Իրավունքի և ազատության շարժում
Իրավունքի և ազատության շարժում | |
---|---|
![]() | |
Տեսակ | Բուլղարիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Mustafa Karadaya? |
Հիմնադիր | Ahmed Dogan? |
Հիմնադրված | հունվարի 4, 1990 |
Գաղափարախոսություն | սոցիալական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Սոֆիա, Բուլղարիա |
Միջազգային պատկանելություն | «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն |
Կայք | dps.bg |
![]() |

Իրավունքի և ազատության շարժում (բուլղար․՝ Движение за права и свободи, թուրքերեն՝ Hak ve Özgürlükler Hareketi), բուլղարական քաղաքական կուսակցություն։ Հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը։ Կուսակցության հիմնադիրը և պատվավոր նախագահը համարվում է դոկտոր Ահմեդ Դողանը։ Սակայն 2013 թվականին տեղի ունեցած հարձակումից հետո, նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը։ 2013 թվականին կուսակցությունը սկսել է ղեկավարել Լյութվի Մեսթանը։ Սակայն, 2015 թվականի դեկտեմբերի իր ելույթից հետո, Մեսթանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Նրա տեղը զբաղեցրել է Մուստաֆա Քարադայըն։ Կուսակցությունը անդամակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» ալյանսին։
2007 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 392 650 ձայն կամ ձայների ընդհանուր թվի 20,26 %-ը։ Արդյունքում, ստացել է 4 մանդատ եվրախորհրդարանում՝ մի փոքր հետ մնալով Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման կուսակցությունից և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և Սոցիալական հումանիզմի շարժման կազմած կոալիցիայից։ Կուսակցության պատգամավորներն են եղել Ֆիլիզ Հյուսմենովան, Մարիելկա Բաևան, Մեթին Քազաքը և Վլադկո Պանայտովը
2012 թվականին կուսակցության հիմնական դեմքեր Քասիմ Դալը և Քորման Իսմայիլովը դուրս եկան կուսակցությունից և հայտարարեցին, որ կհիմնեն նոր կուսակցություն[1]։ Տեսաբաններ կարծում են, որ որ նոր կուսակցությունը կհիմնվի Բուլղարիայի մուսուլման բնակչության և Թուրքիայում բնակվող բուլղարացիների ձայների վրա[2]։
Բուլղարիայի ազգային ժողովում կուսակցության պատգամավորների քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 36-րդ գումարում (1991—1994) — 24 պատգամավոր (10,00 %)
- 37-րդ գումարում (1994—1997) — 15 պատգամավոր (6,25 %)
- 38-րդ գումարում (1997—2001) — 19 պատգամավոր (7,92 %)
- 39-րդ գումարում (2001—2005) — 21 պատգամավոր (8,75 %)
- 40-րդ գումարում (2005—2009) — 34 պատգամավոր (14,17 %)
- 41-րդ գումարում (2009—2013) — 38 պատգամավոր (15,83 %)
- 42-րդ գումարում (2013—2014) — 36 պատգամավոր (15 %)
- 43-րդ գումարում (2014—2017) — 38 պատգամավոր (14,8 %)
- 44-րդ գումարում (2017) — 26 պատգամավոր (10,8 %)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Газета „Труд“»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-30-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ „Корман Исмаилов и Касим Дал казват, че партията, която правят, няма да бъде етническа. Не вярвам. Най-вероятно го казват, за да спазят нормите на конституцията“ // „Труд“ Archived 2012-08-25 at the Wayback Machine.
|