Լամբերտո Մաջորանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամբերտո Մաջորանի
Ladri-biciclette-pioggia.jpg
Ծնվել է օգոստոսի 28, 1909(1909-08-28)[1][2][3]
Ծննդավայր Հռոմ, Իտալիա[1]
Մահացել է ապրիլի 22, 1983(1983-04-22)[1][2][3] (73 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան

Մաջորանի, Լամբերտո (իտալ.՝ Lamberto Maggiorani, օգոստոսի 29, 1901, Հռոմ, Իտալիա ֊ ապրիլի 22, 1983, Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան։

Լամբերտո Մաջորանին չի ունեցել դերասանական կրթություն։ Կինոյում նա հայտնվել է շնորհիվ նրա, որ «Հեծանիվներ առևանգողները» ֆիլմի ստեծողները կողմ էին ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին, որպեսզի ապահովվեր ռեալիզմը։ Ֆիլմի ռեժիսոր Վիտորիո Դե Սիկան Անտոնիո ռիչիի դերի համար դերասան փնտրելու ժամանակ այցելեց «Բրեդա» գործարան, որտեղ Լամբերտոն աշխատել է որպես խառատ, և նրան կանչեց փորձի։ Փորձը հաջող էր, և Դե Սիկան Մաջորանիին առաջարկեց այդ դերը, նրանից խոսք առնելով, որ նկարահանման ընթացքում նա պետք է վերադառնա գործարան[4]։ Սակայն նկարահանումների ընթացքում գործարանում կրճատումներ տեղի ունեցան, և Լամբերտոն աշխատանքից ազատվեց[5]։

Փորձելով գտնել աշխատանք՝ վերջ ի վերջո Մաջորանին վերադարձավ կինո և սկսեց ստանալ փոքր դերեր նշանակալի ֆիլմերում, այդ թվում, «Մամա Ռոմա» և «Փոթորկոտ ծովը» ֆիլմերում։ Լամբերտոյի կյանքը և ճակատագիրը ընկած է Չեզարե Ձավատինիի «Դու, Մաջորանի» («Tu, Maggiorani») սցենարի հիմքում[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]