Jump to content

Լավալի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավալի համալսարան
ֆր.՝ Université Laval[1]
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և university in Quebec?
ԿարգախոսDeo favente haud pluribus impar[2]
Հիմնադրված է1852
ՀիմնադրիրՖրանսուա Լավալ[3]
Անվանված էՖրանսուա Լավալ[4][5]
ՌեկտորSophie D'Amours?
ԱնդամակցությունU Sports?, Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], Canadian Association of Research Libraries?[7], U15 Group of Canadian Research Universities?[8], Universities Canada?[9], ORCID[10], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[11], Հետազոտական գրադարանների կենտրոն[12], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[13], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[14], Digital Research Alliance of Canada?[15], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[16] և Canadian Research Knowledge Network?[17]
Երկիր Կանադա[18]
ՏեղագրությունCité-Universitaire?
Կայքulaval.ca(ֆր.)
Լավալի համալսարան (Կանադա)##
Լավալի համալսարան (Կանադա)
Լավալի համալսարան, Կանադա
 Université Laval Վիքիպահեստում

Լավալի համալսարան (ֆր.՝ Université Laval), ֆրանսալեզու հանրային հետազոտական համալսարան Կանադայի Քվեբեկ նահանգի Քվեբեկ քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1852 թվականին Վիկտորյա թագուհու թագավորական կանոնադրությամբ՝ 1663 թվականին Ֆրանսուա Լավալի կողմից հիմնադրված Քվեբեկի սեմինարիայի հենքի վրա` այն դարձնելով Կանադայում ամենահին բարձրագույն կրթական կենտրոնը և Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցը, որն առաջարկում է բարձրագույն կրթություն ֆրանսերենով։ Համալսարանի գլխավոր կամպուսը կառուցվել է 1950-ական թվականներին Սենտ-Ֆուա-Սիլերի-Քեփ-Ռուժ արվարձանային շրջանում և հետազոտական ֆինանսավորման առումով ընդգրկված է Կանադայի առաջատար համալսարանների տասնյակում[19] և ունի Կանադայի գերազանցության հետազոտական չորս ամբիոններ։

Ֆրանսուա Լավալ
Քվեբեկի հին սեմինարիան այսօր
Լավալի համալսարանի ճարտարապետական դպրոց
Charles-De Koninck տաղավար

Համալսարանն իր գործունեությունը սկսել է որպես Քվեբեկի սեմինարիա, որը հիմնադրվել է 1663 թվականին Լավալ ընտանիքի անդամ, Նոր Ֆրանսիայի առաջին եպիսկոպոս Ֆրանսուա դե Մոնտմորենսի-Լավալի կողմից[20]։

Ֆրանսիական ռեժիմի տարիներին հաստատությունը հիմնականում տվել է քահանա շրջանավարտներ՝ ծառայելու Նոր Ֆրանսիայում։ 1760 թվականի նվաճումից հետո բրիտանացիները ընդլայնել են կրթությունը Կանադայում` ներառելով լիբերալ արվեստ։ Այդ ժամանակ Ֆրանսիացի-կանադացիները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեին, և Մոնրեալի եպիսկոպոս Ինյաս Բուրժեն առաջարկել է Քվեբեկի սեմինարին ընդյալնել և դարձնել Լավալի համալսարան։

Քվեբեկյան սեմինարիային թագավորական արտոնություն է ստացել 1852 թվականի դեկտեմբերի 8-ին Վիկտորյա թագուհու կողմից Էլգինի լորդ Ջեյմս Բրյուսի խնդրանքով` ստեղծելով «համալսարանի իրավունքներով ու արտոնություններով» Լավալի համալսարան[21]։ Կանոնադրությունը ստորագրվել է 1852 թվականին։ Բենեդիկտոս XV-ը հաստատել է ծրագիրը և թույլատրել հիմնադրելու աստվածաբանության ամբիոններ և շնորհել աստիճաններ[22]։

1878 թվականին համալսարանը Մոնրեալում բացել է երկրորդ կամպուսը, որը 1919 թվականի մայիսի 8-ին դարձել է Մոնրեալի համալսարան։ 1971 թվականին երկրորդ կանոնադրությամբ բոլոր լիազորությունները տրվել են Լավալի համալսարանի խորհրդին[21]։

1925 թվականին համալսարանն ընդլայնել է իր տարածքը։ Հին քաղաքը շատ մարդաշատ էր և դժվար էր կամպուսին նոր շենքեր ավելացնել։ Համալսարանը տեղափոխվել է Սենտ-Ֆուա քաղաք, որն այդ ժամանակին կիսագյուղական քաղաք էր Քվեբեկ քաղաքի կենտրոնից արևմուտք։ Ճարտարապետության դպրոցը 1989 թվականին վերադարձավ հին շենք (այժմ կոչվում է «Le Vieux Séminaire»):

Լավալի համալսարանը ղեկավարվում է կառավարիչների խորհրդաի և ֆակուլտետի սենատի կողմից։ Այս կառույցը մոդելավորվել է 1906 թվականին Տորոնտոյի նահանգային համալսարանական ակտով, որով հիմնվել է համալսարանական կառավարման երկչափ համակարգ՝ բաղկացած սենատից (ֆակուլտետից), որը պատասխանատու ակադեմիական քաղաքականության համար և կառավարիչների (քաղաքացիների) խորհրդից, որն իրականացնում է ֆինանսական քաղաքականության նկատմամբ բացառիկ վերահսկողություն և պաշտոնական լիազորություն ունի բոլոր այլ հարցերում։ Խորհրդայի կողմից նշանակված նախագահը պետք է ծառայի որպես երկու մարմինների միջև կապող օղակ և ղեկավարի հաստատությունը[23]:306:

20-րդ դարի սկզբին բարձրագույն կրթության անհրաժեշտությունը ընդլայնվեց աստվածաբանության, իրավունքի և բժշկության դասական ոլորտներից դուրս և համալսարանում ներկայացվեցին գիտության և սոցիալական գիտությունների բաժիններ, ինչպիսիք են անտառտնտեսությունը և տնային տնտեսությունը[23]:1904: Բացի այդ, ներկայացվել է մասնագիտացված դասընթացների գերմանացիներից ոգեշնչված ամերիկյան մոդելի հիման վրա շրջանավարտների վերապատրաստումը և հետազոտական թեզի կատարումը[21]։

1938 թվականին համալսարանը բացել է իր սոցիալական, քաղաքական և տնտեսական գիտությունների բաժինը, ազդարարելով 1960-ական թվականներին շարունակվող մոտեցման փոփոխությունը` հիմնված բարձրագույն կրթության՝ որպես անհատների ու հասարակության համար սոցիալական արդարության և տնտեսական արտադրողականության գաղափարի վրա[24]։

Ֆրանսիացի-կանադացի կոմպոզիտոր Վիլֆրիդ Բոդրիի «Լավալ» վալսը նվիրվել է Լավալի համալսարանի և Մոնրեալի համալսարանի ուսանողներին։ Դաշնամուրային երաժշտությունը լույս է տեսել 1906 թվականին Քվեբեկում Ջ. Բոդրիի կողմից[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ulaval.ca/
  2. http://www.scom.ulaval.ca/Presentation/francais/heraldique.html
  3. Geni(բազմ․) — 2006.
  4. L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  5. Encyclopædia Britannica
  6. https://web.archive.org/web/20210904192113/https://www.arl.org/list-of-arl-members/
  7. https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
  8. https://web.archive.org/web/20210908050855/https://u15.ca/member/universite-laval
  9. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  10. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  11. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  12. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  13. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  14. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  15. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  16. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  17. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  18. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  19. Université Laval. "Université Laval at a Glance" Արխիվացված 2017-02-03 Wayback Machine. (accessed 17 April 2007)
  20. «The Makers of Canada: Index and Dictionary of Canadian History, Edited by Lawrence Johnstone Burpee and Arthur G. Doughty». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  21. 21,0 21,1 21,2 Laval University/Université Laval Արխիվացված 2007-08-16 Wayback Machine
  22. The Project Gutenberg EBook #6466 of 'The Intellectual Development of the Canadian People, A historical review' by John George Bourinot, House of Commons, Ottawa, February 17th, 1881
  23. 23,0 23,1 Langton, Hugh Hornby; Macallum, Archibald Byron (1906). The University of Toronto and its colleges, 1827-1906. The University Library, pub. by the librarian.
  24. Behiels, Michael, "Le père Georges-Henri Lévesque et l'établissement des sciences sociales à Laval: 1938–1955", Revue de l'Université d'Ottawa 52, no. 3 (juil.-sept. 1982). Appears in English translation in "Youth, University, and Canadian Society", edited by Paul Axelrod and John G. Reid. Kingston and Montreal: McGill-Queen's University of Press, 1989.
  25. Wilfrid Beaudry (1906). «Laval». Amicus.collectionscanada.gc.ca. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավալի համալսարան» հոդվածին։