Jump to content

Իննա Մալիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննա Մալիկովա
Ծնվել էհունվարի 1, 1977(1977-01-01) (47 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, պրոդյուսեր և երաժշտական պրոդյուսեր
Ժանրերփոփ
Ծնողներհայր՝ Յուրի Մալիկով
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
malikova.ru

Իննա Յուրևնա Մալիկովա (ռուս.՝ Маликова, Инна Юрьевна, հունվարի 1, 1977(1977-01-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, հաղորդավաուհի։ «Новые Самоцветы» խմբի ղեկավար և մենակատարուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2018)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Մալիկովան ծնվել է 1977 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում։ Ծնողներից հայրը՝ Յուրի Ֆեդերովիչ Մալիկովը երաժիշտ, կոմպոզիտոր, ՎԳԱ «Ակնեղեն» խմբի հիմնադիր և ղեկավարն է։ Մայրը՝ Վյունկովա Լյուդմիլա Միխայլովնան նախկին պարուհի, Մոսկվայի մյուզիք-հոլի մեներգչուհի, այժմ՝ Դմիտրի Մալիկովի համերգային կոլեկտիվի վարիչն է։

Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Մերզլյակովի երաժշտական դպրոցում սկսել է սովորել դաշնամուր նվագել։ Հինգերորդ դասարանում սովորական դպրոցից տեղափոխվել է Տվերի փողոցում գտնվող № 1113 երաժշտա-խորեոգրաֆիայի դպրոց։

1993 թվականին ձայնագրել է իր առաջին երգը՝ «Ամռան տոնին», որը եղբայրը՝ Դմիտրին, նրան նվիրել էր 16-ամյակին։ Այս երգով մասնակցել է «Առավոտյան աստղ» և «Կենդանակերպի նշանի տակ» հեռուստանախագծերին։

Միաժամանակ կոմպոզիտոր Օլեգ Մոլչանովի և այլ հեղինակների հետ ձայնագրել է նոր երգեր՝ թողարկելով «Ո՞վ էր ճիշտ» առաջնաելույթային ալբոմը։

Դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ սովորել է երաժշտական ուսումնարանի դիրիժորական-երգչախմբային բաժնում, ինչպես նաև Վ.Խ. Խաչատուրովի անվան էստրադային-ջազային ուսումնարանում զբաղվել է վոկալով։ Ավելի ուշ ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի էստրադային բաժին։

Ի տարբերություն եղբոր՝ ես այնքան էլ տաղանդավոր չեմ եղել դաշնամուր նվագելիս, ինձ պակասում էր աշխատասիրությունը, իսկ ահա թատրոնի հետ հարաբերություններն ավելի լավ են դասավորվել. ես ինստիտուտն ավարտել եմ գերազանց։ Տասը տարի խաղացել եմ ներկայացումներում և եթե հնարավորություն լինի կրկին վերադառնալ թատերաբեմ, շատ երջանիկ կլինեմ[2]:

2002 թվականին սկսել է համագործակցել Liz-media Group գործակալության հետ, ստեղծել է իր թիմը և աշխատել կոմպոզիտորներ Եվգենի Կուրիցինի, Պավել Եսենինի, Սերգեյ Նիզովցևի հետ։ 2005 թվականին թողարկվել է «Սուրճ և շոկոլադ» վերնագրով երկրորդ ալբոմը[3]։

2006 թվականին «Լեկուր» («Лекур») թատերական գործակալությունը ներկայացրել է «Մոսկվյան ամուսնալուծություն» ներկայացման պրեմիերան, որտեղ Իննա Մալիկովան առաջնաելույթ է ունեցել գլխավոր դերերից մեկում[4]։

2006 թվականին ՎԳԱ «Ակնեղեն»[5] խմբի 35-ամյակի առթիվ Յուրի և Իննա Մալիկովները ստեղծել են նոր երաժշտական նախագիծ՝ «Новые Самоцветы», որի ղեկավար է դարձել Իննա Մալիկովան[6][7]։

2008 թվականին տեղի է ունեցել «Չղջիկ» օպերետի պրեմիերան (աղախին Ադելի դերը)[8]։

2009 թվականին «Новые Самоцветы» խումբը թողարկել է «Իննա Մալիկովա & NEW Ակնեղեն» վերնագրով առաջին ալբոմը։

2010 թվականին Մալիկովան Դմիտրի Խառատյանի հետ ՏՎ Ցենտր ալիքում դարձել է «Բարի երեկո Մոսկվա»[9] հաղորդաշարի հաղորդավար[10]։

2014 թվականին լույս է տեսել «Новые Самоцветы» խմբի երկրորդ ալբոմը «Ամբողջ կյանքը առջևում է հուսա և այրիր» վերնագրով[11][12]։

2016 թվականին «Новые Самоцветы» խումբը նշել է իր 10-ամյակը[13], ընդ որում խմբի կազմը երբեք չի փոխվել[14][15]։

2016 թվականին Մալիկովան դարձել է «Բյուրեղ»[16], «Ադամանդ վարպետ»[17] ոսկերչական տների և Ռուսաստանում Pinko գովազդային ընկերության դեմքը[18]։

2018 թվականին իր 12-ամյակի առթիվ «Новые Самоцветы» խումբը թողարկել է «12» խորհրդանշական անվանումով երրորդ ալբոմը[19][20].

2018 թվականի դեկտեմբերին «Новые Самоцветы» խումբը թողարկել է «Ձմեռ» ալբոմը։ EP-ի մեջ են մտել ձմեռային հիթերի հինգ քավր տարբերակներ, որոնց թվում են «Սպիտակ ձյուն», «Ձմեռ», «Կապույտ եղյամ», «Ես քեզ կտանեմ տունդրա» և «Ամանորյա խաղալիքներ» երգերը[21]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000՝ «Ո՞վ էր ճիշտ»
  • 2005՝ «Սուրճ և շոկոլադ»
  • 2009՝ «Իննա Մալիկովա & NEW Ակնեղեն»
  • 2014` «Ամբողջ կյանքը առջևում է»
  • 2018` «12»
  • 2018` «Ձմեռ»

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995` «Ես չեմ ուզում լուրջ լինել»
  • 2000` «Ո՞վ էր ճիշտ»
  • 2002` «Այն ինչ եղել է»
  • 2004` «Սուրճ և շոկոլադ»
  • 2012` «Հիշում եք Modern Talking-ին»
  • 2014` «Ամբողջ կյանքը առջևում է»
  • 2015` «Աշխարհը հեշտ չէ»
  • 2016` «Սիրտը քար չէ»
  • 2018` «Կկպցնենք»
  • 2019` «Լուսնային գիշեր»
  • «Լեկուր» թատերական գործակալություն։ Ռեժիսոր Ռիմա Սոկոլովա[23]։
  • «Չղջիկ»։ «Լեկուր» թատերական գործակալություն[24]։ Ռեժիսոր Ռենատա Սոթիրիադի

Իննայի հայրը՝ Յուրի Ֆեդերովիչ Մալիկովը երաժիշտ, կոմպոզիտոր, ՎԳԱ «Ակնեղեն» խմբի հիմնադիր և ղեկավարն է։

Մայրը՝ Վյունկովա Լյուդմիլա Միխայլովնան եղել է պարուհի, Մոսկվայի մյուզիք-հոլի և 1984 թվականից 1990-ականների սկիզբը «Ակնեղեն» խմբի մեներգչուհի։

Ավագ եղբայրը՝ Դմիտրի Մալիկովը երաժիշտ և կոմպոզիտոր է։

Նախկին ամուսինը (մինչև 2011 թվական) գործարար Վլադիմիր Անատոլիևիչ Անտոնիչուկն է։

Որդին՝ Դմիտրի Մալիկովը սովորել է Ֆրանսիայի գաստրոնոմիայի բարձրագույն դպրոցում, այնուհետև Շվեյցարիայում, իսկ Ժնևում՝ մենեջմենթի և կառավարման ֆակուլտետում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента Российской Федерации от 1 июля 2018 года № 431 «О награждении государственными наградами Российской Федерации»
  2. Молчанова З. Инна Маликова: Мне часто приходилось жертвовать карьерой во имя личной жизни. / PeopleTalk.ru, 26.07.2017.
  3. Мажаев А. ИННА МАЛИКОВА — «КОФЕ И ШОКОЛАД»** / InterMedia, 04.05.2007
  4. «Развод по-московски». www.afisha.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Руководитель ансамбля «Самоцветы» Юрий Маликов. «Вся жизнь – впереди!»». Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  6. Федоткина Т. Инна Маликова: "Единомышленники нашлись быстро, так и родились «Новые самоцветы». / Московский комсомолец, 07.11.2014.
  7. Еленская О. Инна Маликова о своем коллективе «Новые самоцветы». / Дни ру, 09.02.2015.
  8. «Летучая мышь - Информация о спектакле». www.teatr.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  9. «Добрый вечер, Москва!» (ռուսերեն). ТВ Центр - Официальный сайт телекомпании. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  10. «Шоу: Добрый вечер, Москва! - Вокруг ТВ». www.vokrug.tv. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Новые Самоцветы представили свой альбом | Первое музыкальное издательство». Первое музыкальное издательство (ռուսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Инна Маликова и «Новые Самоцветы» – «Вся жизнь впереди» ***». 2014 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  13. «10-летие "Новых Самоцветов": новое звучание, любимые хиты и большие планы». 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  14. Федоткина Т. Инна Маликова призналась всем, что её сердце — не камень. / Московский комсомолец, 14.04.2016.
  15. Федоткина Т. «Самоцветы» новые — любовь старая. Инна Маликова: «Мы нашли для старых песен правильное современное звучание» Московский комсомолец, №27105 от 20.05.2016.
  16. «Ювелирный дом "Кристалл"» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  17. «Производство ювелирных изделий в Костроме | Ювелирное производство «Мастер Бриллиант»: Backstage C Инной Маликовой. Коллекция "Осень-Зима"». masterbrilliant.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  18. «Героиней нового проекта #PINKOLove в России стала Инна Маликова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  19. ««Новые Самоцветы» склеят поколения | Первое музыкальное издательство». Первое музыкальное издательство (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  20. ««Новые самоцветы» записали «12» песен (Слушать)». 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  21. «Инна Маликова и «Новые Самоцветы» перепели новогодние хиты в честь «Зимы» (Слушать)». www.intermedia.ru. 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. «Инна Маликова — Фото, об исполнителе — MOSKVA.FM» (ru_ru). moskva.fm. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Инна Маликова — Фотографии, биография, фильмография — Афиша
  24. «Летучая мышь - Информация о спектакле». www.teatr.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննա Մալիկովա» հոդվածին։