Լեյլա Էրբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Էրբիլ
թուրքերեն՝ Leylâ Erbil
Ծնվել էհունվարի 12, 1931(1931-01-12)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 19, 2013(2013-07-19) (82 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Ժանրերվեպ, պատմվածք և էսսե
Ուշագրավ աշխատանքներQ120271286?
 Leyla Erbil Վիքիպահեստում

Լեյլա Էրբիլ (թուրքերեն՝ Leylâ Erbil; հունվարի 12, 1931(1931-01-12)[1], Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 19, 2013(2013-07-19), Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող և հրապարակախոս, ով յոթ վեպերի, երեք ժողովածու պատմվածքների հեղինակ է։ Առաջին թուրք գրողն է, ով 2002 թվականին նոմինացվել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Էրբիլը եղել է Թուրքիայի գրողների և նկարիչների միությունների անդամ[2]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ 1979 թվականին դարձել է Այովայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Ամուսնացած է եղել Մեհմեդ Էրբիլի հետ, ով Scandinavian Airlines System-ում աշխատել է որպես թարգմանիչ։ Ամուսինները բնակվել են Իզմիրում։ 1960 թվականին ունեցել է դստերը՝ Ֆաթոշ Էրբիլ Պընարին, որից հետո տեղափոխվել են ետ Ստամբուլ։ 2005 թվականին գրողի մոտ հայտնաբերել էին Գիստիոցիտոզ X, և ութ տարի Լեյլա Էրբիլը պայքարել է դրա դեմ։ Սակայն 2013 թվականին հիվանդությունը հաղթել է։ 82 տարեկան հասակում Լեյլա Էրբիլը մահացել է Ստամբուլի կլինիկաներից մեկում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961: Hallaç / Մաշկ քորողը, պատմվածքների ժողովածու
  • 1968: Gecede / Գիշերը, պատմվածքների ժողովածու
  • 1971: Tuhaf Bir Kadın / Տարօրինակ կինը, վեպ
  • 1977: Eski Sevgili / Նախկին սիրուհին, պատմվածքների ժողովածու
  • 1985: Karanlığın Günü / Ստվերի օրը, վեպ
  • 1988: Mektup Aşkları / Սիրային նամակներ, վեպ
  • 1998: Zihin Kuşları / Մտքի թռչուններ, էսսե
  • 2001: Cüce / Թզուկ, վեպ
  • 2005: Üç Başlı Ejderha / Եռագլուխ վիշապը, վեպ
  • 2011: Kalan / Մնացածները, վեպ
  • 2013: Tuhaf Bir Erkek / Տարօրինակ տղամարդը, վեպ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]