Իրակլի Պիրցխալավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրակլի Պիրցխալավա
Բնօրինակ անունირაკლი ფირცხალავა
Ի ծնե անունռուս.՝ Ираклий Леонидович Пирцхалава
Նաև հայտնի է որպեսИракли
Ծնվել էսեպտեմբերի 13, 1977(1977-09-13) (46 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  Վրաստան
Ժանրերփոփ երաժշտություն, հիփ հոփ, սոֆթ ռոք
Մասնագիտություներգիչ, ռադիոհաղորդավար
Գործիքներվոկալ
Գործունեություն2003 – այժմ
ԿրթությունՊետական կառավարման ինստիտուտ
Կայքiraklimusic.com
 Irakly Pirtskhalava Վիքիպահեստում

Իրակլի Լեոնիդովիչ Պիրցխալավա (վրաց.՝ ირაკლი ფირცხალავა, առավել հայտնի է որպես Իրակլի, ծնվ․ սեպտեմբերի 13, 1977, Մոսկվա), վրացական ծագմամբ ռուս երգիչ, «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից[1]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրակլի Պիրցխալավան ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում[2]։ Մանկության տարիներին փոխել է 5 դպրոց[2]։ Սովորել է ֆրանսիական թեքումով մարզական դպրոց-ինտերնատում[3]։ Չնայած Իրակլին ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ, սակայն ստիպված եղավ հրաժարվել այդ մասնագիտությունից և մոր պահանջով ընդունվել երաժշտական դպրոցի ջութակի դասարանը[3]։ Սակայն 13 տարեկանում Պիրցխալավայի երազանքը նորից գլուխ բարձրացրեց, և նա կյանքի 2 տարիները նվիրեց «Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմում խաղալուն[3]։

13 տարեկանից պարել է Բոգդան Տիտոմիրի կոլեկտիվում[4]։ 16 տարեկանում պրոֆեսիոնալ ստուդիայում ձայնագրել է առաջին երգը[2]։ Առաջին խումբը, որի անդամ է եղել, կոչվում էր «F.T.(Fellow Travelers)», այնուհետև Ռուսաստանում առաջին ռագգա ջանգլ նախագիծը՝ «K&K»։ Իսկ ավելի ուշ ի հայտ եկավ «White hot ice» խումբը[3]։ 1990-ականների վերջին - 2000-ականների սկզբին եղել է «Тет-а-тет» խմբի մենակատար[2]։

Այնուհետև Հիթ-FM ռադիոկենտրոնով վարել է «Клубные перцы» հեղինակային ծրագիրը, եղել «Галерея» ակումբի գեղարվեստական ղեկավար[3]։ 2003 թվականին մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական հեռուստատեսային նախագծին[3]։ «Աստղերի ֆաբրիկա» նախագծի թողարկումից հետո հայտնվեց «Вова-чума» հիթը։ Դրան հետևեցին ոչ պակաս հաջողված «Лондон-Париж» և «Время» երգերը։ «Время» երգի տեսահոլովակում նկարահանվել է ռուս դերասանուհի Մարիա Գորբանը[5]։

2004 թվականի վերջին Իրակլին թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Лондон-Париж»[3]։ 2005 թվականի կեսերին թողարկվեց նրա նոր՝ «Капли абсента» հիթը։ 2009 թվականի սկզբին արտիստի մոտ կուտակվել էր արդեն այնքան շատ երաժշտական նյութ, որ դրա կեսը մնաց երկրորդ՝ «Сделай шаг» ալբոմի թրեք-լիստի համար[6]։

2004 թվականին «Лондон-Париж» երգի համար ստացել է «Ոսկե գրոմոֆոն», իսկ 2005 թվականին՝ «Капли абсента» երգի համար։

2009 թվականին Իննա Սվեչնիկովայի հետ մասնակցել է «Танцы со звёздами» շոուին։

2010 թվականին ավարտել է Կառավարման պետական համալսարանի «Երաժշտական ինդուստրիայի մենեջմենթ» բաժինը։

2012 թվականի հուլիսի 18-ին Իրակլին բացեց VinoGrad ռեստորանը[7]։

2013 թվականին մասնակցել է ՆՏՎ հեռուստաալիքի «Остров» ռեալիթի շոուին՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաալիքի «Один в один!» վերամարմնավորման շոուի 2-րդ սեզոնին, որում կրկնօրինակել է Ստաս Միխայլովին, Իլյա Լագուտենկոյին, Շակիրային, Սոսո Պավլիաշվիլիին, Լև Լեշենկոյին, Ռեյ Չարլզին, Լեոնիդ Ագուտինին, Ալյոնա Ապինային, Նիկոլայ Ռաստարգուևին, Ջոն Բոն Ջովիին, Բաստային, Ջեյմս Բրաունին, Ջասթին Թիմբերլեյքին և Իգոր Սարուխանովին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Սոֆյա Գրեբենշիկովա - 2010 թվականի օգոստոսի 12-ին ծնվեց Իրակլիի որդին, որին ամուսիններն անվանեցին Իլյա[8], իսկ 2012 թվականի հոկտեմբերին՝ երկրորդ որդին՝ Ալեքսանդրը։

Մայրը՝ Նանա Ռոժդենովնա, ինժեներ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - K&K
  • 2004 - Лондон-Париж
  • 2009 - Сделай шаг

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Չարտեր[9]
ԱՊՀ (Tophit Ընդհանուր թոփ-100]]) Ռուսաստան (Tophit Մոսկովյան թոփ-100) Ռուսաստան (Tophit Սանկտ Պետերբուրգի թոփ-100) Ուկրաինա (Tophit Կիևի թոփ-100) Audience Choice TopHit 100 Լատվիական ռադիոչարտ[10] ԱՊՀ (Tophit տարեկան ընդհանուր)
2004 «Закрой глаза рукой» 13 - - - - - -
«Лондон-Париж» 10 - - - - - 38
«Время» 1 46 - - - - 2
2005 «Капли абсента» 1 1 - - 65 - 3
2006 «Я с тобой» 1 2 - - 3 - 9
«Ну и что» 38 - - - 7 - 133
2007 «Еду в лето» 36 - - - 27 - -
«Сны» 5 15 - - 12 - 77
2008 «Так не бывает» 5 24 9 8 1 - 32
«Ты не со мной»
(DJ Գրուվ feat. Իրակլի & Բատիշտա & DMC B)
21 66 27 33 12 - 200
«Сделай шаг»(feat. Dino MC47) 5 10 9 - 4 - 21
2009 «Непрощенные» 124 - - - 37 - -
2010 «Твои глаза» 103 - - - 34 - -
«Вокруг земли» 5 18 23 17 6 8 150
2011 «Напополам» 93 - - - 17 42 -
«Белый пляж» (feat. Բիանկա) 24 24 23 - 7 - 184
«Ты одна»[11] 16 17 18 19 17 - 155
2012 «Не любовь» (feat. Դաշա Սուվորովա) 15 27 68 11 16 - 77
«Я тебя люблю» (Give It All To U) 31 67 38 21 5 5 129
«Осень» 12 27 29 8 3 - 140
«Все будет ok» 40[12] 42 49 37 9 - -

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգիչն 3 անգամ արժանացել է «Ոսկե գրոմոֆոն» մրցանակի․

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лондон-Париж
  1. Вова-чума (2003)
  2. Шейк (feat. Ալեքսեյ Սեմյոնով) (2003)
  3. Лондон-Париж (2004)
  4. Время (2004)
  • Сделай шаг
  1. Капли абсента (2005)
  2. Я с тобой (2006)
  3. Сны (2007)
  4. Так не бывает (2008)
  5. Ты не со мной (feat. DJ Գրուվ & Բատիշտա, Գարիկ DMCB) (2008)
  6. Сделай шаг (feat. Dino MC47) (2009)
  • Другие
  1. Схва Сакартвело сад арис (სხვა საქართველო სად არის, «Где другая Грузия?» վրացերենով) (2007)
  2. Вокруг земли (feat. Լեռա Կոնդրա) (2010)
  3. Напополам (2011)
  4. Белый пляж (feat. Բիանկա) (2011)
  5. Ты одна (2011)
  6. Нелюбовь (feat. Դաշա Սուվորովա) (2012)
  7. Я тебя люблю (2012)
  8. Осень (2012)
  9. Всё будет ОК! (2013)
  10. Dirty Girl (feat. David Vendetta & Demirra) (2013)
  11. Мне это нравится (feat. Nel) (2014)
  12. Я — это ты (feat. St1m) (2014)
  13. Не верь слезам (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Иракли Пирцхалава: о музыке, творчестве и грузинских корнях», Georgians.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ираклий Пирцхалава — Биографии — DailyShow
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Биография Пирцхалавы Ираклия
  4. Пирцхалава: её поцелуй в мои разбитые губы сделал меня самым счастливым человеком(չաշխատող հղում)
  5. «Иракли - Время (видео)». erkakbek. 21 сентября 2007. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  6. Ираклий — Сделай шаг(չաշխատող հղում)
  7. «Ираклий открыл свой ресторан» (ռուսերեն). ExtraFast.ru. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Ираклий Пирцхалава назвал своего сына Ильёй
  9. Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU(չաշխատող հղում)
  10. «Latvian Airplay Top 50, 2013.02.03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  11. Հուլիսի 9, 2012 - երգի տեքստը փոխվել է Երկիր մոլորակի վրա 7-միլիոներորդ բնակչի ծնվելու հետ կապված
  12. «tophit.ru: Weekly General Airplay Top Hit 100». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]