Jump to content

Լեյկոցիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյան ձևավոր տարրերը

Լեյկոցիտներ, ողնաշարավորների և մարդու ծայրամասային արյան սպիտակ գնդիկները կամ լեյկոցիտները բնութագրվում են ակտիվ շարժունակությամբ, մորֆոլոգիական հատկանիշների և կենսաբանական դերի բազմազանությամբ։ Լեյկոցիտները ստորաբաժանվում են 2 մեծ խմբի. հատիկավոր կամ գրանուլոցիտներ (granulocytus) և ոչ հատիկավոր կամ ագրանուլոցիտներ (agranulocytus)։

Հատիկավոր լեյկոցիտների խումբը բնորոշվում է ցիտոպլազմայում յուրահատուկ հատիկավորությամբ և հատիկավորված կորիզների առկայությամբ (բազո‎ֆիլներ, էոզինոֆիլներ, նեյտրոֆիլներ)։ Ոչ հատիկավոր լեյկոցիտների խումբը տարբերվում է յուրահատուկ հատիկավորության բացակայությամբ,կորիզների չհատավորմամբ (լիմֆոցիտներ, մոնոցիտներ

Ձևավոր տարրերի քանակը
Ձևավոր տարրեր Քանակը
Էրիթրոցիտներ 4,5-ից 5,5 միլիոն.
Լեյկոցիտներ 4.000–11.000
  Գրանուլոցիտներ  
  Նեյտրոֆիլներ 2.500–7.500
Էոզինոֆիլներ 40–400
Բազոֆիլներ 10–100
Լիմֆոցիտներ 1.500–3.500
Մոնոցիտներ 200–800
Թրոմբոցիտներ 300.000

Բոլոր լեյկոցիտները գնդաձև են։ Չափահաս առողջ մարդու արյան 1 մմ³-ում պարունակվում է 4000-9000 լեյկոցիտ, որոնց քանակությունը կարող է տատանվել՝ կախված սննդից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և այլն։

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներ են, որոնց ուսումնասիրելու համար ներկում են։

Լեյկոցիտներն իրականացնում են բազմաթիվ պաշտպանական ‎ֆունկցիաներ։ Լեյկոցիտների կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի։

Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել։

Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում Է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա։ Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե' լեյկոցիտոզը, թե՜ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում։ Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ։ Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։ Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում։ Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպանական միջոց, հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ։ Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում Է տարբեր ալերգիգ հիվանդությունների։

Լեյկոցիտներն ունակ են ակտիվ տեղաշարժման, որն իրականացվում է կեղծ ոտիկների միջոցով, ընդ որում բջջի կորիզների և մարմինների ձևը խիստ փոփոխական է։ Լեյկոցիտները կարող են մուտք գործել մազանոթների էնդոթելի բջիջների մեջ, տեղաշարժվել շարակցական հյուսվածքի հիմնական նյութի միջով, ներթափանցել հիմնային անոթներ, ինչպես նաև էպիթելի բջիջների մեջ։

Լեյկոցիտների շարժման արագությունը կախված է մի շարք պայմաններից.

  • միջավայրի թանձրություն,
  • pH,
  • ջերմաստիճան։

Շարժման ուղղությունը որոշվում է տարբեր գործոններից, որոնցից մեկը քեմոտաքսիսն է, այս տեսանկյունից կարևոր դեր է խաղում նաև հյուսվածքների քայքայման արգասիքները։ Բջիջների շարժման ուղղության և փոխազդեցության մեջ կարևոր նշանակություն ունեն լեյկոցիտների բջջաթաղանթի հատուկ ընկալիչները։ Արյան հոսքի հետ լեյկոցիտները տարածվում են ողջ օրգանիզմով մեկ և հաստատվում օրգաններում և հյուսվածքներում, որտեղ ցուցաբերում են մեծ ակտիվություն։

Լեյկոցիտների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակ Մանրադիտակային տեսք Սխեմա Քանակը %
մեծահասակների մոտ
Տրամագիծ (μm)[1] Թիրախը[2] Կորիզ[2] Գրանուլներ[2] Կյանքի տևողությունը[1]
Նեյտրոֆիլ 62% 10–12 Բազմասեգմենտ Թույլ վարդագույն (H&E ներկում) 6 ժամից մի քանի օր
(օրեր լյարդում և այլ հյուսվածքներում)
Էոզինոֆիլ 2.3% 10–12
  • Խոշոր մակաբույծներ
  • Կարգավորում է ալերգիկ պատասխանները
Երկսեգմենտ Շատ վարդա-նարնջագույն գունավորմամբ (H&E ներկում) 8–12 օր (շրջանառում է 4–5 ժամում)
Բազոֆիլ 0.4% 12–15 Երկ- կամ եռասեգմենտ Մե կապույտ Մի քանի ժամից մի քանի օր
Լիմֆոցիտ 30% փոքր լիմֆոցիտներ 7–8 Մեծ լիմֆոցիտներ՝ 12–15 Լավ, արտահայտիչ ներկում NK-բջիջներ և ցիտոտոքսիկ (CD8+) T-բջիջներ Տարիներ՝ հիշողության բջիջների, շաբաթներ՝ մնացած բջիջների համար
Մոնոցիտներ 5.3% 12–20[3] Մոնոցիտները արյան հոսքից գաղթում են դեպի հյուսվածքներ, մասնագիտանում և վերածվում մակրոֆագերի (երիկամներում՝ Կուպֆերի բջիջների) Լոբաձև Չկա Մի քանի ժամից մի քանի օր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Daniels, V. G., Wheater, P. R., & Burkitt, H. G. (1979). Functional histology: A text and colour atlas. Edinburgh: Churchill Livingstone. ISBN 0-443-01657-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 Bruce Alberts, Alexander Johnson, Julian Lewis, Martin Raff, Keith Roberts, and Peter Walter (2002). «Leukocyte functions and percentage breakdown». Molecular Biology of the Cell (4th ed.). New York: Garland Science. ISBN 0-8153-4072-9.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Handin, Robert I.; Samuel E. Lux, Thomas P. Stossel (2003). Blood: Principles and Practice of Hematology (2nd ed.). Philadelphia: Lippincott Williams and Wilkins. էջ 471. ISBN 9780781719933. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ.Ն.Խուդավերդյանի և Վ.Բ.Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
  • Ընտանի կենդանիների ֆիզիոլոգիա։ Ե. Ե. Տերտերյան և ուրիշ., ՀԱԱՀ, Երևան, 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 535