Լեհաստանի գրականության ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի գրականության ակադեմիա
Տեսակգիտական ընկերություն և ակադեմիա
Հիմնադրված է1933
Լուծարված է1939
Երկիր Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ՏեղագրությունՎարշավա
 Polska Akademia Literatury Վիքիպահեստում

Լեհաստանի գրականության ակադեմիա (լեհ.՝ Polska Akademia Literatury, PAL), լեհական երկրորդ հանրապետության գրական կյանքի պետական կարևորագույն հաստատություններից մեկը, որը գործել է 1933-1939 թվականներին, գլխամասը եղել է Վարշավայում։ Հիմնադրվել է նախարարների խորհրդի որոշմամբ (Rada Ministrów RP)[1]: Ակադեմիայի ստեղծման համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան։ Ակադեմիան ներառում էր Լեհաստանի ակնառու, ավագ սերնդի գրողների ու գրականագետների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի գրականության ակադեմիայի անդրանիկ նիստը, 1933

Ակադեմիան եղել է երկրի ամենաբարձր կարծիքը ձևավորող մարմինը, պատասխանատու է եղել լեհական գրականության տարբեր բնագավառներում խթանման, ժամանակակից ձեռքբերումների գնահատման գործում։ Համաձայն իր կանոնադրության՝ ակադեմիայի հիմնական նպատակն է եղել բարձրացնել լեհական հրատարակչության որակի մակարդակը՝ կառավարական և հասարակական ջանքերով։

Լեհաստանի բաժանմամբ բռնի ճնշում սկսվեց Լեհաստանի կրթության, լեզվի և կրոնի նկատմամբ[2], ինչը իր բացասական ազդեցությունն է ունեցել գրագիտության մակարդակի վրա[3]։ Լեհաստանի գրականության ակադեմիան պետք է ամրապնդեր որակի պատմական չափանիշները, բարձրացներ լեհական ավանդական գրականության մակարդակը։

Լեհաստանի գրականության ակադեմիան բաղկացած էր 15 անդամներից, որոնցից 7-ին առաջին անգամ ընտրել են Լեհաստանի կրոնական և հանրային կրթության ղեկավարները, մյուս 8-ին՝ իրենք գիտնականները։

1934 թվականին Ակադեմիան հիմնել է «Золотые академические лавры» («Ոսկե ակադեմիական դափնիներ») և «Серебряные академические лавры» («Արծաթե ակադեմիական դափնիներ») մրցանակները, որոնք շնորհվել են ականավոր գրական գործունեության համար Լեհաստանի և այլ երկրների գրողներին, գիտնականներին, համալսարանական պրոֆեսորներին, թարգմանիչներին, գրադարանավարներին, հրատարակիչներին, գրավաճառներին, պետական պաշտոնյաներին, դիվանագետներին, հասարակական գործիչներին։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Գրականության ակադեմիայի կողմից Կորնել Մակուշինսկուն հանձնված դիպլոմը

Ակադեմիայի կազմում են եղել՝

  • Վացլավ Սերոշևսկի, նախագահ
  • Լեոպոլդ Ստաֆ, փոխնախագահ
  • Յուլիուշ Կադեն-Բանդրովսկի, գլխավոր քարտուղար
  • Վացլավ Բերենտ
  • Թադեուշ Բոյ-Ժելենսկի
  • Ֆադեյ Զելինսկի
  • Կառոլ Իրժիկովսկի
  • Յուլիուշ Կլեյներ
  • Բոլեսլավ Լեսմյան
  • Սոֆյա Նալկովսկայա
  • Զենոն Պշեսմիցկի
  • Կառոլ Ռոստվորովսկի
  • Վինցենտի Ռժիմովսկի
  • Եժի Շանյավսկի
  • Պյոտր Հոյնովսկի

Պայմանավորված որոշ գիտնականների մահվամբ (Հոյնովսկի, Լեսմյան) և 1937 թվականին Ռոստվորովսկու հրաժարականով՝ ակադեմիայի կազմում ընդգրկվել են՝

Ակադեմիայի պատվավոր անդամներ են եղել Իգնացի Մոսցիցկին և մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jerzy Jan Lerski, Piotr Wróbel, Richard J. Kozicki (1996). Historical dictionary of Poland, 966-1945. Greenwood Publishing Group. էջ 451. ISBN 0-313-26007-9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Maciej Janowski, Frederick's "Iroquois of Europe" in Polish liberal thought before 1918; Central European University Press, 2004, ISBN 963-9241-18-0.
  3. Stefan Żeromski (1923). «Snobizm i postęp» (PDF). Snobbism & Progress; book subtitled Play in 3 acts – a pun meaning 3 "partitioning acts". էջ 46. Արխիվացված է օրիգինալից (PDF 882.6 KB) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին. «Otrzymaliśmy w spadku po najeźdźcach 50% analfabetów. (The inheritance we received from the invaders was 50% illiteracy rate, that's everything.)»
    1. Stefan Żeromski, Proposal for the Creation of the Academy of Polish Literature (Projekt Akademii Literatury Polskiej). 1918. Original text in full. Wikisource
    2. Stefan Żeromski, On the Need for Polish Academy of Literature (O potrzebie akademii literatury polskiej). 1924. Public address in full. Wikisource
    3. Rada Ministrów RP, Wawrzyn akademicki (Academic laurel), 1934. Decree of the Council of Ministers of the Republic of Poland. Wikisource
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստանի գրականության ակադեմիա» հոդվածին։