Իրավունքի և ազատության շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրավունքի և ազատության շարժում
Изображение логотипа
ՏեսակԲուլղարիայի քաղաքական կուսակցություն
Երկիր Բուլղարիա
ԱռաջնորդAhmed Dogan?
ՀիմնադիրAhmed Dogan?
Հիմնադրվածհունվարի 4, 1990
Գաղափարախոսությունսոցիալական լիբերալիզմ
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՍոֆիա, Բուլղարիա
Միջազգային պատկանելություն«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
Կայքdps.bg
 Movement for Rights and Freedoms Վիքիպահեստում
Կուսակցության ներկայիս առաջնորդ Մուստաֆա Քարադայըն

Իրավունքի և ազատության շարժում (բուլղար․՝ Движение за права и свободи, թուրքերեն՝ Hak ve Özgürlükler Hareketi), բուլղարական քաղաքական կուսակցություն։ Հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը։ Կուսակցության հիմնադիրը և պատվավոր նախագահը համարվում է դոկտոր Ահմեդ Դողանը։ Սակայն 2013 թվականին տեղի ունեցած հարձակումից հետո, նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը։ 2013 թվականին կուսակցությունը սկսել է ղեկավարել Լյութվի Մեսթանը։ Սակայն, 2015 թվականի դեկտեմբերի իր ելույթից հետո, Մեսթանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Նրա տեղը զբաղեցրել է Մուստաֆա Քարադայըն։ Կուսակցությունը անդամակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» ալյանսին։

2007 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 392 650 ձայն կամ ձայների ընդհանուր թվի 20,26 %-ը։ Արդյունքում, ստացել է 4 մանդատ եվրախորհրդարանում՝ մի փոքր հետ մնալով Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման կուսակցությունից և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և Սոցիալական հումանիզմի շարժման կազմած կոալիցիայից։ Կուսակցության պատգամավորներն են եղել Ֆիլիզ Հյուսմենովան, Մարիելկա Բաևան, Մեթին Քազաքը և Վլադկո Պանայտովը

2012 թվականին կուսակցության հիմնական դեմքեր Քասիմ Դալը և Քորման Իսմայիլովը դուրս եկան կուսակցությունից և հայտարարեցին, որ կհիմնեն նոր կուսակցություն[1]։ Տեսաբաններ կարծում են, որ որ նոր կուսակցությունը կհիմնվի Բուլղարիայի մուսուլման բնակչության և Թուրքիայում բնակվող բուլղարացիների ձայների վրա[2]։

Բուլղարիայի ազգային ժողովում կուսակցության պատգամավորների քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 36-րդ գումարում (1991—1994) — 24 պատգամավոր (10,00 %)
  • 37-րդ գումարում (1994—1997) — 15 պատգամավոր (6,25 %)
  • 38-րդ գումարում (1997—2001) — 19 պատգամավոր (7,92 %)
  • 39-րդ գումարում (2001—2005) — 21 պատգամավոր (8,75 %)
  • 40-րդ գումարում (2005—2009) — 34 պատգամավոր (14,17 %)
  • 41-րդ գումարում (2009—2013) — 38 պատգամավոր (15,83 %)
  • 42-րդ գումարում (2013—2014) — 36 պատգամավոր (15 %)
  • 43-րդ գումարում (2014—2017) — 38 պատգամավոր (14,8 %)
  • 44-րդ գումարում (2017) — 26 պատգամավոր (10,8 %)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Газета „Труд"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. „Корман Исмаилов и Касим Дал казват, че партията, която правят, няма да бъде етническа. Не вярвам. Най-вероятно го казват, за да спазят нормите на конституцията“ // „Труд“ Արխիվացված 2012-08-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունքի և ազատության շարժում» հոդվածին։