Իսրայելի տոներ
Իսրայելի տոներ | |
---|---|
Տեսակ | form of event? |
Ենթադաս | կրոնական տոն և պարբերական իրադարձություն |
Իսրայելի տոն կամ Յոմ Թով (եբրայերեն՝ ימים טובים, կամ եզակի՝ եբրայերեն՝ יום טוב, [English: /ˈjɔːm ˈtɔːv, joʊm ˈtoʊv/])[1], Իսրայելում լայնամաշտամբ, համապետական, միայն հրեական կրոնական և ազգային նշվող տոներ։ Համապետական տոները նշվում են հրեական օրացույցով, որտեղ տարին սկսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ ամիսները մոտավոր համապատասխանում են լուսնային ցիկլին։ Այս կապակցությամբ տարեցտարի տոնական ամսաթվերը տեղաշարժվում են։ Քանի որ հրեական օրացույցով ամսաթիվը փոխվում է արևի մայր մտնելու հետ, ապա բոլոր տոները՝ ներառյալ ոչ կրոնական, սկսվում են հիմնական օրվան նախորդող երեկոյան և ավարտվում 24 ժամ հետո՝ նույնպես երեկոյան[2]։
Ամեն դեպքում տարբեր կրոնի և կրոնական կոնֆեսիաների հավատացյալների համար տոնական օրվա կարգավիճակ ունեն ինչպես կրոնական, այնպես էլ ազգային տոները[3]։
Տոներ և հատուկ օրեր ըստ ամիսների
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիշրեյ (սեպտեմբեր-հոկտեմբեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիշրեյի 1-2, Ռոշ Խա-Շանա (Հրեական Ամանոր) (ընդհանուր հանգստի 2 օր)
- Տիշրեյի 3, Գեդալի Պահք
- Տիշրեյի10, Յոմ-Կիպպուր (դատաստանի օր) (1 հանգստյան օր)[4]
- Տիշրեյի 15, Սուքոտ (տաղավարների տոն, բերքի տոն), առաջին օրը՝ ոչ աշխատանքային
- Տիշրեյի 16-20, Հոլ հա-մոզդ (կիսատոն) Սուքոտ (պետական կազմակերպություններում ոչ աշխատանքային օր է, մյուսները աշխատում են կես օր)
- Տիշրեյի21,Հաշանա-Րաբա (ներման օր) (կարճ աշխատանքային օր)[5][6]
- Տիշրեյի 22, Սիմխատ-Տորա/Շմինի Ացերետ (Սուքոտի վերջին օրը) (ընդհանուր հանգստի օր)
Խեշվան (հրեական օրացույցի երկրորդ ամիս)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեշվանի 12, հիշատակի օր, վարչապետ Իցհակ Րաբինի սպանության օր (աշխատանքային օր)
Կիսլև
[խմբագրել | խմբագրել կոդը]հրեական օրացույցի երրորդ ամիսը «Սառցե Թագուհու թագավորություն»
Կիսլևի 25, Հանուկա (մինչև Թևետի 2) (պետական կազմակերպություններում հանգստյան օր)
Թևետ
Թևետի 10, համընդհանուր հնազանդության օր (աշխատանքային օր)
Շվատ
- Շվատի 15, Տու բի-Շվատ («ծառերի նոր տարի») (աշխատանքային օր)
- Շվատի 30, ընտանիքի օր (նախկինում՝ մայրերի օր) (աշխատանքային օր)
Ադար
- Ադարի 7, Չհողարկավորված զինվորների հիշատակի օր (աշխատանքային օր)
- Ադարի 13, Էսթերի պահք (աշխատանքային օր)
- Ադարի 14, Պուրիմ (մասնակի հանգստյան օր)
- Ադարի 15, Շուշան-Պուրիմ (մասնակի հանգստյան օր Երուսաղեմում)
Նիսան
- Նիասնի 15-21, Փեսախ (առաջին և վերջին օրերը հանգսյան օրեր են պետական կազմակերպություններում, մյուսները աշխատում են)
- Նիսանի 22,Միմունա (աշխատանքային օր)
- Նիսանի 25, Հոլոկոստի զոհերի հիշատակի օր (աշխատանքային օր)
Իյար
- Իյարի 4,Իսրայելի պատերազմներում և տերորիզմի հետևանքով զոհվածների հիշատակի օր (կարճ աշխատանքային օր)
- Իյարի 5, Անկախության օր (ոչ աշխատանքային օր)
- Իյարի 14, Փեսախ Շենի (աշխատանքային օր)
- Իյարի 18, Լա Բա Օմեր (Օմերի 33-րդ օր), (աշխատանքային օր)
- Իյարի 26, Փրկության և ազատագրման օր
- Իյարի 28, Երուսաղեմի օր (աշխատանքային օր)
Սիվան
- Սիվանի 5/6/7, Շավուոտ (հիսնական-Օմերի 50-րդ օր) (ոչ աշխատանքային օր)
Թամմուզ
- Թամմուզի 17, Թամմուզի 17 (Յուդ Զաին Բե Թամմուզ, կամ Թամմուզի 17-ի պահք) (աշխատանքային օր)
ԱՎ
- Ավի 9, Ավային ինը (Ավային ինի պահք) (ընտրողական հանգստյան օր)
- Ավի 15, Ավայի 15 (Տու բե Ավ կամ սիրահարների օր) (աշխատանքային օր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "yom tov". Random House Webster's Unabridged Dictionary.
- ↑ «Rosh Hashanah 019: Elul Chaser or Malei». www.mail-archive.com. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Еврейские праздники». web.archive.org. 2017 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Shulchan Aruch/Orach Chaim/495 - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «מעגל השנה». www.arachim.org. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Chinuch.org :: Ma'agal Hashanah». www.chinuch.org. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
Իսրայելի տոների արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Еврейские праздники — Իսրայելի տուրիզմի նախարարության կայքում
- Еврейские праздники — краткий обзорԱրխիվացված 2017-06-26 Wayback Machine
- Еврейские праздники и традиции
- Праздники ИзраиляԱրխիվացված 2008-10-09 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sylvie Anne Goldberg, La Clepsydre. Essai sur la pluralité des temps dans le judaïsme, Paris, Albin Michel, 2000.
- Sylvie Anne Goldberg, La Clepsydre 2. Temps de Jérusalem, temps de Babylone, Paris, Albin Michel, 2004.
- [détail des éditions]
- Ernest Gugenheim, Le Judaïsme dans la vie quotidienne (tome i.), coll. Présences du judaïsme, éd. Albin Michel, Paris, 1992, (ISBN 2-226-05868-0).
- (he) Eliyahou Kitov,, Jérusalem, Yad Eliyahou Kitov, 2008
- Malou Schneider, « Fêtes et rites de l'année juive », Les Saisons d'Alsace, hiver 2015, p. 40-49
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի տոներ» հոդվածին։ |
|