզա «Լեֆթ Այ» Լոպեսը տառապել է ալկոհոլային կախվածությունից և փորձել է բուժվել։ Իր խոսքերով՝ նա ալկոհոլից կախում է ունեցել անցյալում ունեցած խնդիրների պատճառով։
1994 թվականին, դավաճանության մեջ կասկածելով իր ընկերոջը՝ ֆուտբոլիստ Անդրե Ռայսոնին և գտնվելով ուժեղ ալկոհոլի ազդեցության տակ, Լիզան այրել է նրա տունը։ Փաստաբանների շնորհիվ դատարանում նրան հաջողվել է խուսափել դաժան պատժից, սակայն այնուամենայնիվ Լիզան ստացել է 5 տարվա պայմանական ազատազրկում։ Նա ստիպված է եղել վճարել հսկայական տուգանք (որը վճարել է խումբը) և անցնել վերականգնողական ծրագիր[3][5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլին հարբեցողությունից բուժվելու համար նա արձակուրդի է մեկնել Հոնդուրաս։ 2002 թվականի ապրիլի 25-ին, վարելով Mitsubishi Montero Sport մեքենա, բեռնատարից առաջ անցնելու և դիմացից եկող մեքենայի հետ բախումից խուսափելու համար Լոպեսն անզգուշաբար դուրս է եկել հանդիպակաց գոտի, նա ստիպված է եղել ճանապարհից կտրուկ շեղվել ճամփեզր, որտեղ պոկել տարել է մի քանի ծառ և մի քանի անգամ շրջվել[6]։ Ավտոմեքենայում գտնվողներից վախճանվել է միայն Լոպեսը։ Ինչպես հետո է հայտնի դարձել, նա ստացել է պարանոցի և գլխի ծանր վնասվածքներ, որոնք էլ հանգեցրել են մահվան։
Երգչուհու մահից անմիջապես հետո նրա մայրը հայց է ներկայացրել Mitsubishi Motors-ի դեմ՝ հայտարարելով, որ իբր մեքենայում եղել են տեխնիկական սխալներ, սակայն ամեն ինչ անցել է ապարդյուն[7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001: Supernova
- 2002: N.I.N.A. (չեղարկված)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Freydkin, Donna (1999 թ․ փետրվարի 25). «TLC's glam goddesses resurface with 'Fan Mail'». CNN.com. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 3,0 3,1 TLC(չաշխատող հղում)
- ↑ Cruz, Clarissa; Sinclair, Tom (2002 թ․ մայիսի 2). «Waterfalls of Tears». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Reid, Shaheem (2007 թ․ ապրիլի 25). «Lisa Lopes Documentary Captures Singer's Last Days». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Life of Fiery Rapper Lisa Lopes Tragically Cut Short
- ↑ Harris, Chris (2005 թ․ հունիսի 20). «Left Eye's Mother Sues Automaker Over Fatal Crash». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Լոպես» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 2002 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ