Լեոպոլդ Ստաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոպոլդ Ստաֆ
լեհ.՝ Leopold Staff
Leopold Staff pocztówka (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1878(1878-11-14)[1]
ԾննդավայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
Վախճանվել էմայիսի 31, 1957(1957-05-31)[2][3] (78 տարեկանում)
Վախճանի վայրՍկարժիսկո-Կամեննա, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուլեհերեն[1]
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունԼվովի համալսարան
Ժանրերclassicism, Անկումային արվեստ և parnassianism
ԱնդամակցությունYoung Poland, Skamander և Լեհաստանի գրականության ակադեմիա
Leopold Staff Վիքիպահեստում

Լոպոլդ Հենրիկ Ստաֆ (լեհ.՝ Leopold Henryk Staff, նոյեմբերի 14, 1878(1878-11-14)[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - մայիսի 31, 1957(1957-05-31)[2][3], Սկարժիսկո-Կամեննա, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2]), լեհ բանաստեղծ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծաղկող ճյուղը» (1908), «Ակնթարթի ժպիտներ» (1910), «Սրի ստվերում» (1911) ժողովածուներին հատուկ են հակումը դեպի դասական ավանդույթները, հետաքրքրությունը հին շրջանի և Վերածննդի մշակույթի նկատմամբ, էթիկական ու գեղագիտական մշտական արժեքների փառաբանումը, ոտանավորի կատարելությունը։ 1914-1918 թվականներին ապրել է Խարկովում, որտեղ գրել ու հրատարակել է «Արցունքի և արյան ծիածանը» (1918) քաղաքացիական բանաստեղծությունների գիրքը։ «Բարձր ծառեր» (1931), «Մեղրի գույնը» (1936), ժողովածուներում երգել է բնությունը, միաժամանակ մերկացրել է 30-ական թվականներ հասարակական կարգերը։ Ֆաշիստական, օկուպացիայի ողբերգությունն է արտացոլված «Մեռյալ եղանակ» (1946) ժողովածուի մեջ։ Ստաֆի ետպատերազմյան քնարերգությունն աչքի է ընկնում պարզությամբ, համամարդկային զգացմունքների բանաստեղծական արտահայտման անմիջականությամբ («Լոզինա», 1954, «Ինը մուսա», 1958)։

Միքելանջելոյի, Յ. Վ․ Գյոթեի, Ռ․ Ռոլանի և այլոց թարգմանիչը։ Գրականության լեհական ակադեմիայի փոխպրեզիդենտ (1934-1939 թթ.)։

Լեհական և ԼԺՀ պետական մրցանակներ (1927, 1937, 1951 թթ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Стафф Леопольд // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 International Music Score Library Project — 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 111 CC-BY-SA-icon-80x15.png