Ժոսլին Կիվրեն
Ժոսլին Կիվրեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 14, 1979[1][2] |
Ծննդավայր՝ | Դիժոն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 15, 2009[3][1][2][…] (30 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սեն Կլու |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb։ | ID 0704474 |
Ժոսլին Քիվրեն (ֆր.՝ Jocelyn Quivrin, փետրվարի 14, 1979[1][2], Դիժոն - նոյեմբերի 15, 2009[3][1][2][…], Սեն Կլու), ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոսլին Քիվրենը ծնվել է 1979 թվականի փետրվարի 14-ին Դիժոնում (Բուրգունդիա, Ֆրանսիա) բժիշկ անեսթեզիոլոգ Վենսան Բոֆիսի ընտանիքում[4]։ Քիվրենը կինոարվեստ և ռադիոհաղորդում ուսումնասիրել է Վենսենում՝ Փարիզի արևելյան արվարձանում գտնվող Հեկտոր Բերլիոզի անվան քոլեջում։ Հետագայում ընդունվում է Նանտեր համալսարանը և ստանում բակալավրի կոչում գրականության ոլորտում՝ միաժամանակ ուսումնասիրելով կինոարվեստ[5][6]։ Սակայն շուտով թողեց ուսումը և սկսեց զբաղվել մասնագիտական կարիերայով։ Նա անցկացրեց մի քանի ամիս դրամատիկական վարպետության «École des Enfants Terribles» դպրոցում և արդյունքում հաճախեց ևս մի քանի դասընթացների[6][7]։
2005 թվականին «Գայլերի կայսրությունը» թրիլլերում ստացել է դետեկտիվ Նորտոյի դերը, որտեղ նա խաղացել է Ժան Ռենոյի հետ միասին։ Ֆիլմը կոմերցիոն տեսակետից դարձավ հաջողված, ինչն էլ խթան հանդիսացավ Քիվրենի կարիերայի աճի համար[8]։ Նա նաև մասնակցություններ է ունեցել երկու «օսկարակիր» ֆիլմերում՝ «Ելիզավետա» (1998 թ.) պատմական դրամայում և բազմաթիվ քննադատությունների արժանացած «Սիրիանա» (2005 թ.) քաղաքական թրիլլերում, որտեղ գլխավոր դերակատարներն էին Ջորջ Քլունին և Մեթ Դեյմոնը։
Քիվրենի ամենահայտնի դերը դարձավ ժամանակակից գրող Ֆրեդերիք Բեգբեդերի «99 ֆրանկ» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում Շարլի Դագուտայի դերը։ Որպես երկրորդ պլանի դերակատար առաջադրվել է «Սեզար» մրցանակաբաշխությանը, «Ամենախոստումնալից դերասան» անվանակարգում արժանացել է «Լյումիեր» մրցանակի և Ֆրանսիական կինոմամուլի ակադեմիայի մրցանակին՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»։
2006 թվականին իր իսկ գրած սցենարով նկարահանել է «Դերասանը» կարճամետրաժ ֆիլմը, որի նկարահանմանը ներգրավել է իր ընկերներին՝ մասնավորապես Նատալի Բայնին, ով այդ ֆիլմի գլխավոր դերակատարն է եղել[7]։
Քիվրենը մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 15֊ին A13 մայրուղու վրա[9]։ Նա Սեն֊Կլու թունելի մուտքի մոտ կորցրել է սպորտային երկտեղանի Ariel Atom մեքենայի կառավարումը։ Մեքենան բռնկվել էր և դերասանը մահացել էր մեքենայի ջախջախված թափքում փակված։ Գտնված արագաչափը ցույց էր տալիս 230 կիմլոմետր ժամում արագություն, սակայն չի հաջողվել պարզել իրականում Ժոսլինը շարժվել է այդ արագությամբ, թե դա տեղի է ունեցել ուժգին հարվածի հետևանքով[10]։ Ֆրանսիական մամուլը և հեռուստատեսությունը հաղորդել են, որ ճանապարհը թաց է եղել անձրևի պատճառով[11]։
Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21֊ին Գրանտ֊Արմե պողոտայում գտնվող փարիզյան ռեֆորմատորների եկեղեցում։ Բացի դերասանի հարազատներից և ընկերներից եկել էին հարգանքի տուրք մատուցելու նաև կինոյի և թատրոնի բազմաթիվ աստղեր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոսլին Քիվրենը ամուսնացած է եղել դերասանուհի Ալիս Տայլիոնի հետ, ում հետ համատեղ որդի ունեն՝ Չարլի (ծնվել է 2009 թվականի մարտի 18֊ին)[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.rtl.fr/fiche/5930536314/l-acteur-jocelyn-quivrin-est-mort-dans-un-accident.html
- ↑ Le Bien public, ed. (16 novembre 2009). «L'acteur d'origine dijonnaise Jocelyn Quivrin est décédé».(չաշխատող հղում)
- ↑ Le Nouvel Observateur, ed. (16 листопада 2009). «Jocelyn Quivrin, un acteur passionné de voitures».(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 «Interview Jocelyn Quivrin». VODMania.(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 «Interview exclusive de Jocelyn Quivrin». esseclive.com. 27 juin 2007.(չաշխատող հղում)
- ↑ Constance Jamet (17 листопада 2009). Le Figaro (ed.). «Appel à témoin après la mort de l'acteur Jocelyn Quivrin».(չաշխատող հղում)
- ↑ «Décès de Jocelyn Quivrin: «Il est mort sur le coup»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Jocelyn Quivrin s'est tué en voiture». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Jocelyn Quivrin s'est tué dans un accident». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Johnny parle. Jocelyn Quivrin : La mort tragique». Paris Match. 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 4.05.2016-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսլին Կիվրեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Դիժոն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 2009 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ