Jump to content

Իդլիբի Ճակատամարտ (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդլիբի Ճակատամարտ
Թվական2015 թվականի մարտի 24մարտի 28 (4 օր)
Մասն էՍիրիական ճգնաժամ
ՎայրԻդլիբ, Սիրիա
Արդյունք«Ջաբհաթ ան-Նուսրայի զինյալների հաղթանակ»
Հակառակորդներ
Սիրիա Սիրիայի կառավարություն
* Զինված ուժեր
*Պաշտպանության ազգային ուժեր
Գրավման բանակ
Հրամանատարներ
Սիրիա Մոհամեդ ալ-Հաիր Սայեդ
Սիրիա Ալ Հաջ Վալահ †
Աբու Ջամիլ ալ Քուտուբ †
Կողմերի ուժեր
11-րդ մեքենայացված դիվիզիա
155-րդ բրիգադ
5 000 — 7 000
Ռազմական կորուստներ
76 — 86 սպանված, 5 գերի132 սպանված, 36 մահապատժի ենթարկված
Ընդհանուր կորուստներ

2015 թվականի մարտին Իդլիբ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում Հալեպի մարզի և Լաթաքիայի միջև սկսվեցին ռազմական գործողություններ Բաշշար Ասադի կառավարական բանակի՝ և տարբեր իսլամական ահաբեկչական խմբերի միջև, միավորված այսպես կոչված «Գրավման բանակի մեջ»[1][2][3]։ Քաղաքը համարվում է Իդլիբի մարզի ադմինիստրատիվ կենտրոնը և ունի ռազմավարական նշանակություն, քանի որ տեղակայված է Թուրքիայի սահմանի մոտ, որտեղից սիրիական բանակի ներկայացուցիչների խոսքով, զինյալները ստանում էին օգնություն և զենք։ Հնգօրյա դաժան մարտերից հետո սիրիական բանակի ղեկավարությունը որոշում կայացրեց նահանջել քաղաքից։ Այսպիով Իդլիբը 100 հազ․ բնակչությամբ դարձավ երկրորդ քաղաքը, Ռակկայից հետո, որը ամբողջովին անցավ զինյալների վերահսկողության տակ[4]։

Հաջորդ օրը զինյալներին հաջողվեց հետ մղել չորս գրոհ հսկիչ անցագրային կետի մոտ, որը կառավարական զորքերը կորցրեցին նախօրեին։ Ութ օր կռիվներն ընթանում էին քաղաքի արևմտյան մուտքի մոտ։ Երեկոյան իշխանության հաղորդմամբ Իդլիբ ժամանեց 11-րդ զրահատանկային դիվիզիան և անցկացրեց հակահարձակում քաղաքի արդյունաբերական թաղամասերում։ Սիրիական բանակի պահակակետի վրա հարձակման ժամանակ լիկվիդացվեց «Ահրար աշ-Շարամ» խմբի պարագլուխներից մեկը՝ Աբու Ջամիլ Յուսուֆ Քուտուբը։ Հենց այդ օրը զոհվեց «Հեզբոլլահ» տեղական ստորաբաժանման դաշտային հրամանատար՝ Ալ Հաջ Վալահը[5]։

Ընդդիմության հաղորդմամբ կառավարական բանակի 36 զինվորներ մահապատժի ենթարկվեցին ապստամբների հետախուզությանը հարձակման մասին տվյալներ տալու համար։ Մարտերի երկրորդ օրվա վերջում զինյալներին հաջողվեց գրավել 17 հսկիչ-անցագրային կետեր և բանակային պահակակետեր[6]։

Կառավարական զորքերի նահանջի ժամանակ սպանվեցին 15 բանտարյալներ, ովքեր գտնվում էին տեղական հետախուզական բաժանմունքում[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Полторы тысячи боевиков напали на сирийский город Идлиб». Российская газета. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  2. «Исламисты захватили сирийский город Идлиб». Газета.ру. 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  3. «Qaeda, allies seize Syria's Idlib city in blow to regime». AFP. 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Боевики-исламисты захватили крупный город Идлиб в Сирии». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  5. «مقتل أول قائد ميداني لحزب الله في معركة تحرير مدينة إدلب». Siraj Press.
  6. «Syrian Government Shells Kill 18 in South, Activists Say». ABC News. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  7. «Al Qaida affiliate seizes major city in northern Syria». McClatchyDC.
  8. «Syrian forces executed prisoners before fleeing Idlib: Monitor». Middle East Eye.