Լենին Մորենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենին Մորենո
 
Կուսակցություն՝ PAIS Alliance?
Կրթություն՝ Central University of Ecuador? և Unidad educativa Mejia?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և գործարար
Ծննդյան օր մարտի 19, 1953(1953-03-19)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր New Rocafuerte, Napo Pastaza, Էկվադոր
Քաղաքացիություն  Էկվադոր
Ամուսին Rocío González Navas?
 
Կայք՝ presidencia.gob.ec
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լենին Մորենո (իսպ.՝ Lenín Boltaire Moreno Garcés, մարտի 19, 1953(1953-03-19)[1][2], New Rocafuerte, Napo Pastaza, Էկվադոր), էկվադորցի իրավաբան և քաղաքական գործիչ, 2017 թվականի մայիսի 24-ից Էկվադորի գործող նախագահ։ 2007-2013 եղել է Էկվադորի փոխնախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էկվադորի Ամազոնիայում գտնվող Նուևո Ռոքաֆուերտ փոքրիկ քաղաքում, Պերուի հետ սահմանից ոչ հեռու։ Հայրը՝ Սերվիո Տուլիո Մորենոն, ուսուցիչ էր։ Հայրը նման անուն է տվել իր որդուն՝ ռուս հեղափոխական Վլադիմիր Լենինի պատվին[6]։ Մորենոն երկրորդ անունը ստացել է ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերի պատվին։

Սովորել է Կիտոյում (Instituto Nacional Mejía և Էկվադորի Կենտրոնական համալսարան)։ Սովորել է հոգեբանություն և պետական կառավարում։

2007 թվականի հունվարի 15-ից զբաղեցրել է Էկվադորի փոխնախագահի պաշտոնը։ Նա և նախագահ Ռաֆայել Կոռեան ընտրվել են 2006 թվականի նոյեմբերի 26-ի համընդհանուր ընտրություններում։

Մորենոն զբաղեցրել է այս պաշտոնը, մինչև 2013 թվականի մայիսի 24-ը։

Պարգեւատրվել է պետական մի շարք մրցանակներով՝ Էկվադորի և այլ երկրների տարածաշրջանում (մասնավորապես Պերուի արևի շքանշանի Մեծ Խաչ)։ Բացի այդ հանդիսանում է Հարավային Ամերիկայի մի շարք համալսարանների պատվավոր պրոֆեսոր։

Նա 2017 թվականի ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր «Հպարտ և անկախ հայրենիք» իշխող դաշինքից Ռաֆաել Կոռեան[7]։ Գիլյերմո Լասոյի հետ միասին անցել է երկրորդ փուլ, որտեղ հաղթել է՝ հավաքելով ձայների 51 %-ը[8]։ Պաշտոնը ստանձնել է մայիսի 24-ին։

Լենին Մորենոն զրկել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը ապաստանի իրավունքից՝ «միջազգային կոնվենցիայի նորմերի բազմակի խախտումների պատճառով»[9]։ 2019 թվականի ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության աշխատակիցները դեսպանատան տարածք են մտել Ասանժին Էկվադորի դեսպանի հրամանով ձերբակալելու համար[10]։

Հաշմանդամ անձանց օգնության գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորենոն տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, քանի որ 1998 թվականի հունվարին Կիտոյում նրա վրա հարձակվելուց հետո ոտքերը կաթվածահար են եղել։

Հաշմանդամներին օգնություն ցուցաբերելու գործունեության համար առաջադրվել է 2012 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ 2013-2016 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաշմանդամության և մատչելիության հարցերով հատուկ դեսպանորդ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://web.archive.org/web/20171212085501/http://rusia.embajada.gob.ec/es/enviado-especial-de-la-onu-lenin-moreno-garces-recibe-condecoracion-ostrovskyi-en-rusia/
  4. https://www.vicepresidencia.gob.ec/el-gobierno-de-guatemala-condecora-a-vicepresidente-moreno-por-su-trabajo-en-beneficio-de-las-discapacidades/
  5. https://diario.madrid.es/blog/notas-de-prensa/carmena-entrega-la-llave-de-oro-de-la-ciudad-al-presidente-de-ecuador/
  6. Eduardo Varas, Marcela Ribadeneira (19.02.2013). «Ecuador's Lenín Moreno gives revolutionary turn by quitting while on top». The Guardian.
  7. Ленин Морено стал кандидатом от правящей партии в президенты Эквадора ՌԻԱ Նովոստի
  8. «Ленин и светлое будущее Эквадора: что известно о лидере президентской гонки». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  9. Президент Эквадора объяснил отзыв у Ассанжа права на убежище / РБК
  10. NBC News WikiLeaks founder Julian Assange arrested by police in London
  11. Специальные/личные представители, посланники и советники Генерального секретаря ООН

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենին Մորենո» հոդվածին։