Օպտիկական սկավառակների ռեգիոնալ կոդավորում
Պաշտպանության ռեգիոնալ կոդ (անգլ.՝ Regional Protection Code, RPC), օպտիկական սկավառակների կոդվարում ըստ դրանց տարածման ռեգիոնների: Օգտագործվում է սկավառակների վաճառքի մակարդակի կարգավորման և պատճենումից պաշտպանելու համար[1][2]:
Կինոստուդիաները հետաքրքրված են տարբեր վիդեոկրիչների վրա (DVD, HD DVD, Blu-Ray, UMD) տարբեր երկրներում թողարկված իրենց ֆիլմերի տարածման վերահսկողության հարցում: Դա պայմանավորված է նրանով, որ ֆիլմի մեծ էկրան բարձրանալու ամսաթիվը և մեծ կինովարձույթ դուրս գալու ամսաթիվը տարբեր երկրներում տարբեր է: Ընդունված է համարվել, որ վիդեովարձույթ ֆիլմը պետք է դուրս գա կինոթատրոնում պրեմիերայից հետո: Բայց ֆիլմը, որն արդեն վիդեովարձույթ է դուրս եկել Եվրոպայում, կարող է նոր է ցուցադրվում ԱՄՆ կինոթատրոններում, ինչը կանոնի խախտում է:
Ռեգիոնալ կոդը սահմանափակում է զուգահեռ ներմուծումը[en] և անհարմարություններ է պատճառում ճամփորդողներին և տեղափոխվողներին: 2009 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը չկարողացավ դիտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նվիրած DVD ֆիլմերը, քանի որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան տեղաբաշխված են տարբեր ռեգիոններում[3]:
Պաշտպանության հանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեգիոնալ պաշտպանությունն առաջինը խարխլվեց DVD սկավառակների մոտ. 1999 թվականին շուկայում հայտնվեցին «բազմազոնային» նվագարկիչներ, որոնք թույլ էին տալիս փոփոխել զոնայի համարն ունի անսահման քանակով: Այժմ գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնք թույլ են տալիս հեշտությամբ ստեղծել սկավառակի պատճեն առանց ռեգիոնալ սահմանափակման: Blu-ray սկավառակների պաշտպանությունը հնարավոր եղավ շրջանցել 2008 թվականին
Որոշ DVD-նվագարկիչներ, հիմնականում չինական արտադրության, ընդհանրապես չունեն ոչ մի պաշտպանություն և նվագարկում են ցանկացած DVD-վիդեո սկավառակներ ցանկացած երկրում:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Беззащитный формат. Как вскрыли «защиту» DVD, Статья от 30.11.1999 г. Б. Киви. Электронная версия журнала «Компьютерра».
- ↑ Приключения DVD в России, Статья от 11.03.2002 г. А. Кухарева. Электронная версия журнала «Компьютерра».
- ↑ Walker Tim (2009-03-18)։ «Gordon Brown is frustrated by 'Psycho' in No 10» (անգլերեն)։ Վերցված է 2013-01-30