Ժան Ժակ Դեսսալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ժակ Դեսսալին
ֆր.՝ Jeun-Jacques Dessalines և հայիթ․ կրեոլ․՝ Janjak I
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1758(1758-09-20)[1]
ԾննդավայրՊլեյն դու Նորդ, Acul-du-Nord Arrondissement, Նորդ, Հայիթի
Մահացել էհոկտեմբերի 17, 1806(1806-10-17)[1][2] (48 տարեկան)
Մահվան վայրՊորտ-օ-Պրենս, Հայիթի
ՔաղաքացիությունՀայիթի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMarie-Claire Heureuse Félicité?
Զբաղեցրած պաշտոններՀայիթիի կայսր
ԵրեխաներԺակ Դեսսալին
 Jean-Jacques Dessalines Վիքիպահեստում

Ժան Ժակ Դեսսալին (ֆր.՝ Jean-Jacques Dessalines, հայիթ․ կրեոլ․՝ Jan-Jak Desalin սեպտեմբերի 20, 1758(1758-09-20)[1], Պլեյն դու Նորդ, Acul-du-Nord Arrondissement, Նորդ, Հայիթի - հոկտեմբերի 17, 1806(1806-10-17)[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), Հայիթիի հեղափոխության առաջնորդ, հետագայում՝ անկախ Հայիթիի ղեկավար։

Մինչև 1790 թվականը հանդիսանալով ոմն ստրկատեր Դեսսալինի (ում պատկանում էր Ժան Ժակ Դեսսալինի մայրը) ճորտը, վերցրել է տիրոջ ազգանունը։ 1791 թվականին մասնակցել է պլանտատորների դեմ սևամորթ ստրուկների ու մուլատների ապստամբությանը և շարունակել պայքարը մինչև ֆրանսիական զորքը կղզուց դուրս քշելը և Հայիթիի անկախության հռչակումը (հունվար, 1804

1804 թվականի վերջին իրեն հռչակել Է Հայիթիի կայսր (Հակոբ I անվամբ), հողը բաժանել է սևամորթներին և մուլատներին։

Իրականացրել է տեղի սպիտակամորթ բնակչության զանգվածային կոտորած։

Սպանվել է դավադրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353