Լազիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազիկան ուշ անտիկ շրջանում (5-6-րդ դարեր)

Լազիկա, Լազական թագավորաթյուն (հայ մատենագրության մեջ՝ «Ղազիւիկե» (Եգերաց թագավորություն), վրացերեն՝ Էգրիսի (վրաց.՝ ლაზიკის სამეფო)), պետություն այժմյան Վրաստանի արևմտյան մասում, II - VI դդ.։ Ընդգրկել է Ճորոխի գետաբերանից հյուսիս ընկած շրջանը։ IV դ. լազերի թագավորությունը, իր իշխանությանն է ենթարկել Արևմտյան Վրաստանի ցեղերին (մեգրելներ, սվաններ, ափշիլներ, աբազգներ)։ Լազիկայի նշանավոր քաղաքներն էին մայրաքաղաք Արքեոպոլիսը (այժմ Նոքալաքևի), Հռոդոպոլիսը (այժմ՝ Վարդցիխե), Վաշնարին, Պետրան (այժմ՝ Ցիխիսձիրի), Ապսարը (այժմ Գոնիո)՝ բոլորը Վրաստանում։

IV - VI դդ. Լազիկայում ձևավորվել են ֆեոդալական հարաբերություններ, 523-ին պաշտոնական կրոն է դարձել ավելի վաղ տարածված քրիստոնեությունը։ Սկզբնական շրջանի բյուգանդական եկեղեցու գերիշխանությունը հետագա դարերում փոխարինվել է վրացական եկեղեցու գերիշխանությամբ, որի միջոցով Լազիկայում տարածվել է վրացական գիրն ու գրականությունը, վրացական վաղ ֆեոդալական մշակույթը։

Լազիկայի տերիտորիան պատերազմի ռազմաբեմ էր Բյուզանդիայի և Իրանի միջև։ 562-ի պայմանագրով Լ. կախման մեջ է մնացել Բյուզանդիայից, վերացել է թագավորական իշխանությունը, VII դ. մտել է Աբխազական թագավորության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png