Ժոսլին Կիվրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոսլին Կիվրեն
Jocelyn-Quivrin-Notre-univers.JPG
Ծննդյան թիվ՝փետրվարի 14, 1979(1979-02-14)[1][2][3]
Ծննդավայր՝Դիժոն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 15, 2009(2009-11-15)[4][1][2][3] (30 տարեկանում)
Վախճանի վայր՝Սեն Կլու
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0704474

Ժոսլին Քիվրեն (ֆր.՝ Jocelyn Quivrin, փետրվարի 14, 1979(1979-02-14)[1][2][3], Դիժոն - նոյեմբերի 15, 2009(2009-11-15)[4][1][2][3], Սեն Կլու), ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոսլին Քիվրենը ծնվել է 1979 թվականի փետրվարի 14-ին Դիժոնում (Բուրգունդիա, Ֆրանսիա) բժիշկ անեսթեզիոլոգ Վենսան Բոֆիսի ընտանիքում[5]։ Քիվրենը կինոարվեստ և ռադիոհաղորդում ուսումնասիրել է Վենսենում՝ Փարիզի արևելյան արվարձանում գտնվող Հեկտոր Բերլիոզի անվան քոլեջում։ Հետագայում ընդունվում է Նանտեր համալսարանը և ստանում բակալավրի կոչում գրականության ոլորտում՝ միաժամանակ ուսումնասիրելով կինոարվեստ[6][7]։ Սակայն շուտով թողեց ուսումը և սկսեց զբաղվել մասնագիտական կարիերայով։ Նա անցկացրեց մի քանի ամիս դրամատիկական վարպետության «École des Enfants Terribles» դպրոցում և արդյունքում հաճախեց ևս մի քանի դասընթացների[7][8]։

2005 թվականին «Գայլերի կայսրությունը» թրիլլերում ստացել է դետեկտիվ Նորտոյի դերը, որտեղ նա խաղացել է Ժան Ռենոյի հետ միասին։ Ֆիլմը կոմերցիոն տեսակետից դարձավ հաջողված, ինչն էլ խթան հանդիսացավ Քիվրենի կարիերայի աճի համար[9]։ Նա նաև մասնակցություններ է ունեցել երկու «օսկարակիր» ֆիլմերում՝ «Ելիզավետա» (1998 թ.) պատմական դրամայում և բազմաթիվ քննադատությունների արժանացած «Սիրիանա» (2005 թ.) քաղաքական թրիլլերում, որտեղ գլխավոր դերակատարներն էին Ջորջ Քլունին և Մեթ Դեյմոնը։

Քիվրենի ամենահայտնի դերը դարձավ ժամանակակից գրող Ֆրեդերիք Բեգբեդերի «99 ֆրանկ» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում Շարլի Դագուտայի դերը։ Որպես երկրորդ պլանի դերակատար առաջադրվել է «Սեզար» մրցանակաբաշխությանը, «Ամենախոստումնալից դերասան» անվանակարգում արժանացել է «Լյումիեր» մրցանակի և Ֆրանսիական կինոմամուլի ակադեմիայի մրցանակին՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»։

2006 թվականին իր իսկ գրած սցենարով նկարահանել է «Դերասանը» կարճամետրաժ ֆիլմը, որի նկարահանմանը ներգրավել է իր ընկերներին՝ մասնավորապես Նատալի Բայնին, ով այդ ֆիլմի գլխավոր դերակատարն է եղել[8]։

Քիվրենը մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 15֊ին A13 մայրուղու վրա[10]։ Նա Սեն֊Կլու թունելի մուտքի մոտ կորցրել է սպորտային երկտեղանի Ariel Atom մեքենայի կառավարումը։ Մեքենան բռնկվել էր և դերասանը մահացել էր մեքենայի ջախջախված թափքում փակված։ Գտնված արագաչափը ցույց էր տալիս 230 կիմլոմետր ժամում արագություն, սակայն չի հաջողվել պարզել իրականում Ժոսլինը շարժվել է այդ արագությամբ, թե դա տեղի է ունեցել ուժգին հարվածի հետևանքով[11]։ Ֆրանսիական մամուլը և հեռուստատեսությունը հաղորդել են, որ ճանապարհը թաց է եղել անձրևի պատճառով[12]։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21֊ին Գրանտ֊Արմե պողոտայում գտնվող փարիզյան ռեֆորմատորների եկեղեցում։ Բացի դերասանի հարազատներից և ընկերներից եկել էին հարգանքի տուրք մատուցելու նաև կինոյի և թատրոնի բազմաթիվ աստղեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոսլին Քիվրենը ամուսնացած է եղել դերասանուհի Ալիս Տայլիոնի հետ, ում հետ համատեղ որդի ունեն՝ Չարլի (ծնվել է 2009 թվականի մարտի 18֊ին)[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 http://www.rtl.fr/fiche/5930536314/l-acteur-jocelyn-quivrin-est-mort-dans-un-accident.html
  5. «L'acteur d'origine dijonnaise Jocelyn Quivrin est décédé» 
  6. «Jocelyn Quivrin, un acteur passionné de voitures» 
  7. 7,0 7,1 «Interview Jocelyn Quivrin» 
  8. 8,0 8,1 «Interview exclusive de Jocelyn Quivrin» 
  9. «Appel à témoin après la mort de l'acteur Jocelyn Quivrin» 
  10. Décès de Jocelyn Quivrin: «Il est mort sur le coup»
  11. Jocelyn Quivrin s’est tué en voiture
  12. Jocelyn Quivrin s'est tué dans un accident
  13. «Johnny parle. Jocelyn Quivrin : La mort tragique»։ Paris Match։ 18 November 2009։ Վերցված է 4.05.2016