Լեսլի Ստեֆանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսլի Ստեֆանսոն
Ծննդյան թիվ՝մայիսի 10, 1971(1971-05-10) (52 տարեկան)
Ծննդավայր՝Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, քանդակագործ, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 0005462
lesliestefanson.com

Լեսլի Էնն Ստեֆանսոն (անգլ.՝ Leslie Ann Stefanson, մայիսի 10, 1971(1971-05-10), Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, նկարիչ և քանդակագործ[1]։ Առավել հայտնի է «Գեներալի աղջիկը» ֆիլմից, որտեղ խաղացել է Էլիզաբեթ Քեմփբելի դերը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսլի Ստեֆանսոնը ծնվել է 1971 թվականի մայիսի 10-ին Հյուսիսային Դակոտայի Ֆարգո քաղաքում և մեծացել Մինեսոտայի Մուրհեդե քաղաքում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Լեսլին սկսել է նկարահանվել «Կովբոյների մոտ այդպես է ընդունված» ֆիլմում՝ մարմնավորելով մի աղջկա դեր[3]։ 2003 թվականին Ստեֆանսոնը խաղացել է իր 18-րդ և վերջին դերը «Այլմոլորակայինների որսորդը» ֆիլմում[4]։

Լեսլին նաև ֆոտոմոդել է եղել։

Վերջին տարիներին նաև զբաղվում է նկարչությամբ և քանդակագործությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից Լեսլին ամուսնացած է դերասան Ջեյմս Սփեյդերի հետ, որի հետ նշանվել է 2008 թվականին։ Զույգն ունի մեկ որդի, ով ծնվել է 2008 թվականի օգոստոսի 31-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 «Կովբոյների մոտ այդպես է ընդունված» The Cowboy Way Երեկույթի աղջիկ
1996 «Հայելին երկու դեմք ունի» The Mirror Has Two Faces Սառա Մայերս
1997 «Այրվիր Հոլիվուդ, այրվիր» An Alan Smithee Film: Burn Hollywood Burn Միշել Ռաֆերտի
1997 «Ֆլաբեր» Flubber Սիլվիա
1997 «Ավելի լավ չի լինում» As Good as It Gets «Սրճարան 24»-ի մատուցողուհի
1999 «Գեներալի դուստրը» The General's Daughter Լեյտենանտ Էլիզաբեթ Քեմփբել
2000 «Անխոցելի» Unbreakable Քելլի
2002 «Կողոպուտ» The Stickup Նատալի Ռայթ
2003 «Հալածվածը» The Hunted Այրին Կրավից
2003 «Այլմոլորակայինների որսորդը» Alien Hunter Նաիլա Օլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]