Իլյա Լագուտենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Լագուտենկո
Ilya Lagutenko 2009.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Илья Игоревич Лагутенко
Ի ծնե անունռուս.՝ Илья Игоревич Лагутенко
Ծնվել էհոկտեմբերի 16, 1968 (50 տարեկան), Մոսկվա
{{{2}}}Ռուսաստան
Մոսկվա, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերռոք
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, բանաստեղծ, նկարիչ, կիթառահար, թարգմանիչ, գրող և արևելագետ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
Գործունեություն1983–ներկա
ԼեյբլReal Records
ՇրջանավարտՀեռավորարևելյան դաշնային համալսարան
ԿապվածՄումիյ Տրոլլ
Կայքwww.mumiytroll.com

Իլյա Իգորի Լագուտենկո (ռուս.՝ Илья́ И́горевич Лагуте́нко, ծնվել է 1968 թ. հոկտեմբերի 16-ին Մոսկվայում, Ռուսաստան); ռուս ռոք-երաժիշտ, Մումիյ Տրոլլ խմբի հիմնադիրն ու առաջատարը։ Մասնագիտությամբ արևելագետ է։ Պարգևատրվել է «Վլադիվոստոկի առջև մեծ ավանդի համար» օրդենով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագուտենկոն ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ 1969 թվականին, երբ կույրաղիքի հեռացման անհաջող վիրահատության պատճառով մահանում է իր հայրը՝ ճարտարապետ Իգոր Լագուտենկոն,[2] վեց ամսական Իլյայի ընտանիքը տեղափոխվում է իր մայրական հայրենի քաղաք Վլադիվոստոկ[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյան հաջողաբար սովորել է Վլադիվոստոկի № 9 չիներենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում։ Երգել է մանկական երգչախմբում։ Իր առաջին «Բոնի Պի» խումբը ստեղծել է պատանեկան տարիքում։ Ավարտել է Հեռավոր Արևելքի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետը[4]։

Մումիյ Տրոլլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին հիմնում է «Մումիյ Տրոլլ» ռոք-խումբը։ Այնուհետև ծառայության է անցնում Խաղաղօվկյանոսյան ռազմական նավատորմում։ Աշխատել է Չինաստանում և Մեծ Բրիտանիայում որպես կոմերցիոն ֆիրմաների խորհրդական։

«Մումիյ Տրոլլ» խումբը վերսկսել է իր գործունեությունը 1990-ականների վերջում, 1997 թ. ապրիլի 24-ին թողարկելով «Մորսկայա» ալբոմը։

Իլյա Լագուտենկոն փորձում է իրեն կինոմատոգրաֆիայում, որպես երաժիշտ, այնուհետև՝ դերասան։ Որպեսզի «ապահովի» ռուսական երաժշտության ապագան, իր մտահաղությամբ ստեղծվել է ստեղծագործական անձանց համար նախատեսված Ռուսաստանի առաջին սոցիալական ցանցը ` ikra.tv:

Ազատ ժամանակ Իլյան գրքեր է գրում: 2009 թ. աշխատել է «Ճամփորդությունների գիրք» չորս մասից բաղկացած գրքի վրա, նվիրված «Մումիյ Տրոլլ» խմբի ճամփորդություններին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Իգոր Վասիլիի Լագուտենկո - ճարտարապետ
  • Խորթ հայր - Կիբիտկին - ծավային կապիտան[5]
  • Մայր - Ելենա Բորիսի Կիբիտկինա - նկարիչ-մոդելավորող
  • Քույր - Մարիա Կիբիտկինա
  • Տատիկ - Վերոնիկա Իոսիֆի Տուր - Մոսկվայի համալսարանի դասախոս[6]
  • Պապիկ - Վիտալի Պավելի Լագուտենկո - ազգությամբ՝ բելառուս, ճարտարապես, Կ-7 սերիայի բնակելի շենքերի հեղինակ[7]։
  • Պապիկ - Նիկոլայ Իվանի Սավչեննկո - ԲՈՒՀ-ի ռեկտոր Վլադիվոստոկում.[8].
  • Նախապապ (հայրական կողմից) - լեհական ինտելիգենտ ընտանիքից, Ռուսաստան է տեղափոխվել Լեհաստանից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 20 տարի անց գնդակահարվել է բոլշևիկների կողմից «ճապոնա-գերմանա-լեհական լրտեսության» համար մեղադրանքով[9]։
  • Նախատատ (մայրական կողմից) - ևս լեհական ընտանիքից, որը Չինաստանից տեղափոխվել է Ռուսաստան, հետո կրկին վերադարձել Չինաստան։ Պատերազմից հետո բնակվել են Մագադանում, որտեղ ծնվել են երաժշտի տատիկն ու մայրը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը (1987 - 2003) - Ելենա Լագուտենկո (Տրոյնովսկայա), «Բրատյա Գրիմմ» խմբի մենեջեր[10][11][12]
  • Զավակ - Իգոր Լագուտենկո (ծնվ. 17.05.1988), սովորել է Լոնդոնում.
  • Երկրորդ կինը (2007 - 2008) - Աննա Ժուկովա (ծնվ. 1979 թ.),[13][14] մարմնամարզիկ և մոդել[15]։
  • Դուստր - Վալենտինա-Վերոնիկա (ծնվ. 2008 թ.)[16]
  • Դուստր - Լետիցիա (ծնվ. 2010 թ. հունիսին)[17]

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Игорь Пушкарев вручил орден "За заслуги перед Владивостоком" лидеру группы "Мумий Тролль"(ռուս.)
  2. Илью Лагутенко затащили под венец против воли, «Флирт»(ռուս.)
  3. Իլյա Լագուտենկոյի կենսագրությունը(ռուս.)
  4. «Мумий Тролль. Не надо Vauxhall & I»։ Fuzz ամսագիր։ 1997։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-07-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 21 
  5. Илья Лагутенко: «Мир больше заинтересован в китайцах, чем они в нём»(ռուս.)
  6. dvmusic.ru История Дальневосточной музыки. Дальневосточная музыка(ռուս.)
  7. Инженер Лагутенко. Портрет мастера(ռուս.)
  8. [ne]FORMAT #3 :: [fan]CLUB :: ИЛЬЯ ЛАГУТЕНКО(ռուս.)
  9. Илья Лагутенко: полная история(ռուս.)
  10. autogenerated2(ռուս.)
  11. Илья Лагутенко стал отцом(ռուս.)
  12. Елена Лагутенко мстит бывшему мужу. Она раскручивает «Братья Грим»(ռուս.)
  13. Илья ЛАГУТЕНКО: «Было время, когда считаться геем было модно»(ռուս.)
  14. Илья Лагутенко женился на Анне Жуковой(ռուս.)
  15. Жена Лагутенко в интересном положении?! // Экспресс газета(ռուս.)
  16. Илья Лагутенко назвал дочку в честь мамы своей жены и бабушки(ռուս.)
  17. У Ильи Лагутенко родилась вторая дочка, Дни.ru.(ռուս.)