Իվան Չեխով
Իվան Չեխով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1861 |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1922 |
Մահվան վայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ Պավել Չեխով, մայր՝ Եվգենյա Չեխովա |
Իվան Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Иван Павлович Чехов, ապրիլի 16, 1861, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1922, Մոսկվա, Մոսկվայի մարզ), ռուս մանկավարժ, ժողովրդական ուսուցիչ։
Անտոն Չեխովի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տագանրոգում 1861 թվականի ապրիլի 16-ին։ Ընդունվել է Տագանրոգի տղաների դասական գիմնազիան, որտեղ սովորել էին նրա բոլոր ավագ եղբայրները՝ Ալեքսանդրը, Նիկոլայը և Անտոնը[1]։
Չնայած ի բնե ուժեղ հիշողությանը՝ գիմնազիայում սովորել է բավականին դժվարությամբ։ Հոր սնանկացումից և 1876 թվականին ընտանիքի՝ Մոսկվա փախուստից հետո Իվանը մնացել է եղբայր Անտոնի հետ Տագանրոգում։ Անտոնի հետ Տագանրոգում ապրել են զատ-զատ. Անտոնն ապրել է Չեխովների նախկին կենվոր Սելիվանովի մոտ, իսկ Իվանը՝ Ֆենեչկա մորաքրոջ մոտ ծնողների տանը[2]։ Իվանն ապրուստը հոգացել է գիմնազիայում երեկոյան գրքերը կազմելով։
Ավարտելով գիմնազիայի 5-րդ դասարանը և թողնելով այն ծանր նյութական վիճակի պատճառով՝ 1877 թվականի հունիսին Իվան մեկնել է ընտանիքի մոտ՝ Մոսկվա։ Հարաբերությունները հոր հետ հարթ չէին, և տղան կրկին ստիպված էր ապրել ինքնուրույն։ Եղբոր հիմնական օգնողն Անտոնն էր։ 1880 թվականի հունվարին Իվանը Զվենիգորոդի գավառական ուսումնարանի մանկավարժական խորհրդում հաջողությամբ հանձնել է քաղաքային, ծխական և տարրական ուսումնարանի ուսուցչի կոչման համար քննությունները։ Այդ ժամանակից էլ նա որպես ուսուցիչ սկսել է աշխատել Վոսկրեսենսկի քաղաքյի ուսումնարում՝ դրւյքը տարեկան 420 ռուբլի։
1884 թվականին դարձել է Մոսկվայի վաճառականական ընկերության Մեշչանսկի տղաների ուսումնարանի ուսուցիչ։
1886 թվականի գարնանից սկսել է դասավանդել Արբատի քաղաքային տարրական արքունական ուսումնարանում։ 1887 թվականի ձմռանը՝ Արբատի ուսումնարանի փակվելուց հետո, Ի. Չեխովը տեղափոխվել է Մյասնիցկի քաղաքային տարրական ուսումնարան, որտեղ աշխատել է կես տարի[1]։
Անտոն Չեխովի «Իվան Մատվեևիչ» պատմվածքի հերոսն է՝ որպես Իվան[3], երբ մինչև ուսուցիչ դառնալը, ստիպված լինելով վաստակել, ամբողջ Մոսկվան կտրել էր՝ հասնելու գրող Պյոտր Բոբորիկինին։
1893 թվականին ամուսնացել է Սոֆյա Վլադիմիրովնա Անդրեևայի հետ, որը նրա հետ աշխատում էր Պետրովսկի-Բասմաննի քաղաքային տարրական ուսումնարանում[4]։ 1894 թվականին օգոստոսի 11-ին ծնվել է նրանց որդի Վլադիմիրը[1]։
Լինելով Մոսկվայի քաղաքային Դումայի անդամ՝ Իվան Չեխովը մշտապես հոգ է տարել իր դպրոցի համար՝ անելով թույլատրելիի սահամններում ամեն ինչ դրա համար[2]։
Իվանը վայելել է իր եղբայր Անտոնի անսահման վստահությունն ու հարգանքը։ Նա միակն էր ամբողջ ընտանիքից, որին Անտոն Չեխովը հաղորդել էր Օլգա Կնիպպերի հետ կայանալիք նշանադրության մասին[2]։
Ուսուցչի երկարատև աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և հարգանք։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Չեխով (1855—1913)՝ եղբայրը, գրող, արձակագիր, հրապարակախոս, հուշագիր։
- Անտոն Չեխով (1860—1904)՝ եղբայրը, գրող, ռուս գրականության ականավոր դեմքերից մեկը, որի պիեսներ ամենամեծ պահանջարկն ունեն թատրոնում մինչ օրս։
- Միխայիլ Պավլովիչ Չեխով (1865—1936)՝ եղբայրը, գրող։
- Նիկոլայ Չեխով (1858—1889)՝ եղբայրը, նկարիչ։
- Մարիա Չեխովա (1863—1957)՝ քույրը, մանկավարժ, նկարիչ։
- Միխայիլ Չեխով (1891—1955)՝ ազգական (Ալեքսանդր եղբոր որդին), դերասան, թատերական մանկավարժ, ռեժիսոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Шевченко О. В., Морозова О. Л. Учитель в роду Чеховых // Вехи Таганрога. — 2010. — № 45.
- ↑ 2,0 2,1 2,2 Шипулина О. Трудолюбив и честен // Таганрогская правда. — 2016. — 13 июля. — С. 5.
- ↑ Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления. М.: Московский рабочий. 1960. Стр. 94
- ↑ Шалюгин Г. Воспоминания Софьи Чеховой, жены И. П. Чехова Արխիվացված 2012-04-15 Wayback Machine // Большая Ялта News. — 2009. — 14 ноября.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бирюкова Н. И. Иван Павлович Чехов — народный учитель / Мелихово. Альманах. — М.: Мелихово, 2008. С. 155—162.