Jump to content

Ին և յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերքի ներկայացման պատկերազարդումը չինական փիլիսոփայության մեջ: Դատարկ շրջան` ու-ցզի, ալիքաձև գծով շրջան` տայցզի, երկու ստորակետ առանց կետերի` լյան-ի, որոնք ձևավորում են Ին Յանը, չորս դիգրամ` սի-սյան, մինչերկնային տրիգրամներ և հետերկնային տրիգրամներ` բա-գուա:

Ին և յան (չինարեն ավանդ. 陰陽, հեշտ. 阴阳 , պինին: yīn yáng; ճապոներեն ին-յո), հին չինական բնափիլիսոփայության հիմնական հայեցակարգերից։

Ռուս արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մասլովի խոսքերով՝ հնարավոր է, որ ին-յանի սիմվոլիզմը դաոսականները փոխառել են բուդդիստներից 1-3-րդ դարերում.

Նրանց գրավել է բուդդայական նկարված սիմվոլիկան, և դաոսիզմում հայտնվել է իրենց մանդալան` նշանավոր սև և սպիտակ «ձկները»` ինը և յանը[1]։

Փիլիսոփայական հայեցակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոփոխությունների գրքում» («Ի ցզին») յանը և ինը օգտագործվում էին լույսը և խավարը, ամուրը և փափուկը արտահայտելու համար։ Չինական փիլիսոփայության զարգացմանը զուգընթաց յանը և ինը ավելի շատ սկսեցին խորհրդանշել ծայրահեղ հակադրությունների փոխազդեցությունը՝ լույսի և խավարի, գիշերվա և ցերեկվա, արևի և լուսնի, երկնքի և երկրի, ցրտի և տաքության, դրականի և բացասականի, զույգի և կենտի և այլն։ Չինական փիլիսոփաների դիալեկտիկական սխեմաների մեծամասնության բովանդակության հիմքում ընկած է ին-յան բևեռային ուժերի փոխազդեցության հայեցակարգը, որտեղ դրանք դիտարկվում են որպես տիեզերական հիմնական շարժման ուժեր, բնության մշտական փոփոխականության սկզբնական պատճառներ։ Դուալիզմի մասին ուսմունքում ին-յան ուժը չինական փիլիսոփայության դիալեկտիկական համակարգերի անհրաժեշտ բաղադրիչ է։ Մ.թ.ա. 5-3-րդ դարերում Հին Չինաստանում կար փիլիսոփայական դպրոց՝ ին յան ցզյա։ Ին-յանի մասին պատկերացումները տարբեր կիրառություններ են գտել նաև չինական բժշկության, քիմիայի, երաժշտության և այլ ոլորտների տեսական հիմքերը մշակելիս։

Հազարամյակներ առաջ Չինաստանում ստեղծված այս սկզբունքը ի սկզբանե հիմնվում էր ֆիզիկական մտածողության վրա։ Զարգացման ընթացքում այն ավելի շատ դարձավ մետաֆիզիկական հասկացություն։ Ճապոնական փիլիսոփայության մեջ պահպանվել է ֆիզիկական մոտեցումը, այդ պատճառով օբյեկտների տարանջատումն ըստ ինի և յանի ճապոնացիների և չինացիների մոտ տարբերվում է[2]։

Սկզբնական տայցզի մատերիան առաջացնում է երկու հակադիր սուբստանց` յան և ին, որոնք միասնական են և անբաժան։ Ի սկզբանե «ին» նշանակում էր «հյուսիսային, ստվերային», իսկ «յան»` «հարավային, լեռան արևային լանջ»։ Ավելի ուշ ին-ը սկսեց ընկալվել որպես բացասական, սառը, մութ և կանացի, իսկ յան-ը՝ որպես դրական, պայծառ, տաք և տղամարդկային սկիզբ։

«Նեյ-ցզին» տրակտատում այդ առումով ասվում է.

Մաքուր յան սուբստանցը վերափոխվում է երկնքում, իսկ խավար ին սուբստանցը` երկրի վրա... Երկինքը յան սուբստանցն է, երկիրը` ին-ը, Արևը` յան-ը, իսկ Լուսինը` ին-ը... Ին սուբստանցը հանգստությունն է, իսկ յան-ը` շարժունությունը, յան-ը ստեղծում է, իսկ ին-ը` սնուցում։ Յան սուբստանցը փոխակերպում է ցի-շնչառությունը, իսկ ին սուբստանցը ձևավորում է մարմնական ձևը։

Հայեցակարգի իմաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանալով գոյություն ունեցող ամեն ինչի հիմնական (հիմնաքարային) մոդելը՝ ին-յան հայեցակարգը առաջ է քաշում երկու թեզիս, որոնք բացահայտում են Դաոյի էությունը։ Նախ՝ ամեն ինչ գտնվում է մշտական շարժման մեջ, երկրորդ՝ հակադրությունները փոխլրացնում են միմյանց (չկա սև առանց սպիտակի, և հակառակը)։ Այդ կերպ, մարդկային գոյության նպատակը համարվում է հակադրությունների հավասարակշռությունը և ներդաշնակությունը։ Չի կարող գոյություն ունենալ «վերջնական հաղթանակ», քանի որ չկա վերջնական ոչինչ, և վերջ՝ որպես այդպիսին, նույնպես չկա[3]։

Հինգ տարերքները` որպես Ինի և Յանի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ տարերք և երեք շրջան. կանաչ սլաքներով նշված է ծագման շրջանը, կարմիրով` հաղթահարման, կապույտով` վերահսկման (մարման)

Այս նախահիմքերի փոխգործակցությունը և պայքարը պայմանավորում են հինգ տարերքները (սկզբնատարրեր)` ու-սին` ջուրը, կրակը, փայտը, մետաղը և հողը, որոնցից առաջանում է նյութական աշխարհի ամբողջ բազմազանությունը՝ ներառյալ մարդը։ Այդ տարերքները գտնվում են մշտական շարժման և ներդաշնակության մեջ, փոխստեղծում (ջուրը ստեղծում է փայտ, փայտը՝ կրակ, կրակը՝ հող, հողը՝ մետաղ, մետաղը՝ ջուր) և հաղթահարում են միմյանց (ջուրը հանգցնում է կրակը, կրակը հալեցնում է մետաղը, մետաղը քայքայում է փայտը, փայտը՝ հողը, իսկ հողը լցվում է ջրի մեջ)։

Ինը և Յանը չինական ավանդական բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ին-ի և յան-ի մասին ուսմունքը կազմում է չինական ավանդական բժշկության տեսական հիմքերից մեկը։ Շրջապատող աշխարհի բոլոր երևույթները, այդ թվում՝ մարդը և բնությունը, չինական բժշկության տեսանկյունից մեկնաբանվում են որպես ին-ի և յան-ի փոխազդեցություն, որոնք հանդիսանում են միասնական իրականության տարբեր կողմերը։

Չինական բժշկության մեջ այս հայեցակարգի կիրառման օրինակ է հանդիսանում ցյոյուէցզին` սահմանափակումների համակարգը, որը կիրառվում է նոր ծննդաբերած կնոջ նկատմամբ։

Նմանատիպ հասկացություններ այլ ուսմունքներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://ec-dejavu.ru/t-2/Taoism.htm(չաշխատող հղում)
  2. Сиро Мацуоки Начало Инь и Ян Արխիվացված 2010-02-04 Wayback Machine// Прикладная макробиотика.
  3. Miller, J. Daoism. c. 54. http://issuu.com/hunabkuproductions/docs/miller---taoism-a-beginner-s-guide Արխիվացված 2014-12-23 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Маслов А. А. Инь и ян: хаос и порядок.
  • Мартыненко Н. П. Предпосылки возникновения концепции «инь-ян» в китайской культуре // Arbor mundi. Мировое дерево. Международный журнал по теории и истории мировой культуры. М., 2006. Вып. 12. С. 46—69.
  • Марков Л. Система дуальных противоположностей Инь — Ян в сравнительном освещении. // Восток. М., 2003. № 5. С. 17—31.
  • Дёмин Р. Н. Школа инь ян // Культуры в диалоге. Вып. 1. — Екатеринбург, 1992. С. 209—221. ISBN 5-7525-0162-8
  • Зинин С. А. Пять элементов и концепция инь ян // Количественные методы в изучении истории стран Востока. М., 1986. С. 12-17.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ին և յան» հոդվածին։