Jump to content

Իլլիրիացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլլիրիա

Իլլիրիացիներ՝ Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում (Իլլիրիայում, Դանուբի միջին հոսանքից մինչև Ադրիատիկ ծովը) և մասամբ Ապենինյան թերակղզու հարավ-արևելքում բնակված հնդեվրոպական բազմաթիվ ցեղերի ընդհանուր անվանումը։ Հյուսիս–արևմուտքում սահմանակից էին կելտերին, արլևելքում՝ թրակացիներին։ Մ.թ.ա. 7-3-րդ դարերում Իլլիրիացիների բնակության տարածքում հույները հիմնել են առևտրա-երկրագործական գաղութներ։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբին կելտերը մասամբ նեղել, մասամբ իրենց մեջ են ներառել Իլլիրիացիներին (իլլիրա-կելտական ցեղախումբ)։ Մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում հռոմեացիները նվաճել են իլլիրիացիներին։ Մ.թ.ա. 27 թվականին իլլիրիացիների զբաղեցրած տարածքի մի մասում առաջացել է հռոմեական Իլլիրիկ պրովինցիան։ Մ.թ.ա. 1-ին դարում և մ.թ.ա. 1-ին դարի սկզբին իլլիրիացիները մի քանի անգամ ապստամբել են Հռոմի դեմ, սակայն պարտվել են։ Իլլիրիացիները աստիճանաբար ռոմանականացել են։ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ իլլիրիացիները վերջնականապես ձուլվել են, իսկ հին իլլիրերենը աստիճանաբար վերացել են։ Մի շարք ուսումնասիրողներ իլլիրիացիների հետնորդներ են համարում ժամանակակից ալբանացիներին։ Իլլիրիացիների մշակույթի հուշարձաններ պահպանվել են Ավստրիայում, Իտալիայում, Ալբանիայում, Հարավսլավիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 319
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլլիրիացիներ» հոդվածին։