Իրվեն Ավիլա
Քաղաքացիությունը | Պերու | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 2, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Հուանուկո, Պերու | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իրվեն Բեյբե Ավիլա Ասերո (իսպ.՝ Irven Beybe Ávila Acero,հուլիսի 2, 1990[1][2], Հուանուկո, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, «Սպորտինգ Կրիստալ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Պերուի հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիլան «Ունիվերսիտարիո» ակումբի սան է։ 2008 թվականի փետրվարի 20-ին 17 տարեկան հասակում «Խոսե Գալվես» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել Պերուի ֆուտբոլի առաջնությունում։ 2009 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու նպատակով Իրվենը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Սպորտ Ուանկայո»։ Փետրվարի 16-ին «Ալյանսա Լիմա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[3]։ Մարտի 22-ին «Սենսիանո» ակումբի դեմ խաղում Ավիլան խփել է իր առաջին գոլը «Սպորտ Ուանկայո» ակումբի կազմում[4]։ Մեկնարկային մրցաշրջանի արդյունքում նա դարձել է թիմի լավագույն ռմբարկուն և ակումբը գնել է նրա տրանսֆերը։ 2012 թվականի սկզբում Ավիլան տեղափոխվել է «Սպորտինգ Կրիստալ» ակումբ։ «Սպորտ Բոյս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում։ Մարտի 18-ին «Լեոն դե Ուանուկո» ակումբի դեմ մրցախաղում Իրվենը խփել է իր առաջին գոլը «Սպորտինգ Կրիստալ» ակումբի կազմում[5]։ Այդ նույն մրցաշրջանում նա օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։
2013 թվականին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Պարագվայի «Լիբերտադ»[6][7] և Բրազիլիայի «Պալմեյրաս»[8] ակումբների դեմ մրցախաղերում Իրվենը խփել է 4 գոլ։
2014 թվականին Ավիլան երկրորդ անգամ դարձել է Պերուի չեմպիոն։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում բրազիլիական «Աթլետիկո Պարանաենսե» ակումբի դեմ մրցախաղում խփել է 2 գնդակ[9][10]։ 2016 թվականի ապրիլի 20-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբի դեմ խաղում Իրվենը խփել է գոլ[11]։
2016 թվականի ամռանը Ավիլան վարձակալության իրավունքով տեղափոխվել է Էկվադորի ԼԴՈւ Կիտո ակումբ։ Օգոստոսի 13-ին «Գուայակիլ Սիթի» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել էկվադորի ֆուտբոլի առաջնությունում[12]։ Դեկտեմբերի 10-ին «Մուշուկ Ռունա» ակումբի դեմ խաղում Իրվենը խփել է իր առաջին գոլը ԼԴՈւ Կիտո ակումբի կազմում[13]։ Վարձակալությունը վերջանալուց հետո նա վերադարձել է «Սպորտինգ Կրիստալ» ակումբ։ 2017 թվականին Ավիլան, խփելով 22 գոլ, դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։
2018 թվականի սկզբին Իրվենը տեղափոխվել է Մեքսիկայի Լոբոս ԲՈւԱՊ ակումբ։ Հունվարի 8-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[14]։ Փետրվարի 25-ին «Վերակրուս» ակումբի դեմ մրցախաղում Ավիլան խփել է իր առաջին գոլը Լոբոս ԲՈւԱՊ-ի կազմում[15]։ Նույն թվականի ամռանը Իրվենը տեղափոխվել է «Մոնարկաս Մորելիա»։ Հունիսի 22-ին «Տոլուկի» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[16]։ Օգոստոսի 18-ին «Ատլաս» ակումբի կազմում Ավիլան խփել է իր առաջին գոլը Լոբոս ԲՈւԱՊ -ի կազմում[17]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Պերուի պատանեկան հավաքականի կազմում Ավիլան մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։
2009 թվականի սեպտեմբերի 5-ին աշխարհի առաջնության որակավորման մրցախաղում Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Պերուի հավաքականի կազմում[18]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմային
- «Սպորտինգ Կրիստալ»
- Պերուի չեմպիոն (2)՝ 2012, 2014
- Անհատական
- Պերուի առաջնության լավագույն ռմբարկու (22 գնդակ)՝ 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Альянса Лима VS. Спорт Уанкайо 2:1». soccerway.com (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 16.
- ↑ «Спорт Уанкайо VS. Сьенсиано 2:0». soccerway.com (անգլերեն). 2009 թ․ մարտի 22.
- ↑ «Леон де Уануко VS. Спортинг Кристал 2:3». soccerway.com (անգլերեն). 2012 թ․ մարտի 18.
- ↑ «Спортинг Кристал VS. Либертад 1:1». soccerway.com (անգլերեն). 2013 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Либертад VS. Спортинг Кристал 2:2». soccerway.com (անգլերեն). 2013 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Спортинг Кристал VS. Палмейрас 1:0». soccerway.com (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Спортинг Кристал VS. Атлетико Паранаэнсе 2:1». soccerway.com (անգլերեն). 2014 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Атлетико Паранаэнсе VS. Спортинг Кристал 2:1». soccerway.com (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Пеньяроль VS. Спортинг Кристал 4:3». soccerway.com (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Гуаякиль Сити VS. ЛДУ Кито 0:1». soccerway.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «ЛДУ Кито VS. Мушук Руна 1:2». soccerway.com (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Сантос Лагуна VS. Лобос БУАП 4:2». soccerway.com (անգլերեն). 2018 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Лобос БУАП VS. Веракрус 5:0». soccerway.com (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Толука VS. Монаркас Морелия 2:0». soccerway.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Атлас VS. Монаркас Морелия 0:1». soccerway.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Перу VS. Уругвай 1:0». soccerway.com (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվեն Ավիլա» հոդվածին։ |
|