Լետիշա Ռայթ
Լետիշա Ռայթ անգլ.՝ Letitia Michelle Wright | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Ջորջթաուն, Գայանա |
Կրթություն | Northumberland Park Community School? |
Քաղաքացիություն | Գայանա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Լետիշա Միշել Ռայթ (անգլ.՝ Letitia Michelle Wright, հոկտեմբերի 31, 1993[1], Ջորջթաուն, Գայանա), գայանական արմատներով բրիտանացի դերասանուհի։ Ավելի հայտնի է «Սև հովազ», «Վրիժառուները․ անվերջության պատերազմը» և «Վրիժառուները․ Վերջնախաղը» ֆիլմերում, Շուրիի դերով՝ նկարահանված «Marvel» կինոընկերության կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լետիշա Միշել Ռայթը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Գայանայի Ջորջթաուն քաղաքում։ 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխել է Լոնդոն.[2]
Նրա հետաքրքրությունը դերասանական խաղի հանդեպ առաջացավ, երբ նա դիտեց «Ակիլայի փորձությունները» ֆիլմը, որոշելով, որ գլխավոր հերոսուհին համարվում է խաղարկային դրական կերպարի մոդել։ Նա նամակներ է գրել տարբեր գործակալների, որտեղ որ պատմում էր իր դերասանական փորձի մասին, մինչև որ նրան սկսեցին տալ փոքր դերեր։
«Իմ եղբայրը հրեշ է» ֆիլմում նրա դերը նկատվել է «Screen International» ամսագրի կողմից, որը 2012 թվականին անվանել է նրան ապագայի աստղ։ Ջեյմի Հարիսոնի դերի համար «Քաղաքային օրհներգ»[2][3] ֆիլմում Ռայթը նոմինացվել է բրիտանական անկախ ֆիլմարտադրության մրցանակի՝ «Լավագույն խոստումնալից նորամուտ»[4]։
Լետիշան նաև նկարահանվել է ֆանտաստիկ սերիաներում որոնց անվանումներն են «Բժիշկ ով» («Ագռավի դեմքը») и «Սև հայելին» («Սև թանգարան»)։Լետիշա Ռայթը խաղացել է Շուրիի դերը «Սև հովազը», «Վրիժառուները․ անվերյության պատերազմը» ֆիլմերում[5][6]։ Ռայտը, նաև հայտնվեց խռովարարի դերում 2018 թվականին նկարահանված «Առաջին խաղացողը պատրաստվի» ֆիլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011 | ս | Հոլբի սիթի | Holby City | Էլլի Մեյնարդ |
2011 | հֆ | Տարբեր | Random | Աղջիկ 3 |
2011 | ֆ | Զոհը | Victim | Նիլա |
2011 | ս | Առաջնորդ | Top Boy | Շանտել |
2012 | ֆ | Իմ եղբայրը հրեշ է | My Brother the Devil | Այշա |
2013 | ս | Վերկա՛ց | Coming Up | Հաննա |
2014 | հֆ | Աղջիկը Գլազգոյից | Glasgow Girls | Ամալ |
2014 | ս | Ստվերների հետևից | Chasing Shadows | Տեյլոր Դեվիս |
2015 | ս | Բանան | Banana | Վիվիեն Սկոտ |
2015 | ս | Վարունգ | Cucumber | Վիվիեն Սկոտ |
2015 | ֆ | Քաղաքային օրհներգ | Urban Hymn | Ջեյմի Խարիսոն |
2015 | ս | Բժիշկ ով | Doctor Who | Անասոն |
2016 | ս | Մարդիկ հեռուստասերիալ | Humans | Ռենի |
2017 | կֆ | Թխվածքաբլիթ | Cake | |
2017 | ս | Սև Հայելի | Black Mirror | Ниш |
2018 | ֆ | Ուղևո | The Commuter | Սկեյթբորդիստուհի Ջուլզ |
2018 | ֆ | Սև հովազը | Black Panther | Շուրի |
2018 | ֆ | Առաջին խաղացողը պատրաստվի | Ready Player One | Խռովարարուհի |
2018 | ֆ | Վրիժառուները․ Անվերյության պատերազմը | Avengers: Infinity War | Շուրի |
2019 | ֆ | Վրիժառուները․ Վերջնախաղը | Avengers: Endgame | Շուրի |
Մրցանակները և Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Год | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմի անվանում |
---|---|---|---|
2016 | Բրիտանական անկախ ֆիլմի մրցանակ | «Ամենախոստումնալից դեբյուտ» | «Քաղաքայի օրհներգ» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Letitia_Wright
- ↑ 2,0 2,1 Alberge, Dalya (2015 թ․ ապրիլի 4). «Letitia Wright, Britain's newest rising screen star, says black actors need more positive roles». The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Wiggan, Dylan. «Rising star Letitia Wright 'Black Actors need more positive roles'». House of Black. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «BIFA Most Promising Newcomer 2016 Long List - News - Awards 2016 - BIFA». Bifa.film.
- ↑ Pape, Stefan (2016 թ․ սեպտեմբերի 26). «Exclusive: Letitia Wright on Urban Hymn and working with Spielberg on Ready Player One». heyuguys. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Kroll, Justin (2016 թ․ հոկտեմբերի 20). «'Black Panther' Adds 'Ready Player One' Actress Letitia Wright (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիշա Ռայթ» հոդվածին։ |
|