Իմրե Ամոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրե Ամոշ
հունգ.՝ Imre Ámos
Ծնվել էդեկտեմբերի 7, 1907(1907-12-07)[1][2][3][…]
ԾննդավայրՆադկալլո, Nagykálló District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա
Վախճանվել է1944[4][2][5][…]
Մահվան վայրOhrdruf concentration camp, Ohrdruf, Gotha, Թուրինգիա, Գերմանիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[6]
ԱմուսինMargit Anna?[7]
 Imre Ámos Վիքիպահեստում

Իմրե Ամոշ (հունգ.՝ Ámos Imre, դեկտեմբերի 7, 1907(1907-12-07)[1][2][3][…], Նադկալլո, Nagykálló District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա - 1944[4][2][5][…], Ohrdruf concentration camp, Ohrdruf, Gotha, Թուրինգիա, Գերմանիա), հրեական ծագմամբ հունգար նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Ամոշը ծնվել է 1907 թվականին Հունգարիայի Նադկալլո քաղաքում։ 1930-ական թվականների սկզբին սովորել է կերպարվեստի դպրոցում։ Նրա ուսուցիչն էր Դյուլա Ռուդնային։ Ամուսնացել է նկարչուհի Մարգիտ Աննեի հետ։ 1936 թվականին դարձել է «Նկարիչների նոր հասարակությության» անդամ։ Ամռանը ապրել և աշխատել է Սենտենդրում։ 1937 թվականին այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալի հետ։

1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ուղարկվել է Վոյեվոդինայի աշխաատանքնային ճամբար, իսկ 1944 թվականին արտաքսվել է Թյուրինգիայի Օրդրուֆ համակենտրոնացման ճամբարը, որտեղ և մահացել է 37 տարեկան հասակում[8]։

1930-ական թվականների կեսերին իր ստեղծագործությունները գտնվում էին Մարկ Շագալի ազդեցության տակ։ 1940-ականներին նկարել է պատերազմների սարսափների մասին։ Այդ նկարներից են՝ «Մութ ժամանակներ», «Խուսափելով», «Պատերազմ»։

Սենտենդրում բացվել է Իմրե Ամոշի և Մարգիտ Աննեի թանգարանը, որտեղ ցուցադրվում է նրանց կողմից նկարված որոշ նկարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pfister D. Lost Dreams and Sacred Vision in the Art of Amos(անգլ.) // Steven Tötösy de Zepetnek, Louise Olga Vasvári Comparative Hungarian Cultural Studies. — Purdue University Press, 2011. — С. 171-181. — ISBN 9781557535931.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Картина Имре Амоша «Мечтающий раввин» на сайте «Studiolum»
  • Картина Имре Амоша «Hajnalvárás» на сайте «Studiolum»
  • «ÁMOS, Imre». Képzőművészet Magyarországon - Fine Arts in Hungary (անգլերեն). hung-art.hu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Ամոշ» հոդվածին։