Jump to content

Լետիշա Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լետիշա Ռայթ
անգլ.՝ Letitia Michelle Wright
Ծնվել էհոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՋորջթաուն, Գայանա
ԿրթությունNorthumberland Park Community School?
Քաղաքացիություն Գայանա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Լետիշա Միշել Ռայթ (անգլ.՝ Letitia Michelle Wright, հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[1], Ջորջթաուն, Գայանա), գայանական արմատներով բրիտանացի դերասանուհի։ Ավելի հայտնի է «Սև հովազ», «Վրիժառուները․ անվերջության պատերազմը» և «Վրիժառուները․ Վերջնախաղը» ֆիլմերում, Շուրիի դերով՝ նկարահանված «Marvel» կինոընկերության կողմից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիշա Միշել Ռայթը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Գայանայի Ջորջթաուն քաղաքում։ 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխել է Լոնդոն.[2]

Նրա հետաքրքրությունը դերասանական խաղի հանդեպ առաջացավ, երբ նա դիտեց «Ակիլայի փորձությունները» ֆիլմը, որոշելով, որ գլխավոր հերոսուհին համարվում է խաղարկային դրական կերպարի մոդել։ Նա նամակներ է գրել տարբեր գործակալների, որտեղ որ պատմում էր իր դերասանական փորձի մասին, մինչև որ նրան սկսեցին տալ փոքր դերեր։

«Իմ եղբայրը հրեշ է» ֆիլմում նրա դերը նկատվել է «Screen International» ամսագրի կողմից, որը 2012 թվականին անվանել է նրան ապագայի աստղ։ Ջեյմի Հարիսոնի դերի համար «Քաղաքային օրհներգ»[2][3] ֆիլմում Ռայթը նոմինացվել է բրիտանական անկախ ֆիլմարտադրության մրցանակի՝ «Լավագույն խոստումնալից նորամուտ»[4]։

Լետիշան նաև նկարահանվել է ֆանտաստիկ սերիաներում որոնց անվանումներն են «Բժիշկ ով» («Ագռավի դեմքը») и «Սև հայելին» («Սև թանգարան»)։Լետիշա Ռայթը խաղացել է Շուրիի դերը «Սև հովազը», «Վրիժառուները․ անվերյության պատերազմը» ֆիլմերում[5][6]։ Ռայտը, նաև հայտնվեց խռովարարի դերում 2018 թվականին նկարահանված «Առաջին խաղացողը պատրաստվի» ֆիլմում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ս Հոլբի սիթի Holby CityԷլլի Մեյնարդ
2011 հֆ Տարբեր RandomԱղջիկ 3
2011 ֆ Զոհը VictimՆիլա
2011 ս Առաջնորդ Top BoyՇանտել
2012 ֆ Իմ եղբայրը հրեշ է My Brother the DevilԱյշա
2013 ս Վերկա՛ց Coming UpՀաննա
2014 հֆ Աղջիկը Գլազգոյից Glasgow GirlsԱմալ
2014 ս Ստվերների հետևից Chasing ShadowsՏեյլոր Դեվիս
2015 ս Բանան BananaՎիվիեն Սկոտ
2015 ս Վարունգ CucumberՎիվիեն Սկոտ
2015 ֆ Քաղաքային օրհներգ Urban HymnՋեյմի Խարիսոն
2015 ս Բժիշկ ով Doctor WhoԱնասոն
2016 ս Մարդիկ հեռուստասերիալ HumansՌենի
2017 կֆ Թխվածքաբլիթ Cake

Категория:Фильмография к доработке

2017 ս Սև Հայելի Black MirrorՆիշ
2018 ֆ Ուղևորը The CommuterՍկեյթբորդիստուհի Ջուլզ
2018 ֆ Սև հովազը Black PantherՇուրի
2018 ֆ Առաջին խաղացողը պատրաստվի Ready Player OneԽռովարարուհի
2018 ֆ Վրիժառուները․ Անվերյության պատերազմը Avengers: Infinity WarՇուրի
2019 ֆ Վրիժառուները․ Վերջնախաղը Avengers: EndgameՇուրի

Մրցանակները և Անվանակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ГодՄրցանակԱնվանակարգՖիլմի անվանում
2016 Բրիտանական անկախ ֆիլմի մրցանակ «Ամենախոստումնալից դեբյուտ» «Քաղաքայի օրհներգ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://pantheon.world/profile/person/Letitia_Wright
  2. 1 2 Alberge, Dalya (2015 թ․ ապրիլի 4). «Letitia Wright, Britain's newest rising screen star, says black actors need more positive roles». The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  3. Wiggan, Dylan. «Rising star Letitia Wright 'Black Actors need more positive roles'». House of Black. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  4. «BIFA Most Promising Newcomer 2016 Long List - News - Awards 2016 - BIFA». Bifa.film.
  5. Pape, Stefan (2016 թ․ սեպտեմբերի 26). «Exclusive: Letitia Wright on Urban Hymn and working with Spielberg on Ready Player One». heyuguys. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  6. Kroll, Justin (2016 թ․ հոկտեմբերի 20). «'Black Panther' Adds 'Ready Player One' Actress Letitia Wright (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիշա Ռայթ» հոդվածին։