Jump to content

Իմսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իմսթ
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀամայնքImst District?
Մակերես113,4 կմ², 113,39 կմ²
ԲԾՄ827 մետր
Բնակչություն10 882 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05412
Փոստային դասիչ6460
Ավտոմոբիլային կոդIM
Պաշտոնական կայքimst.tirol.gv.at
CountryAustria
StateTyrol
DistrictImst
Իմսթ (Ավստրիա)##
Իմսթ (Ավստրիա)
Քաղաքի տեսքը Vordere Platteinspitze-ից (2565 մ)

Իմսթ (գերմ.՝ Imst, Հարավային Բավարիա ՝ Իմշտ ), քաղաք Ավստրիայի Տիրոլ դաշնային նահանգում։ Ընկած է Արևմտյան Տիրոլում՝ Ին գետ ափին, Ինսբրուկից մոտավորապես 50 կիլոմետր դեպի արևմուտք, ծովի մակարդակից 828 մետր բարձրության վրա։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10 504։ Իմսթը նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։

Իմսթը 1282 թվականին կանոնավոր շուկա ունենալու արտոնագիր է ստացել։ Մինչև 1918 թվականը քաղաքը (ավելի վաղ անվանվել է նաև JMST ) ավստրիական միապետության մաս է կազմել, եղել է նույնանուն շրջանի կենտրոնը, Տիրոլ նահանգի 21 Bezirkshauptmannschaften- ից (շրջանային իշխանություններից, վարչակազմերից) մեկը[2]։

Իմսթը քաղաքի լիակատար կարգավիճակ է ստացել 1898 թվականին[3]։

Չորս տարին մեկ Իմսթում կազմակերպվում է յուրօրինակ Fasnacht-ը կամ մեծ պահքին նախորդող կառնավալը[4]՝ Schemenlaufen-ը (գերմաներենից թարգմանած՝ նշանակում է ստվերային քայլք), որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[4]; Կառնավալի ժամանակ տղամարդկանց զույգերը կրում են տարբեր տոնայնության զանգեր, որոնք օգտագործում են ցատկեր, խոնարհումներ, պարեր կատարելիս։ Նրանց ուղեկցում են դիմակավորված կերպարներ, որոնք յուրովի ընդօրինակում են նրանց պարն ու տարատեսակ շարժումները[4]։

1958 թվականին Իմսթում բացվեց արհեստական սառույցով պատրաստված առաջին սահնակուղին[5]՝ 1000,9 մետր երկարությամբ, 17 ոլորաններով, 124,8 մետր ուղղահայաց անկումով, 12,48% միջին թեքությամբ ու բարդությամբ[5]։

1963 և 1978 թվականներին այն ընդունել է ՖԻԼ-ի սահնակային սպորտի աշխարհի առաջնությունը, 1956, 1971 և 1974 թվականներին՝ Եվրոպայի առաջնությունները։

SOS մանկական գյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Հերման Գմայները Իմսթ քաղաքի Զոննբերգ թաղամասում հիմնել է առաջին SOS մանկական գյուղը։ SOS-Kinderdörfer կազմակերպությունը ներկայումս կառավարում է ավելի քան 450 նման գյուղ ամբողջ աշխարհում։

Իմսթ (1971–2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.0
(62.6)
17.0
(62.6)
22.0
(71.6)
25.0
(77)
33.0
(91.4)
34.1
(93.4)
34.6
(94.3)
33.7
(92.7)
30.2
(86.4)
25.3
(77.5)
21.0
(69.8)
17.0
(62.6)
34.6
(94.3)
Միջին բարձր °C (°F) 1.9
(35.4)
4.8
(40.6)
10.0
(50)
13.4
(56.1)
18.9
(66)
21.3
(70.3)
23.6
(74.5)
23.3
(73.9)
19.4
(66.9)
14.4
(57.9)
6.5
(43.7)
2.2
(36)
13.3
(55.9)
Միջին օրական °C (°F) −2.8
(27)
−1.1
(30)
3.1
(37.6)
6.6
(43.9)
11.9
(53.4)
14.6
(58.3)
16.6
(61.9)
16.1
(61)
12.3
(54.1)
7.5
(45.5)
1.4
(34.5)
−2.0
(28.4)
7.0
(44.6)
Միջին ցածր °C (°F) −6.1
(21)
−5.0
(23)
−1.5
(29.3)
1.4
(34.5)
6.0
(42.8)
9.1
(48.4)
11.1
(52)
10.9
(51.6)
7.6
(45.7)
3.2
(37.8)
−2.0
(28.4)
−5.1
(22.8)
2.5
(36.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −22.0
(−7.6)
−18.2
(−0.8)
−19.8
(−3.6)
−7.1
(19.2)
−5.4
(22.3)
0.6
(33.1)
3.5
(38.3)
2.0
(35.6)
−3.3
(26.1)
−7.5
(18.5)
−19.6
(−3.3)
−21.4
(−6.5)
−22.0
(−7.6)
Տեղումներ մմ (դյույմ) 45.4
(1.787)
43.4
(1.709)
46.3
(1.823)
37.6
(1.48)
63.2
(2.488)
93.3
(3.673)
116.6
(4.591)
116.9
(4.602)
69.0
(2.717)
47.6
(1.874)
55.6
(2.189)
54.0
(2.126)
788.9
(31.059)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 19.0
(7.48)
24.0
(9.45)
9.1
(3.58)
1.8
(0.71)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.08)
8.6
(3.39)
15.6
(6.14)
78.3
(30.83)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 7.1 6.2 8.0 7.4 10.7 13.5 13.4 13.8 9.5 7.3 8.6 8.7 114.2
% խոնավություն 67.0 55.3 44.0 42.0 42.9 46.7 48.1 49.9 51.3 53.8 64.7 72.3 53.2
Միջին ամսական արևային ժամ 77.9 112.3 140.8 138.4 167.3 167.0 179.1 185.7 165.2 145.9 95.0 78.6 1653,2
Տոկոս հնարավոր արևի լույս 36.5 47.9 47.4 43.3 46.3 44.9 47.9 53.7 54.4 52.0 41.5 43.1 46.6
աղբյուր: Central Institute for Meteorology and Geodynamics[6]

Քաղաքի անվանի որդիներն ու դուստրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թեոդոր ֆոն Հորման (1840–1895), բնանկարիչ
  • Ֆրիդրիխ Հենրիխ Սուսո Դենիֆլե (1844–1905), եկեղեցու պատմաբան, դոմինիկյան, պրոֆեսոր Գրացում։
  • Ալֆոնս Գորբախ (1898–1972), քաղաքական գործիչ (ÖVP), Ավստրիայի դաշնային կանցլեր 1961-1964 թթ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.statistik.at/wcm/idc/idcplg?IdcService=GET_NATIVE_FILE&RevisionSelectionMethod=LatestReleased&dDocName=104037
  2. Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890, Wilhelm KLEIN, 1967
  3. So late?
  4. 4,0 4,1 4,2 «Schemenlaufen». UNESCO. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 1964 Winter Olympic Games official report.
  6. «Klimadaten von Österreich 1971–2000 – Tirol-Imst» (գերմաներեն). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

/link>[ մշտական մահացած հղում ]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմսթ» հոդվածին։