Jump to content

Իվան Կրիպյակևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կրիպյակևիչ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1886(1886-07-07) կամ 1886
ԾննդավայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էապրիլի 21, 1967(1967-04-21)[1]
Մահվան վայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  ZUNR,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  Ukrainian State և  ԽՍՀՄ
ԿրթությունԼվովի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր և մանկավարժ
ԱշխատավայրԼվովի համալսարան
Ծնողներհայր՝ Petro Franz Krypiakevych?
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Տարաս Շևչենկոյի անվան գիտական ​​ընկերություն
ԵրեխաներPetro-Bohdan Krypiakevych? և Roman Krypiakevych?
 Ivan Krypiakevych Վիքիպահեստում

Կրիպյակևիչ Իվան Պետրովիչ (հուլիսի 7, 1886(1886-07-07) կամ 1886, Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - ապրիլի 21, 1967(1967-04-21)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային պատմաբան, հայագետ։ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1958)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին ընդունվել է Լվովի համալսարան։ 1909-1939 թվականներին պատմություն է դասավանդել Լվովի միջնակարգ դպրոցներում։ 1911 թվականին ընտրվել է Տ. Շևչենկոյի անվան գիտական ընկերության (Լվով) անդամ։ 1953-1962 թվականներին եղել է Ուկրաինաի ԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ինստիտուտի (Լվով) տնօրենը։

1958 թվականին նա ընտրվել է ուկրաինական ակադեմիայի ակադեմիկոս, 1961 թվականին ստացել գիտության վաստակավոր գործչի կոչում։

Կրիպյակևիչի ղեկավարությամբ և օգնությամբ մշակված ծրագրով տասնյակ ուկրաինացի գիտնականներ սկսել են ուսումնասիրել հայ-ուկրաինական պատմական կապերն ու հայ գաղութները, այդ աշխատանքները հանրագումարի բերելով 1959 թվականին Երևանում, ապա 1962 թվականին Կիևում ու Լվովում հրավիրված համատեղ գիտական նստաշրջաններում։ Ինքը՝ Իվան Կրիպյակևիչը հանդես է եկել նույն նստաշրջաններում «Լեհահայ պատմաբան Սադոկ Բարոնչը» (1959) և «Լվովի հայ գաղութի սկզբնավորման հարցի շուրջը» (1962) գիտական զեկուցումներով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է ֆեոդալիզմի շրջանի Ուկրաինայի պատմությամբ, գրել ավելի քան 700 աշխատություն։ Սկսած 1907 թվականից բազմիցս անդրադարձել է Ուկրաինայի տարածքում եղած հայկական գաղթավայրերի, հատկապես Լվովի գաղութի միջնադարյան պատմությանը և հայ-ուկրաինական կապերին ու բարեկամությանը։ 1907 թվականին հրատարակել է «Լվովյան Ռուսիան 16-րդ դարի առաջին կեսին» մենագրությունը, որով ներկայացրել է միջնադարյան քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքը, դասերը, դասակարգային պայքարը, ազգային ու կրոնական փոխհարաբերությունները Լվովի բազմազգ բնակչության մեջ։

1953 թվականին նա հրատարակել է «Արևմտյան Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ մինչև XVII դարի կեսերը» մենագրությունը, իսկ 1954 թվականին՝ «Բոգդան Խմելնիցկի» մոնումենտալ ուսումնասիրությունը։ 1955 թվականին Կրիպյակևիչը ձեռնարկել է նաև Ուկրաինայի քաղաքների պատմության ուսումնասիրության գործը։

  • Վ․ Ոսկանյան «Մեծավաստակ պատմաբանը» (Ի․ Պ․ Կրիպյակևիչի ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1966, էջ 303-304

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Крипякевич Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 327. — ISBN 978-966-8955-00-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 689