Իրակլի Պիրցխալավա
Իրակլի Պիրցխալավա | |
---|---|
Բնօրինակ անուն | ირაკლი ფირცხალავა |
Ի ծնե անուն | ռուս.՝ Ираклий Леонидович Пирцхалава |
Նաև հայտնի է որպես | Иракли |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1977 (47 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և Վրաստան |
Ժանրեր | փոփ երաժշտություն, հիփ հոփ, սոֆթ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, ռադիոհաղորդավար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003 – այժմ |
Կրթություն | Պետական կառավարման ինստիտուտ |
Կայք | iraklimusic.com |
Irakly Pirtskhalava Վիքիպահեստում |
Իրակլի Լեոնիդովիչ Պիրցխալավա (վրաց.՝ ირაკლი ფირცხალავა, առավել հայտնի է որպես Իրակլի, ծնվ․ սեպտեմբերի 13, 1977, Մոսկվա), վրացական ծագմամբ ռուս երգիչ, «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից[1]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրակլի Պիրցխալավան ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում[2]։ Մանկության տարիներին փոխել է 5 դպրոց[2]։ Սովորել է ֆրանսիական թեքումով մարզական դպրոց-ինտերնատում[3]։ Չնայած Իրակլին ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ, սակայն ստիպված եղավ հրաժարվել այդ մասնագիտությունից և մոր պահանջով ընդունվել երաժշտական դպրոցի ջութակի դասարանը[3]։ Սակայն 13 տարեկանում Պիրցխալավայի երազանքը նորից գլուխ բարձրացրեց, և նա կյանքի 2 տարիները նվիրեց «Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմում խաղալուն[3]։
13 տարեկանից պարել է Բոգդան Տիտոմիրի կոլեկտիվում[4]։ 16 տարեկանում պրոֆեսիոնալ ստուդիայում ձայնագրել է առաջին երգը[2]։ Առաջին խումբը, որի անդամ է եղել, կոչվում էր «F.T.(Fellow Travelers)», այնուհետև Ռուսաստանում առաջին ռագգա ջանգլ նախագիծը՝ «K&K»։ Իսկ ավելի ուշ ի հայտ եկավ «White hot ice» խումբը[3]։ 1990-ականների վերջին - 2000-ականների սկզբին եղել է «Тет-а-тет» խմբի մենակատար[2]։
Այնուհետև Հիթ-FM ռադիոկենտրոնով վարել է «Клубные перцы» հեղինակային ծրագիրը, եղել «Галерея» ակումբի գեղարվեստական ղեկավար[3]։ 2003 թվականին մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական հեռուստատեսային նախագծին[3]։ «Աստղերի ֆաբրիկա» նախագծի թողարկումից հետո հայտնվեց «Вова-чума» հիթը։ Դրան հետևեցին ոչ պակաս հաջողված «Лондон-Париж» և «Время» երգերը։ «Время» երգի տեսահոլովակում նկարահանվել է ռուս դերասանուհի Մարիա Գորբանը[5]։
2004 թվականի վերջին Իրակլին թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Лондон-Париж»[3]։ 2005 թվականի կեսերին թողարկվեց նրա նոր՝ «Капли абсента» հիթը։ 2009 թվականի սկզբին արտիստի մոտ կուտակվել էր արդեն այնքան շատ երաժշտական նյութ, որ դրա կեսը մնաց երկրորդ՝ «Сделай шаг» ալբոմի թրեք-լիստի համար[6]։
2004 թվականին «Лондон-Париж» երգի համար ստացել է «Ոսկե գրոմոֆոն», իսկ 2005 թվականին՝ «Капли абсента» երգի համար։
2009 թվականին Իննա Սվեչնիկովայի հետ մասնակցել է «Танцы со звёздами» շոուին։
2010 թվականին ավարտել է Կառավարման պետական համալսարանի «Երաժշտական ինդուստրիայի մենեջմենթ» բաժինը։
2012 թվականի հուլիսի 18-ին Իրակլին բացեց VinoGrad ռեստորանը[7]։
2013 թվականին մասնակցել է ՆՏՎ հեռուստաալիքի «Остров» ռեալիթի շոուին՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաալիքի «Один в один!» վերամարմնավորման շոուի 2-րդ սեզոնին, որում կրկնօրինակել է Ստաս Միխայլովին, Իլյա Լագուտենկոյին, Շակիրային, Սոսո Պավլիաշվիլիին, Լև Լեշենկոյին, Ռեյ Չարլզին, Լեոնիդ Ագուտինին, Ալյոնա Ապինային, Նիկոլայ Ռաստարգուևին, Ջոն Բոն Ջովիին, Բաստային, Ջեյմս Բրաունին, Ջասթին Թիմբերլեյքին և Իգոր Սարուխանովին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Սոֆյա Գրեբենշիկովա - 2010 թվականի օգոստոսի 12-ին ծնվեց Իրակլիի որդին, որին ամուսիններն անվանեցին Իլյա[8], իսկ 2012 թվականի հոկտեմբերին՝ երկրորդ որդին՝ Ալեքսանդրը։
Մայրը՝ Նանա Ռոժդենովնա, ինժեներ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - K&K
- 2004 - Лондон-Париж
- 2009 - Сделай шаг
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Չարտեր[9] | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
ԱՊՀ (Tophit Ընդհանուր թոփ-100]]) | Ռուսաստան (Tophit Մոսկովյան թոփ-100) | Ռուսաստան (Tophit Սանկտ Պետերբուրգի թոփ-100) | Ուկրաինա (Tophit Կիևի թոփ-100) | Audience Choice TopHit 100 | Լատվիական ռադիոչարտ[10] | ԱՊՀ (Tophit տարեկան ընդհանուր) | ||
2004 | «Закрой глаза рукой» | 13 | - | - | - | - | - | - |
«Лондон-Париж» | 10 | - | - | - | - | - | 38 | |
«Время» | 1 | 46 | - | - | - | - | 2 | |
2005 | «Капли абсента» | 1 | 1 | - | - | 65 | - | 3 |
2006 | «Я с тобой» | 1 | 2 | - | - | 3 | - | 9 |
«Ну и что» | 38 | - | - | - | 7 | - | 133 | |
2007 | «Еду в лето» | 36 | - | - | - | 27 | - | - |
«Сны» | 5 | 15 | - | - | 12 | - | 77 | |
2008 | «Так не бывает» | 5 | 24 | 9 | 8 | 1 | - | 32 |
«Ты не со мной» (DJ Գրուվ feat. Իրակլի & Բատիշտա & DMC B) |
21 | 66 | 27 | 33 | 12 | - | 200 | |
«Сделай шаг»(feat. Dino MC47) | 5 | 10 | 9 | - | 4 | - | 21 | |
2009 | «Непрощенные» | 124 | - | - | - | 37 | - | - |
2010 | «Твои глаза» | 103 | - | - | - | 34 | - | - |
«Вокруг земли» | 5 | 18 | 23 | 17 | 6 | 8 | 150 | |
2011 | «Напополам» | 93 | - | - | - | 17 | 42 | - |
«Белый пляж» (feat. Բիանկա) | 24 | 24 | 23 | - | 7 | - | 184 | |
«Ты одна»[11] | 16 | 17 | 18 | 19 | 17 | - | 155 | |
2012 | «Не любовь» (feat. Դաշա Սուվորովա) | 15 | 27 | 68 | 11 | 16 | - | 77 |
«Я тебя люблю» (Give It All To U) | 31 | 67 | 38 | 21 | 5 | 5 | 129 | |
«Осень» | 12 | 27 | 29 | 8 | 3 | - | 140 | |
«Все будет ok» | 40[12] | 42 | 49 | 37 | 9 | - | - |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգիչն 3 անգամ արժանացել է «Ոսկե գրոմոֆոն» մրցանակի․
- 2004 - «Лондон-Париж»
- 2005 - «Капли абсента»
- 2012 - «Нелюбовь» (դուետ Դաշա Սուվորովի հետ)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лондон-Париж
- Вова-чума (2003)
- Шейк (feat. Ալեքսեյ Սեմյոնով) (2003)
- Лондон-Париж (2004)
- Время (2004)
- Сделай шаг
- Капли абсента (2005)
- Я с тобой (2006)
- Сны (2007)
- Так не бывает (2008)
- Ты не со мной (feat. DJ Գրուվ & Բատիշտա, Գարիկ DMCB) (2008)
- Сделай шаг (feat. Dino MC47) (2009)
- Другие
- Схва Сакартвело сад арис (სხვა საქართველო სად არის, «Где другая Грузия?» վրացերենով) (2007)
- Вокруг земли (feat. Լեռա Կոնդրա) (2010)
- Напополам (2011)
- Белый пляж (feat. Բիանկա) (2011)
- Ты одна (2011)
- Нелюбовь (feat. Դաշա Սուվորովա) (2012)
- Я тебя люблю (2012)
- Осень (2012)
- Всё будет ОК! (2013)
- Dirty Girl (feat. David Vendetta & Demirra) (2013)
- Мне это нравится (feat. Nel) (2014)
- Я — это ты (feat. St1m) (2014)
- Не верь слезам (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Иракли Пирцхалава: о музыке, творчестве и грузинских корнях», Georgians.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ираклий Пирцхалава — Биографии — DailyShow
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Биография Пирцхалавы Ираклия
- ↑ Пирцхалава: её поцелуй в мои разбитые губы сделал меня самым счастливым человеком(չաշխատող հղում)
- ↑ «Иракли - Время (видео)». erkakbek. 21 сентября 2007. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Ираклий — Сделай шаг(չաշխատող հղում)
- ↑ «Ираклий открыл свой ресторан» (ռուսերեն). ExtraFast.ru. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Ираклий Пирцхалава назвал своего сына Ильёй
- ↑ Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU(չաշխատող հղում)
- ↑ «Latvian Airplay Top 50, 2013.02.03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Հուլիսի 9, 2012 - երգի տեքստը փոխվել է Երկիր մոլորակի վրա 7-միլիոներորդ բնակչի ծնվելու հետ կապված
- ↑ «tophit.ru: Weekly General Airplay Top Hit 100». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.