Jump to content

Լազեր (ժողովուրդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լազեր (այլ կիրառումներ)
Լազեր
Ընդհանուր քանակ

50 հազար

Բնակեցում
Թուրքիա
Լեզու(ներ)
ճանական բարբառ
Հավատք(ներ)
իսլամ

Լազեր կամ ճաներ (հայ. Ղազիւք, Ճենք, Ծանք, Ծանարք, հուն. Xa£ol, վրաց. ლაზები - լազեբի), քարթվելական ընտանիքի ժողովուրդ։

Հնում ՝ քարթվելական ցեղերից, Սև ծովի հարավ-արևելյան ափի ու մասամբ Ճորոխի ներքին հոսանքի ավազանի՝ Լազիկայի բնիկները։ Հիմնականում ապրում են Լազիստանում (այժմ Թուրքիա), մասամբ՝ Աջարիայում։ Խոսում են քարթվելական ընտանիքի մեգրելա-ճանական կամ զանական լեզվի լազական (ճանական) բարբառով։ Բյուզանդական գերիշխանության ժամանակ լազերի լեզուն մեծապես ազդվել է հունարենից, իսկ հետագայում՝ թուրքերենից։ Թուրքական տիրապետության օրոք լազերը հարկադրված ընդունել են իսլամ, սակայն պահպանել են իրենց լեզուն և մշակույթը։

Լազիկա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 472