Լամբերտո Մաջորանին չի ունեցել դերասանական կրթություն։ Կինոյում նա հայտնվել է շնորհիվ նրա, որ «Հեծանիվներ առևանգողները» ֆիլմի ստեծողները կողմ էին ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին, որպեսզի ապահովվեր ռեալիզմը։ Ֆիլմի ռեժիսոր Վիտորիո Դե Սիկան Անտոնիո ռիչիի դերի համար դերասան փնտրելու ժամանակ այցելեց «Բրեդա» գործարան, որտեղ Լամբերտոն աշխատել է որպես խառատ, և նրան կանչեց փորձի։ Փորձը հաջող էր, և Դե Սիկան Մաջորանիին առաջարկեց այդ դերը, նրանից խոսք առնելով, որ նկարահանման ընթացքում նա պետք է վերադառնա գործարան[3]։ Սակայն նկարահանումների ընթացքում գործարանում կրճատումներ տեղի ունեցան, և Լամբերտոն աշխատանքից ազատվեց[4]։
Փորձելով գտնել աշխատանք՝ վերջ ի վերջո Մաջորանին վերադարձավ կինո և սկսեց ստանալ փոքր դերեր նշանակալի ֆիլմերում, այդ թվում, «Մամա Ռոմա» և «Փոթորկոտ ծովը» ֆիլմերում։ Լամբերտոյի կյանքը և ճակատագիրը ընկած է Չեզարե Ձավատինիի «Դու, Մաջորանի» («Tu, Maggiorani») սցենարի հիմքում[5]։