Ժան Ժակ Դեսսալին
| Ժան Ժակ Դեսսալին ֆրանսերեն՝ Jeun-Jacques Dessalines և հայիթ․ կրեոլ․՝ Janjak I | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 20, 1758[1] |
| Ծննդավայր | Պլեյն դու Նորդ, Acul-du-Nord Arrondissement, Նորդ, Հայիթի |
| Մահացել է | հոկտեմբերի 17, 1806[1][2] (48 տարեկան) |
| Մահվան վայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
| Քաղաքացիություն | Հայիթի |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Marie-Claire Heureuse Félicité? |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայիթիի կայսր |
| Երեխաներ | Ժակ Դեսսալին |
Ժան Ժակ Դեսսալին (ֆրանսերեն՝ Jean-Jacques Dessalines, հայիթ․ կրեոլ․՝ Jan-Jak Desalin սեպտեմբերի 20, 1758[1], Պլեյն դու Նորդ, Acul-du-Nord Arrondissement, Նորդ, Հայիթի - հոկտեմբերի 17, 1806[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), Հայիթիի հեղափոխության առաջնորդ, հետագայում՝ անկախ Հայիթիի ղեկավար։
Մինչև 1790 թվականը հանդիսանալով ոմն ստրկատեր Դեսսալինի (ում պատկանում էր Ժան Ժակ Դեսսալինի մայրը) ճորտը, վերցրել է տիրոջ ազգանունը։ 1791 թվականին մասնակցել է պլանտատորների դեմ սևամորթ ստրուկների ու մուլատների ապստամբությանը և շարունակել պայքարը մինչև ֆրանսիական զորքը կղզուց դուրս քշելը և Հայիթիի անկախության հռչակումը (հունվար, 1804)։
1804 թվականի վերջին իրեն հռչակել Է Հայիթիի կայսր (Հակոբ I անվամբ), հողը բաժանել է սևամորթներին և մուլատներին։
Իրականացրել է տեղի սպիտակամորթ բնակչության զանգվածային կոտորած։
Սպանվել է դավադրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 353)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժակ Դեսսալին» հոդվածին։ |
| ||||||||||||||||