Լիզա Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Լոպես
անգլ.՝ Lisa Lopes
Ծնվել էմայիսի 27, 1971(1971-05-27)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 25, 2002(2002-04-25)[1] (30 տարեկան)
Մահվան վայրԼա Սեյբա, Հոնդուրաս
ԳերեզմանՋորջիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՖիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոց
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դերասանուհի, ռեփեր, պարուհի, երաժիշտ, երգերի հեղինակ, դաշնակահարուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱնդամությունTLC
 Lisa Nicole Lopes Վիքիպահեստում

Լիզա «Լեֆթ Այ» Լոպես (անգլ.՝ Lisa 'Left Eye' Lopes, մայիսի 27, 1971(1971-05-27)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 25, 2002(2002-04-25)[1], Լա Սեյբա, Հոնդուրաս), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, ռեփեր, դերասանուհի և TLC խմբի անդամներից մեկը։

TLC[խմբագրել | խմբագրել կոդը]

TLC խումբը ստեղծվել է 1991 թվականին։ Խմբի անունը առաջացել է մենակատարուհիների մականունների առաջին տառերից (T-Boz (Թիոն Ուոթքիս), Left Eye (Լիզա Լոպես) և Chilli (Ռոզոնդա Թոմաս)։ Նրանց առաջին ալբոմը՝ «Ooooooohhh... On the TLC Tip»-ը (1992), ողջ աշխարհում վաճառվել է 6 մլն կրկնօրինակով։ 1994 թվականին թողարկվել է երկրորդ ալբոմը՝ «CrazySexyCool»-ը, որը վաճառվել է ավելի քան 15 մլն կրկնօրինակով, իսկ 1999 թվականին՝ «FanMail» երրորդ ալբոմը՝ ավելի քան 15 մլն օրինակով[2]։

Լոպեսը խմբի կազմում նրա համար գրել է բազմաթիվ երգեր՝ «Ain’t 2 Proud 2 Beg»-ը, «What About Your Friends»-ը, «Hat 2 da Back»-ը,« No Scrubs»-ը, «Waterfalls» և «Girl Talk»-ը։

1994-1999 թվականներին խմբում հաճախակի հակասություններ են եղել, որոնք հանգեցրել են նրա անդամների միջև լարված հարաբերությունների։ Դա սկսվել է այն բանից հետո, երբ Լիզան այրել է իր ընկերոջ տունը։ Նրան մեղադրել են այն բանում, որ այդ արարքի պատճառով խումբը նյութական առումով խիստ տուժել է, քանի որ դատարանը Լիզային տուգանել է մեծ գումարով և խումբը ստիպված է եղել վճարել այդ տուգանքը։ Բայց մենեջերի փոփոխությունից հետո այդ դեպքը մեռացվել է և խմբում վերականգնվել է խաղաղությունը[3]։

Մենակատարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպեսն իրեն համարել է կոլեկտիվի ամենավառ անդամը։ 2000-ականների սկզբին նա սկսել է մենակատարի կարիերան։ Նա համագործակցել է ուրիշ արտիստների հետ, մասնակցել է հեռուստատեսային նկարահանումներին և 2001 թվականին թողարկել իր առաջին «Supernova» անվամբ մենակատարային ալբոմը։ 2002 թվականին նախատսված էր թողարկել երկրորդ ալբոմը («N.I.N.A.»), բայց դրա թողարկումը հետաձգվել է երգչուհու մահից անմիջապես հետո՝ 2002 թվականի ապրիլին[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա «Լեֆթ Այ» Լոպեսը տառապել է ալկոհոլային կախվածությունից և փորձել է բուժվել։ Իր խոսքերով՝ նա ալկոհոլից կախում է ունեցել անցյալում ունեցած խնդիրների պատճառով։

1994 թվականին, դավաճանության մեջ կասկածելով իր ընկերոջը՝ ֆուտբոլիստ Անդրե Ռայսոնին և գտնվելով ուժեղ ալկոհոլի ազդեցության տակ, Լիզան այրել է նրա տունը։ Փաստաբանների շնորհիվ դատարանում նրան հաջողվել է խուսափել դաժան պատժից, սակայն այնուամենայնիվ Լիզան ստացել է 5 տարվա պայմանական ազատազրկում։ Նա ստիպված է եղել վճարել հսկայական տուգանք (որը վճարել է խումբը) և անցնել վերականգնողական ծրագիր[3][5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլին հարբեցողությունից բուժվելու համար նա արձակուրդի է մեկնել Հոնդուրաս։ 2002 թվականի ապրիլի 25-ին, վարելով Mitsubishi Montero Sport մեքենա, բեռնատարից առաջ անցնելու և դիմացից եկող մեքենայի հետ բախումից խուսափելու համար Լոպեսն անզգուշաբար դուրս է եկել հանդիպակաց գոտի, նա ստիպված է եղել ճանապարհից կտրուկ շեղվել ճամփեզր, որտեղ պոկել տարել է մի քանի ծառ և մի քանի անգամ շրջվել[6]։ Ավտոմեքենայում գտնվողներից վախճանվել է միայն Լոպեսը։ Ինչպես հետո է հայտնի դարձել, նա ստացել է պարանոցի և գլխի ծանր վնասվածքներ, որոնք էլ հանգեցրել են մահվան։

Երգչուհու մահից անմիջապես հետո նրա մայրը հայց է ներկայացրել Mitsubishi Motors-ի դեմ՝ հայտարարելով, որ իբր մեքենայում եղել են տեխնիկական սխալներ, սակայն ամեն ինչ անցել է ապարդյուն[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001: Supernova
  • 2002: N.I.N.A. (չեղարկված)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Freydkin Donna (1999-02-25)։ «TLC's glam goddesses resurface with 'Fan Mail'»։ CNN.com։ Վերցված է 2008-07-24 
  3. 3,0 3,1 TLC(չաշխատող հղում)
  4. Cruz Clarissa; Sinclair, Tom (2002-05-02)։ «Waterfalls of Tears»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2008-07-24 
  5. Reid Shaheem (2007-04-25)։ «Lisa Lopes Documentary Captures Singer's Last Days»։ Mtv.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2010-11-12 
  6. Life of Fiery Rapper Lisa Lopes Tragically Cut Short
  7. Harris Chris (2005-06-20)։ «Left Eye's Mother Sues Automaker Over Fatal Crash»։ Mtv.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2010-11-12