Իգոր Դյակոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Դյակոնով
ռուս.՝ Игорь Михайлович Дьяконов
Ծնվել էդեկտեմբերի 30 1914 (հունվարի 12 1915)
Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 2, 1999(1999-05-02)[2] (84 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, հայագետ, թարգմանիչ և արևելագետ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն, արևելագիտություն և լեզվաբանություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1960)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարQ106773434?
Եղել է գիտական ղեկավարԹամազ Գամղրելիձե, Vladimir Yemelyanov?, Գագիկ Սարգսյան, Vitaly Shevoroshkin? և Vladimir Yakobson?
Հայտնի աշակերտներԹամազ Գամղրելիձե, Միխայել Հելցեր, Դանդամաև, Մագոմեդ Աբդուլ-Կադիրովիչ, Vladimir Yakobson?, Q4163986?, Irina Kaneva? և Sergey Tokhtasyev?
Պարգևներ
ՀայրMikhail Dyakonov?

Իգոր Միխայլովիչ Դյակոնով (ռուս.՝ Игорь Михайлович Дьяконов, դեկտեմբերի 30 1914 (հունվարի 12 1915), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1999(1999-05-02)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս սովետական արևելագետ, հայագետ։ Պատմական գիտությունների դոկտորր (1960)։ Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների։ Տիրապետել է մի քանի լեզուների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1915 թվականի հունվարի 12-ին (30․12․1914), Պետրոգրադում։ Նրա մանկությունը և պատանեկությունը անցել են Նորվեգիայում, որտեղ հայրը Ռուսաստանի, իսկ ապա Խորհրդային Միության առևտրական ներկայացուցիչն էր։ 1932-1936 թվականներին ուսանել է Լենինգրադի պատմա-լեզվա-փիլիսոփայական ինստիտուտի նախ պատմական, իսկ ապա լեզվաբանական բաժնում։ 1938 ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը, 1937 թվականից մինչև 1959 թվականն աշխատել է Էրմիտաժում՝ ՀԻն Արևելքի բաժնում, իսկ 1954 թվականից եղել է ՍՍՏՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ավագ գիտաշխատող։ Զբաղվել է հին Առաջավոր Ասիայի երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ շումերների, բաբելացիների, ուրարտացիների, խուրրիների, խեթերի, մարրերի, պարթևների, հայերի սոցիալ-տնտեսական պատմության, մշակույթի և լեզվի հարցերով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացրել ու հարստացրել է Հին Արևելքում ստրկատիրական հասարակարգի մասին սովետական գիտության առաջադրած տեսությունը։ Համակիր է Հին Արևելքի և Անտիկ աշխարհի պատմական ուղիների միասնության գաղափարին։ Առաջ է քաշելնոր տեսություն աֆրոասիական լեզուների հարազատության համակարգի մասին և համակողմաևիորեն ուսումնասիրել խուրրի-ուրարտակաև լեզվախումբը։ Հետազոտել ու հրապարակել է կավե սալիկների վրա եղած ուրարտական դժվարընթեռնելի սեպագիր վավերագրերը՝ էապես լրացնելով ուրարտերենի և նրա դպրության մասին գիտական պատկերացումները։ 1961 թվականին թարգմանել ու մեկնաբանել է «Գիլգամեշ» դյուցազներգությունը։ Հին Արևելքի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար Դյակոնովի «Ասսուրաբաբելական աղբյուրները Ուրարտուի մասին» (1951) և «Բաբելոնի, Ասորեստանի ու Խեթական թագավորության օրենքները» (1952) թարգմանական ժողովածուները կարևոր ձեռնարկներ են համարվում։

1976 թվականին գրել է «Языки древней Передней Азии» գիրքը, որում շարադրված են Հին Առաջավոր Ասիայի բոլոր ոչ հնդեվրոպական լեզուների քերականությունները։

Իգոր Դյակոնովի աշխատանքի արդյունքն Է լեզվաբանության մեջ նոր ուղղության՝ համեմատական խուռի-ուրարտագիտության ստեղծումը։ Նշանակալի Է նրա ավանդը սեմա-քամյան (աֆրա-ասիական) լեզուների դասակարգման գործում, որն իր արտահայտությունն Է գտել «Afrasian Languages» (1988) գրքում։

Իգոր Դյակոնովի ղեկավարությամբ և գործուն մասնակցությամբ ստեղծվել են բազմաթիվ կոլեկտիվ աշխատություններ. «Закоы Вавилонии, Ассирии и Хеттского царства» (1952), « История древнего мира» (I-III, 1982), «История древнего Востока» (մաս I, 1983), «История древнего Востока» մատենաշարը, Երևանում հրատարակվող «Древний Восток» պարբերական ժողովածուն և շատ ուրիշներ։

Հայանվեր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է նաև հայ ժողովրդի ծագման և կազմավորման խնդիրներով։ Ըստ Դյակոնովի, հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ բաղադրատարրեր ունենալով թե՛ մեծաքանակ տեղական ցեղերին ու ժողովուրդներին (խուրրի-ուրարտացիներ, խեթալուվիացի֊ներ)՝ իրենց մշակույթներով, լեզվական տարրերով ու մարդաբանական կերպարով և թե՛ եկվոր հնդեվրոպական, թրակա-փռյուգացիներին հարազատ արմենական ցեղերին, որոնք ներդրել են իրենց լեզուն որպես ապագա հայոց լեզվի կորիզ։ Դյակոնովը նպաստել է նաև Արտաշես Ա-ի արամեական արձանագրությունների ընթերցմանը։

1968 թվականին գրել է «Предыстория армянского народа» գիրքը, որտեղ ցույց է տվել, որ հայ ժողովրդի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է, որը խուռի-ուրարտական, խեթա-լուվական, հայկական և այլ հնդեվրոպական ցեղերի յուրատեսակ մի խառնարան էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян Г. X. Игорь Михайлович Дьяконов, в сб. Древний Восток, часть 2, 1976 թվական, Գ․ Սարգսյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Լ. Խաչիկյան «Իգոր Միխայլովիչ Դյակոնով», պատմաբանասիրական հանդես № 1, 1999, էջ 390-392

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Дьяконов Игорь Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423