Jump to content

Իմ սերը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ սերը
ռուս.՝ Моя любовь
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և մուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Պետրով
ՍցենարիստԻվան Շմելև և Ալեքսանդր Պետրով
ՀնչյունավորումAlexander Oleshko?, Evgeniya Kryukova?, Սերգեյ Գարմաշ և Նինա Ռուսլանովա
ՊրոդյուսերԿոնստանտին Էռնստ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունԱռաջին ալիք
Տևողություն26 րոպե
Թվական2006, օգոստոսի 27, 2006[1] և փետրվարի 15, 2008[1]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

«Իմ սերը», ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ (2006 թվական), որի ռեժիսորն է Ալեքսանդր Պետրովը։ Սցենարը մշակվել է Իվան Շմելյովի «Սիրային պատմություն» վեպի հիման վրա։ Ֆիմն առաջին անգամ ցուցադրվել է Առաջին ալիքով՝ 2008 թվականի փետրվարի վերջերին։

Մուլտֆիլմը պատմում է երիտասարդ գիմնազիստ Անտոնի առաջին զգացմուքների, սիրային ապրումների մասին։ Ներկայացվում է 19-րդ դարում վաճառականությամբ զբաղվող Մոսկվան։ Մուլտֆիլմը, զարմալանիորեն նուրբ, հանդիսատեսին է փոխանցում 19-րդ դարի կեսերին տիրող մթնոլորտը՝ տարբեր խավերի փոխհարաբերությունները։ Այստեղ կարծես երկու սիրո թելեր խաչվում են իրար։ Սերաֆիմի՝ գեղեցիկ, նուրբ, բայց անբարո աղջիկը, որը ոգեշնչում է Անտոնին որպես բանաստեղծ, և սպասուհին, չնայած գյուղական ծագմանը, որը գերում է գիմնազիստին իր մաքրությամբ և բնածին ինտելեկտով։ Անտոնը գտնվում է այս երկու սերերի մեջտեղում։ Կարելի է ասել, որ մուլտֆիլմը մեզ պատմում է սիրելիի և սիրո պատասխանատվության մասին։

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքսանդր Օլեշկո՝ Անտոն (Տոնեչկա)
  • Ալեքսանդրա Ժիվովա ՝ սպասուհի Պաշա
  • Եվգենիա Կրյուկովա՝ Սերաֆիմա Կոնստանտինովնա
  • Սերգեյ Գարմաշ՝ կառապան Ստեփան
  • Նինա Ռուսլանովա
  • Ալեքսանդր Պոլիմիշև
  • Օլեգ Շչերբինին
  • Յուլյա Արտեմովա
  • Միխայիլ Լուկաշով՝ փեսացու
  • Գրիգորի Մալիկով
  • Նիկոլայ Մալիկով
  • Միխայիլ Գիորգիու
  • Եկատերինա Աֆրիկանտովա
  • Եկատերինա Շչանկինա
  • Նաստյա Դոբրինյա
  • Վանյա Դոբրինին
  • Իլյա Շչերբինին

Ելենա Ֆրոլովայի և Եվգենյա Սմոլյանինովի կատարամամբ հնչում են «Кого-то нет, кого-то жаль…» и «На заре ты её не буди…» ռոմանսները։

Տեխնիկական մանրամասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ստեղծվել է ապակու վրա «գեղանկարչություն ապակու վրա» տեխնիկայով։ Հեղինակները մուլտֆիլմի ստեղծման համար աշխատել 3 տարի։ Այստեղ վառ կերպով արտացոլվում է հերոսների բարդ հոգևոր-հուզական ներաշխարհը։ Բնապատկերների մանրամասնությունները, կենցաղային իրերը և քաղաքային փողոցները այնքան բնական են, որ հանդիսատեսին թույլ են տալիս ֆիլմը դիտելու ընթացքում ժամանակավորապես մոռանալ, որ սրանք լոկ իրար հաջորդող նկարներ են։

Ֆիլմի գեղարվեստական լեզվի առանձնահատկություններն ու ժամանակաչափը թելադրում էին ազատ վերաբերմունք գրական սկզբնաղբյուրի լեզվին։ Ֆիլմում բացակայում են սյուժեի շատ դետալներ, նվազագույնի է հասցված հեգնանքը և առավելագույնի՝ պատանեկան, քնարական մոտիվները։

  • 2006 - Հիրոսիմայի անիմացիոն ֆիլմի 11-րդ միջազգային փառատոն՝ «Հանդիսատեսի մրցանակ» և «Ժյուրիի հատուկ միջազգային մրցանակ»
  • 2006 - Վավերագրական և անիմացիոն կինոյի միջազգային փառատոն Լայպցիգում՝ «FIPRESCI մրցանակ լավագույն անիմացիայի համար»
  • 2006 - Մեդիաարվեստի 10-րդ փառատոն Ճապոնիայում. «Կատարելության մրցանակ»
  • 2007 -12-րդ համառուսաստանյան բացօթյա անիմացիոն կինոյի փառատոն Սուզդալում. «Գրան-պրի», «Լավագույն մարմնավորում»
  • 2007 - Ոսկե դյուցազն. «Լավագույն անիմացիա»
  • 2007 - «Ուղերձ մարդուն» միջազգային կիոփառատոն. «Ոսկե դյուցազն»
  • 2007 , միջազգային անիմացիոն կինոյի փառատոն Մելբուռնում. «Ժյուրիի գլխավոր մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար» «Ժյուրիի և հանդիսատեսի ձայն» «Ձեռքով նկարված բնանկար» ծրագրում
  • 2007 - «Anima Mundi» փառատոն Բրազիլիայում. Ժյուրիի մասնագիտական մրցանակ՝ «Լավագույն անիմացիա»
  • 2008 - Առաջադրում Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
  • 2007 Տարվա լավագույն քրիստոնեական ֆիլմ՝ միջազգային ուղղափառ կինոյի փառատոն՝ կինո, հեռուստա և ռադիոծրագրերում։

Ռուսաստանում ֆիլմը DVD-սկավառակների վրա թողարկվել է 2006 թվականին (Առաջին ալիք)[2]։

Հրատարակության տեսակ փաթեթավորում DVD տեսակ վիդեո ձայն լեզու ենթագիր
Բյուջետային հրատարակություն ստանդարտ DVD-9 (երկկողմանի) PAL

4:3 27 րոպե

ստերիո ռուսերեն ռուսերեն, անգլերեն
Հիմնական հրատարակություն դիջիպակ DVD-9

պաշտպանության ռեգիոնալ կոդ 5

PAL

4:3 27 րոպե

ստերիո ռուսերեն ռուսերեն, անգլերեն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Издание на DVD. 1vk.ru(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]