Jump to content

Ֆարգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարգո
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում և մեծ քաղաք
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԿասսի շրջան
ԲԾՄ274 ± 1 մետր
Մակերես127,714801 կմ²[1] և 126,446132 կմ² (ապրիլի 1, 2010)[2]
Մասն էԿարմիր գետի հովիտ
Ձևավորում1871
Անվանված էWilliam Fargo?
Քարտեզ
Քարտեզ

Ֆարգո (անգլ.՝ Fargo) քաղաք ԱՄՆ-ում, Հյուսիսային Դակոտա նահանգի ամենամեծ քաղաքն է, Կասս շրջանի վարչական կենտրոնը։ Հիմնադրվել է 1871 թվականին։ 2011 թվականին ճանաչվել է «Ամերիկայի ամենադաժան եղանակային քաղաքը» բազմաթիվ փոթորիկների, ձնաբքերի, ցրտի և ջրհեղեղների հետևանքով[3]։

Հյուսիսային Դակոտայի համալսարան

Ֆարգո քաղաքի տարածքում 19-րդ դարի 70-80-ական թվականներին եղել է շոգենավերի համար նախատեսված նավամատույց։ Քաղաքն ի սկզբանե կոչվել է Սենթրալիա (Centralia), բայց հետագայում այն վերանվանվել է Ֆարգո՝ ի պատիվ Հյուսիսային խաղաղօվկիանոսյան երկաթուղու (Northern Pacific Railway) տնօրեն Վիլյամ Ֆարգոյի, որի օրոք էլ սկսվել է քաղաքի զարգացումը։

1880-ական թվականներին քաղաքն իր օրենսդրության մեղմության պատճառով հայտնի է եղել որպես՝ «ամուսնալուծությունների մայրաքաղաք»։

1893 թվականի հունիսի 7-ին բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է հարյուրավոր տներ ու խանութներ, բայց քաղաքն արագ վերակառուցվել է։ Կառուցվել են աղյուսե տներ, նոր փողոցներ, ջրամատակարարման ցանց։ 1890 թվականին հիմնադրվել է Հյուսիսային Դակոտայի պետական գյուղատնտեսական քոլեջը, որը 1960 թվականից հայտնի է որպես Հյուսիսային Դակոտայի պետական համալսարան։

Ֆարգոյի կլիման անցումային է՝ չափավոր մայրցամաքայինից մինչև խիստ մայրցամաքային, նման է Օրենբուրգի կլիմային։ Ձմռանը քաղաքում շատ ցուրտ է, բայց ձմեռը երկար չի տևում, իսկ ամռանն, ընդհակառակը, շատ շոգ է։

Կլիմայի մայրցամաքայնությունն այնքան բարձր է, որ ռեկորդային բարձր (+45,6 °C) և ռեկորդային ցածր (−44,4 °C) ջերմաստիճանի միջև տարբերությունը 90 °C է (համեմատության համար, Մոսկվայում դա «ընդամենը» 80 °C է)։

2011 թվականին Ֆարգոն ճանաչվել է «Ամերիկայի ամենադաժան եղանակային քաղաքը» ըստ The Weather Channel հարցումներում։ Այս տիտղոսը ստացել է բազմաթիվ փոթորիկների, ձնաբքերի, ցրտի և ջրհեղեղների հետևանքով[3]։

Ֆարգոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 13
(55)
19
(66)
27
(80)
38
(100)
40
(104)
40
(104)
46
(114)
41
(106)
39
(102)
36
(97)
23
(74)
18
(65)
46
(114)
Միջին բարձր °C (°F) −7.6
(18.4)
−4.6
(23.7)
2.4
(36.3)
13.2
(55.8)
20.7
(69.3)
25.2
(77.4)
28.1
(82.5)
27.3
(81.2)
21.6
(70.8)
13.3
(56.0)
2.9
(37.3)
−5.4
(22.3)
11.43
(52.58)
Միջին ցածր °C (°F) −17.7
(0.1)
−14.7
(5.6)
−7
(19.4)
0.4
(32.7)
7.2
(44.9)
12.8
(55.0)
15.3
(59.5)
14.1
(57.3)
8.6
(47.4)
1.7
(35.1)
−6.5
(20.3)
−14.5
(5.9)
−0.03
(31.93)
Ռեկորդային ցածր °C (°F) −44
(−48)
−44
(−47)
−37
(−34)
−25
(−13)
−10
(14)
−2
(28)
2
(36)
0
(32)
−8
(17)
−20
(−4)
−33
(−27)
−38
(−36)
−44
(−48)
Տեղումներ մմ (դյույմ) 17.8
(0.70)
15.5
(0.61)
33
(1.30)
34.5
(1.36)
71.4
(2.81)
99.1
(3.90)
70.9
(2.79)
65
(2.56)
65.3
(2.57)
54.6
(2.15)
25.4
(1.00)
21.1
(0.83)
573.5
(22.58)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 28.4
(11.2)
17.8
(7.0)
23.1
(9.1)
7.6
(3.0)
0
(0)
0
(0)
0
(0)
1.8
(0.7)
20.1
(7.9)
28.4
(11.2)
127.3
(50.1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 8.3 7.2 8.3 7.4 11.0 11.7 9.5 9.1 8.7 8.3 7.1 9.2 105.8
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 8.9 6.7 5.3 1.8 0 0 0 0 0 0.8 5.4 9.5 38.4
% խոնավություն 73.1 74.7 76.0 65.6 60.0 66.1 66.9 66.5 69.2 68.8 75.7 76.1 69.9
Միջին ամսական արևային ժամ 140.9 153.9 212.3 241.6 283.2 303.2 350.2 313.2 231.2 178.9 113.1 107.4 2629,1
Տոկոս հնարավոր արևի լույս 51 53 58 59 61 64 73 71 61 53 40 40 59
Աղբյուր #1: NOAA[4][5][6][7]
Աղբյուր #2: Weather Atlas[8]

Քաղաքով անցնում է միջպետական 29 և միջպետական 94 մայրուղիները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  2. United States Census 2010
  3. 3,0 3,1 «America's Toughest Weather City Champion». weather.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  4. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Thread Stations Extremes». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Station Name: ND FARGO HECTOR INTL AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  7. «WMO Climate Normals for FARGO/WSO AP ND 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  8. «Fargo, North Dakota, USA – Monthly weather forecast and Climate data». Weather Atlas. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարգո» հոդվածին։