Իդլիբի Ճակատամարտ (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդլիբի անկումը
Սիրիական ճգնաժամ
Idlib2.jpg
'
Թվական 2015 թվականի մարտի 24մարտի 28 (4 օր)
Վայր Իդլիբ, Սիրիա
Արդյունք «Ջաբհաթ ան-Նուսրայի զինյալների հաղթանակ»
Հակառակորդներ
Սիրիա Սիրիայի կառավարություն
* Զինված ուժեր
*Պաշտպանության ազգային ուժեր
Flag of Syria 2011, observed.svg Գրավման բանակ
Հրամանատարներ
Սիրիա Մոհամեդ ալ-Հաիր Սայեդ
Սիրիա Ալ Հաջ Վալահ †
Flag of Syria 2011, observed.svg Աբու Ջամիլ ալ Քուտուբ †
Կողմերի ուժեր
11-րդ մեքենայացված դիվիզիա
155-րդ բրիգադ
5 000 — 7 000
Կորուստներ
76 — 86 սպանված, 5 գերի 132 սպանված, 36 մահապատժի ենթարկված

2015 թվականի մարտին Իդլիբ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում Հալեպի մարզի և Լաթաքիայի միջև սկսվեցին ռազմական գործողություններ Բաշշար Ասադի կառավարական բանակի՝ և տարբեր իսլամական ահաբեկչական խմբերի միջև, միավորված այսպես կոչված «Գրավման բանակի մեջ»[1][2][3]: Քաղաքը համարվում է Իդլիբի մարզի ադմինիստրատիվ կենտրոնը և ունի ռազմավարական նշանակություն, քանի որ տեղակայված է Թուրքիայի սահմանի մոտ, որտեղից սիրիական բանակի ներկայացուցիչների խոսքով, զինյալները ստանում էին օգնություն և զենք։ Հնգօրյա դաժան մարտերից հետո սիրիական բանակի ղեկավարությունը որոշում կայացրեց նահանջել քաղաքից։ Այսպիով Իդլիբը 100 հազ․ բնակչությամբ դարձավ երկրորդ քաղաքը, Ռակկայից հետո, որը ամբողջովին անցավ զինյալների վերահսկողության տակ[4]:

Բախումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը զինյալներին հաջողվեց հետ մղել չորս գրոհ հսկիչ անցագրային կետի մոտ, որը կառավարական զորքերը կորցրեցին նախօրեին։ Ութ օր կռիվներն ընթանում էին քաղաքի արևմտյան մուտքի մոտ։ Երեկոյան իշխանության հաղորդմամբ Իդլիբ ժամանեց 11-րդ զրահատանկային դիվիզիան և անցկացրեց հակահարձակում քաղաքի արդյունաբերական թաղամասերում։ Սիրիական բանակի պահակակետի վրա հարձակման ժամանակ լիկվիդացվեց «Ահրար աշ-Շարամ» խմբի պարագլուխներից մեկը՝ Աբու Ջամիլ Յուսուֆ Քուտուբը։ Հենց այդ օրը զոհվեց «Հեզբոլլահ» տեղական ստորաբաժանման դաշտային հրամանատար՝ Ալ Հաջ Վալահը[5]։

Ընդդիմության հաղորդմամբ կառավարական բանակի 36 զինվորներ մահապատժի ենթարկվեցին ապստամբների հետախուզությանը հարձակման մասին տվյալներ տալու համար։ Մարտերի երկրորդ օրվա վերջում զինյալներին հաջողվեց գրավել 17 հսկիչ-անցագրային կետեր և բանակային պահակակետեր[6]։

Կառավարական զորքերի նահանջի ժամանակ սպանվեցին 15 բանտարյալներ, ովքեր գտնվում էին տեղական հետախուզական բաժանմունքում[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]