Լատվիայի օկուպացիայի թանգարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկուպացիայի թանգարան (այլ կիրառումներ)
Լատվիայի օկուպացիայի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմության թանգարան |
Երկիր | Լատվիա[1] |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Լատիշ հրաձիգների հրապարակ |
Հասցե | Latviešu strēlnieku laukums 1Ռիգա |
Հիմնադրվել է | 1993[2] |
Մակերես | 2352 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 64 487[2] |
Կայք | okupacijasmuzejs.lv/en և okupacijasmuzejs.lv |
Լատվիայի օկուպացիայի թանգարան (լատիշ․՝ Latvijas Okupācijas muzejs), թանգարան Ռիգայում, որի ցուցադրությունները լուսաբանում են Լատվիայի պատմությունը 1940 թվականից մինչև 1991 թվականը ընկած ժամանակահատվածում։ Տեղակայված է քաղաքի պատմական մասում։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1970 թվականին որպես Լատիշական կարմիր հրաձիգների թանգարան, ստեղծվող Լատիշական կարմիր հրաձիգների թանգարան-հուշահամալիրի կազմում։ Ճարտարապետը Գունար Լուսիս-Գրինբերգն է, ով Լատիշական կարմիր հրաձիգների թանգարան-հուշահամալիրի ստեղծողների հետ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։
Թանգարանի շենքը շրջակա տարածքը բաժանում է երկու հավասար մասերի, առանձնացնելով միջնադարյան Ռատուշայի հրապարակը նոր կազմավորված Լատիշական հրաձիգների հրապարակից, որն ուղղված է դեպի Դաուգավա։
Շենքի ճակատային մասը երեսապատված է զոդակցված պղնձե թիթեղներով, ինչը բնորոշ է 70-ական թվականների խորհրդային ճարտարապետության ոճին։ Թանգարանի հիմնական շենքի վերանորոգման պատճառով ցուցահանդեսը ժամանակավորապես տեղափոխվել է Բուլվար Ռայնա 7 հասցե։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի օկուպացիայի թանգարանը համարվում է մասնավոր թանգարան, որն անցել է պետական հավատարմագրում։ Թանգարանը հիմնադրվել է 1993 թվականին։ Թանգարանի կառավարումը իրականացվում է «Լատվիայի օկուպացիայի թանգարան ասոցիացիա» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից։ Ավանդաբար թանգարան են այցելում դիվանագետներ և պետությունների բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչներ, այցելուների թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն[3]։
Ժամանակակից թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ֆոնդերը կազմում են շուրջ 30 հազար փաստաթղթեր, լուսանկարներ, գրավոր և բանավոր նյութական ապացույցներ, որոնք արտացոլում են Լատվիայի պատմությունը 1940 թվականից մինչև 1991 թվականը, ինչպես նաև հիշարժան իրեր, կալանավայրերից և հատուկ բնակության վայրերից։ Թանգարանի գիտահետազոտական աշխատանքներին մասնակցում են Լիտվայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի գիտնականները։ Եվրոհանձնաժողովը աջակցում է «Արտագաղթը վերապրածների տեսաապացույցների հավաքագրման» ծրագրին։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սկզբին թանգարանի արխիվում հաշվառված էին 60000 առարկաներ։ Դրանցից շատերը թանգարանին են նվիրաբերվել օկուպացիան վերապրածները, ովքեր ցանկանում են պահպանել այդ ժամանակաշրջանի իրադարձությունները։ Թանգարանի աշխատակիցները արձանագրել են ավելի քան 2300 տեսանկարահանված ապացույցներ։ Սա Եվրոպայում այս թեմային նվիրված ամենամեծ հավաքածուներից մեկն է։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրությունը բաժանված է երեք փուլերի, որոնք ունեն հետևյալ անվանումները` «Խորհրդային օկուպացիայի առաջին տարի (1940-1941)», «Նացիստական Գերմանիայի օկուպացիան (1941-1944)» (հատուկ բաժին է հատկացված Լատվիայի տարածքում Հոլոքոստին) և «Հետպատերազմական խորհրդային օկուպացիա (1944-1991)»։
Թանգարանի կողմից ստեղծվել են նաև շարժական ցուցահանդեսներ (մի քանի լեզուներով)` «Լատվիան 1939-1991 թվականների օկուպացիայից դեպի ազատություն» (ցուցադրվում է Լատվիայի դպրոցներում և թանգարաններում), «Լատվիան վերադառնում է Եվրոպա» (ցուցադրվում է Եվրոպայում, այդ թվում Եվրոպական խորհրդարանի շենքում[4]), Ավստրալիայում, Կանադայում, «Լատվիան վերադառնում է ազատ աշխարհ» (ցուցադրվում է ԱՄՆ-ում)[5]։ Թանգարանը հրատարակում է «Լատվիայի օկուպացիայի թանգարանի տարեգիրք» պարբերականը։ Թանգարանում անցկացվում են տարբեր հասարակական միջոցառումներ։
Աշխատանքային ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բաց է ամեն օր ժամը 11:00-ից մինչև18:00-ն: Մատչելի են նաև զբոսաշրջիկների ուղեկցորդները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- ↑ «Президент в Риге посетил музей оккупации Латвии - Официальное интернет-представительство Президента Украины». Официальное интернет-представительство Президента Украины (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Delfi. 2013. В Европарламенте узнают о событиях 1941 года в Латвии.[Accessed 7 May 2018].
- ↑ «Музей оккупации Латвии». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի կայք
- Տեսանյութ թանգարանային այցելությունների մասին
- Страница блога с описанием музея и снимками ряда экспонатов Արխիվացված 2013-01-22 Wayback Machine
- Экспонаты Музея оккупации Латвии в базе Виртуального музея Гулага(չաշխատող հղում)
- Музеи Памяти: Музей оккупации Латвии, Рига Արխիվացված 2019-05-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի օկուպացիայի թանգարան» հոդվածին։ |
|