Հայիթիի հեղափոխություն
Հայիթիի հեղափոխություն | |
---|---|
Մասն է | Atlantic Revolutions?, Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ և Latin American Wars of Independence? |
Վայր | Սան Դոմինգո |
Երկիր | Սան Դոմինգո |
Թվական | օգոստոսի 14, 1791-ից հունվարի 1, 1804-ը հունվարի 1, 1804-ին |
Հայիթի հեղափոխություն, պատմության մեջ ստրուկների միակ հաջողված ապստամբությունը, որը տեղի է ունեցել 1791-1803 թվականներին՝ Ֆրանսիայի Սանտո Դոմինգո գաղութում, որի արդյունքում գաղութը ստացավ անկախություն։ Մեծ Բրիտանիան և Իսպանիան փորձեցին խլել Ֆրանսիայից գաղութը, բայց նրանց զորքերը կրեցին պարտություն։ Նապոլեոնի զորքերը՝ որոնք ժամանել էին կղզի, նույնպես չկարողացան ջախջախել ապստամբներին։ Հայիթին դարձավ Լատինական Ամերիկայի առաջին անկախ պետությունը։
Հեղափոխությունը սկսվել է 1791 թվականի օգոստոսի 22-ին[1] և ավարտվել 1804-ին՝ նախկին գաղութի անկախությամբ։ Հեղափոխությանը մասնակցեցին սևամորթները, մուլատները, ֆրանսիացիները, իսպանացիները և բրիտանացիները։ Տուսին-Լյուվերտորը՝ ով ստրուկ էր, դարձավ Հայիթիի ամենախարիզմատիկ հերոսը[2]։ Սա ստրուկների միակ ապստամբությունն էր, որը հանգեցրեց պետության ստեղծմանը, որը զերծ էր ստրկությունից և վերահսկվում էր նախկին ստրուկների կողմից։ Ներկայումս այս իրադարձությունը լայնորեն դիտվում է որպես որոշիչ պահ Ատլանտյան աշխարհի պատմության մեջ[3][4]։
Ամբողջ Ամերիկան ստրկական աշխարհը զգաց Հայիթիի հեղափոխության ազդեցությունը[5][6][7]։ Ֆրանսիական տիրապետության ավարտից և նախկին գաղութում ստրկության վերացումից հետո, հաջորդեց իրենց անկախության հաջողված պաշտպանությունը, ինչպես նաև սպիտակամորթ եվրոպացիների նրանց անկախությունը։ Հեղափոխությունը իրենից ներկայացնում է ստրուկների ամենամեծ ապստամբությունը՝ Հռոմեական կայսրությունում 1900 տարի առաջ Սպարտակի անհաջող ապստամբությունից հետո[8]։ Դա կասկածի տակ է դնում եվրոպական երկրների համոզմունքները սևամորթների ենթադրյալ թերարժեքության և ստրկացված մարդկանց՝ սեփական ազատությունը հասնելու և պահպանելու ունակության մասին։ Ապստամբների կազմակերպչական կարողությունն ու համառությունը վախեցրեց Արևմտյան կիսագնդի երկրների ստրկատերերին[9]։
Հաիթին մինչև հեղափոխությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1789 թվականին Սանտո Դոմինգոն եվրոպական կարևորագույն գաղութներից մեկն էր, որտեղ արտադրվում էր շաքարի աշխարհի համախառն արտադրության 40%-ը։ Հայիթիում կային առնվազն 500 հազար սևամորթ ստրուկներ։ Այն կազմում էր Կարիբյան ծովի կղզիներում գտնվող ստրուկների ընդհանուր թվի կեսը։ Նրանց ապրելու պայմանները շատ վատ էին։ Բարձր մահացությունը հանգեցրեց նրան, որ ստրուկների թիվը տարեկան նվազում է 2-5% -ով։ Հասարակության մեջ գերակշռող դիրքը գրավում էին 40 հազար ֆրանսիացի սպիտակամորթ գաղութականները։ Բոլոր վարչական պաշտոնները զբաղեցնում էին միայն ֆրանսիացի բնիկները։ Բացի այդ, կղզում ապրում էին 28 հազար ազատ «գունավորներ», որոնցից շատերը հարստացել, դարձել են այգետերեր և ունեին իրենց ստրուկները։
Հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխությունից մի քանի տարի առաջ մուլատները սկսեցին պահանջել հավասարություն Հայիթիի սպիտակամորթ և գունավոր մարդկանց իրավունքների միջև, հատկապես Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ Հայիթիի սակավաթիվ կրթված մուլատների ինքնագիտակցության աճի մեջ կարևոր դեր խաղաց Լուսավորության գաղափարները, հատկապես երբ ֆրանսիացի աբբա Գիլյոմ Թոմ Ռեյնալը բացահայտեց գաղութատիրական ռեժիմի դաժանությունը։
1789-1790 թվականներին հարուստ ֆերմեր մուլատ Վենսան Օժեն ուղևորվեց Փարիզ, որտեղ մեկնաբանեց Ֆրանսիայի Հիմնադիր ժողովի կողմից ընդունված օրենքները, որտեղ ասվում էր սպիտակ և հարուստ մուլատների հավասար լինելու իրավունքներ մասին։ Վերադառնալուն պես Օժեն պահանջեց, որ մուլատներին տրվի ընտրական իրավունք։ Երբ Սանտո Դոմինգոյի նահանգապետը հրաժարվեց բավարարել այդ պահանջները՝ Օժենը ապստամբություն սկսեց 1791 թվականի սկզբին, բայց նա գերվեց իշխանությունների կողմից և մահապատժի ենթարկվեց։ Չնայած Օգերի պահանջների՝ ստրկության վերացման հարցը չէր քննարկվում, նրա ապստամբությունը խթան հանդիսացավ ավելի մեծ ընդվզման համար, որում գլխավոր դերը կատարում էին ստրուկները։
1791 թվականի օգոստոսի 22-ին կղզու հյուսիսային հատվածում սկսվեց ստրուկների ապստամբություն, որը շուտով տարածվեց ամբողջ գաղութով։ Առաջին երկու ամիսների ընթացքում ապստամբների կողմից սպանվեց մոտ 2 հազար սպիտակամորթ և ոչնչացվեց 280 ֆերմա։
1792 թվականի ապրիլի 4-ին Ֆրանսիայում և նրա գաղութներում հռչակվում է մարդկային հավասարությունը՝ անկախ նրանց մաշկի գույնից։ Սանտո Դոմինգո ուղարկվում է հանձնաժողով, որը միաժամանակ դիմակայում էր տեղի սպիտակամորթ էլիտային և փորձում էր ճնշել ստրուկների ապստամբությունը։
Շուտով ապստամբների առաջնորդը դարձավ Ֆրանսուա Դոմինիկ Տուսին-Լուվերտյուրը։ 1794 թվականի փետրվարի 4-ին հռչակվեց ստրկության վերացման մասին Ազգային կոնվենցիան։ Նույն տարվա մայիսին, ֆրանսիացի գեներալ Էթյեն Լավոն համոզեց Լուվերտյուրին անցնել Ֆրանսիայի կողմը։ Մեծ Բրիտանիան և Իսպանիան, որոնք պատերազմում էին հեղափոխության մեջ գտնվող Ֆրանսիայի հետ, փորձեցին գրավել այդ հարուստ գաղութը, բայց Լյուվերտուրը 1795 թվականին հաղթեց իսպանացիներին, իսկ հետո բրիտանացիներին՝ 1798 թվականին։ 1798 թվականին՝ Ֆրանսիայից ժամանած հանձնակատար Գաբրիել Էդուվիլը, փորձեց վերականգնել ստրկությունը՝ պառակտել սևամորթների ու մուլատների միությունը։ Նույն թվականին Լուվերտյուրը Էդուվիլին ստիպեց հեռանալ Հայիթիից։ 1799-1800 թվականներին Լուվերտյուրը ճնշեց մուլատների ապստամբությունը, որը գլխավորում էին գեներալներ Անդրե Ռիգոն և Ալեքսանդր Պետիոնը։ 1800-1801 թվականներին նրա զորքերը զբաղեցրեցին Սանտո-Դոմինգոն՝ կղզու արևելյան մասը, որը մինչև 1795 թվականը պատկանում էր Իսպանիային։
1801 թվականի հուլիսի 7-ին, գաղութային ժողովը ընդունեց մի սահմանադրություն, որի համաձայն Սան Դոմինգոն մնաց Ֆրանսիայի տիրապետությանը տակ, բայց ստացավ ինքնավարություն, իսկ Տուսեն-Լուվերտյուրը դարձավ ցմահ նահանգապետ։ Ստրկությունը վերջնականապես վերացվեց։ Բայց Ֆրանսիայի առաջին հյուպատոսը՝ Նապոլեոն Բոնապարտը, հրաժարվեց ճանաչել սահմանադրությունը և տարեվերջին կղզում՝ ֆրանսիական իշխանության վերականգման համար, ուղարկեց արշավախմբային ուժ՝ Շառլյա Լեկլերկի հրամանատարությամբ։ 1802 թվականին հունվարի 29-ին Լեկլերկի գլխավորած բանակը հասավ Հայիթի։ Նրան միացան Ռիգոյի և Պետիոնի մուլատները։ Լուվերտյուրի շատ դաշնակիցներ անցան ֆրանսիացիների կողմը, այդ թվում նրա ամենամոտ դաշնակից՝ Ժան Ժակ Դեսսալինին։ Մայիսի 5-ին Լուվերտյուրը համաձայնեց զինադադարին, որը առաջարկել էր Լեկլերկը՝ խոստանալով չվերականգնի ստրկությունը։ Լուվերտյուրը տնային կալանքի տակ մնաց իր ամառանոցում, իսկ հունիսի 6-ին՝ Լեկլերկի հրամանով, նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ 1803 թվականի ապրիլի 7-ին նա մահացավ։
Մի քանի ամիս կղզին գտնվեց ֆրանսիացիների վերահսկողության տակ։ 1802 թվականին մայիսի 20-ին Բոնապարտը Հայիթիում վերականգնեց ստրկությունը։ 1802 թվականի հոկտեմբերին Պետիոնը և Դեսսալինը կրկին ապստամբություն բարձրացրեցին։ Միևնույն ժամանակ, սկսվեց դեղին տենդի համաճարակ, որից մահացավ Լեկլերկը և նրա բանակի զգալի մասը (20 հազար մարդ)[10]։ 1803 թվականին Մեծ Բրիտանիան, որը վերսկսել էր պատերազմը Ֆրանսիայի հետ, մեկ տարի անց Ամիենցի խաղաղության պայմանագրից, սկսեց օգնել ապստամբներին։ Հայիթիի շրջափակումը բրիտանական ուժերի կողմից զրկեց ֆրանսիացիներին կղզի զինուժ ուղարկելու հնարավորությունից։ 1803 թվականի նոյեմբերի 18-ին ֆրանսիացիները կրեցին վերջնական պարտություն և նոյեմբերի 29-ին լքեցին Հայիթիի արևմտյան հատվածը։ Բրիտանացիների կողմից գերեվարվեցին արշավախմբի մնացած հատվածը, ներառյալ նրա հրամանատար Դոնասեն Ռոշամբոն։ Բայց ֆրանսիացիները կարողացան պահպանել վերահսկողությունը Սանտո-Դոմինգոյի արևելյան հատվածի նկարտմամբ։
արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1803 թվականի նոյեմբերի 30-ին Ժան Ժակ Դեսսալինը դառնում է Սան Դոմինգոյի գլխավոր նահանգապետը։ 1804 թվականի հունվարի 1-ին Սան Դոմինգոն, որը անկախացել էր Ֆրանսիայից, վերադարձվեց իր հին հնդկական անունով՝ Հաիթի։ 1804 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցավ սպիտակամորթ բնակչության սպանդ, որի ընթացքում սպանվեց 3-ից 5 հազար մարդ։ արդյունքում երկրում մնացին ապրելու միայն մուլատներն ու սևամորթները։ Սպիտակամորթների կոտորածից փրկվեցին միայն երեք կատեգորիա անձինք՝ ֆրանսիական արշավախմբային ուժից դասալիքները, լեհ զինվորները, գերմանացի գաղութարարների մի փոքր մասը և բժիշկների խումբ[11]։ 1804 թվականի սեպտեմբերի 22-ին Դեսսալինը իրեն հռչակեց կայսր՝ Ժակ Առաջին։ 1805-ի մայիսի 20-ին ընդունվեց նոր սահմանադրություն՝ ստրկության վերացման մասին։
Սև բնակչության կենսամակարդակը մնաց ծայրահեղ ցածր։ 1805 թվականի գարնանը հայիթիի զինված ոիժերը՝ Դեսսալինի գլխավորությամբ, արշավեց դեպի Սանտո-Դոմինգո, սակայն հաջողություն չունեցավ։ 1806 թվականի հոկտեմբերի 17-ին դավադրության արդյունքում Դեսսալինը սպանվեց։ Շուտով կոնֆլիկտ առաջացավ մուլատների և սևամորթների միջև, որոնց առաջնորդներն էին համապատասխանաբար Ալեքսանդր Պետիոնը և Անրի Քրիստոֆը։ Տարեվերջին պետությունը բաժանվեց երկու մասի։ Կղզու հյուսիսային հատվածում ստեղծվեց Հաիթի նահանգը, որը ղեկավարում էր նախագահ Հենրի Քրիստոֆը, որը 1811 թվականին իրեն հռչակեց թագավոր Հենրի I։ Կղզու հարավային մասը դարձավ Հաիթիի Հանրապետություն, 1807 թվականի մարտի 10-ին Ալեքսանդր Պետիոնը դարձավ նախագահ։ 1820 թվականի հոկտեմբերի 8-ին՝ բարձրացված ապստամբության արդյունքում, Անրի Քրիստոֆն ինքնասպանություն գործեց։ Հոկտեմբերի 18-ին ապստամբների կողմից սպանվեց նրա որդին և ժառանգ Ժակ Վիկտոր Անրին։ Հաիթիի Թագավորության տարածքը դարձավ Հաիթիի Հանրապետության մաս։
1808 թվականի նոյեմբերին Սանտո-Դոմինգոյում սկսվեց հակաֆրանսիական շարժումը։ Հաջորդ տարվա հուլիսին ապստամբները, անգլիական ուժերի աջակցությամբ, տապալեցին ֆրանսիական իշխանությունը։ Արևելյան Հաիթին կրկին անցավ իսպանացիների իշխանության տակ։ 1821 թվականի նոյեմբերի 30-ին Սանտո-Դոմինգոյում հռչակվեց Իսպանիայի Անկախ նահանգը՝ Հայիթի։ 1822 թվականի փետրվարի 9-ին Հաիթիի Հանրապետության զորքերը գրավեցին Սանտո-Դոմինգոն։ 1844 թվականի փետրվարի 27-ին Սանտո-Դոմինգոյում տեղի ունեցավ հակահաիթիական ապստամբություն և հռչակվեց Դոմինիկյան հանրապետությունը։
Ֆրանսիայի գաղութական կայսրությունը, որը 1803 թվականին ստիպված էր ԱՄՆ-ին վաճառել Լուիզիանա, Նոր աշխարհում ստացավ լուրջ հատված։ Հաիթիի ապստամբությունը օրինակ դարձավ Ամերիկայում գտնվող բազմաթիվ սևամորթ ստրուկների, այդ թվում Միացյալ Նահանգների, չնայած որ ստրուկների ապստամբություն հաջողություն չունեցավ։
1825 թվականին Հաիթիի Հանրապետությունը համաձայնեց նախկին ստրկաատերերին վճարել 150 միլիոն ֆրանկ փոխհատուցում, 1838 թվականին այդ գումարը կրճատվել է մինչև 90 միլիոն ֆրանկ։ 1834 թվականին Ֆրանսիան ճանաչեց Հաիթիի անկախությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adam Hochschild Bury the Chains. — Houghton Mifflin, 2005. — С. 257.
- ↑ Franklin W. Knight [https։//drive.google.com/open?id=0B_q6VhhkczIYelM4ZnNoUE9RWmM The Haitian Revolution](անգլ.) // The American Historical Review : journal. — 2000. — Т. 105. — № 1. — С. 103—115. —
- ↑ [https։//aeon.co/essays/why-haiti-should-be-at-the-centre-of-the-age-of-revolution «Why Haiti should be at the centre of the Age of Revolution – Laurent Dubois | Aeon Essays»]. Aeon (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Joseph, Celucien L. [https։//drive.google.com/open?id=0B_q6VhhkczIYVlo3S1JpSllvTkU ՝The Haitian Turn՝։ An Appraisal of Recent Literary and Historiographical Works on the Haitian Revolution](անգլ.) // Journal of Pan African Studies : journal. — 2012. — Т. 5. — № 6. — С. 37—55.
- ↑ Taber, Robert D. "." 13, no. 5 (2015)։ 235–50. doi։10.1111/hic3.12233. Navigating Haiti՝s History։ Saint-Domingue and the Haitian Revolution(անգլ.) // History Compass : journal. — 2015. — Т. 13. — № 5. — С. 235—250. —
- ↑ Bongie, Chris [https։//books.google.com/books?id=ZaTGbfYDB7gC Friends and Enemies։ The Scribal Politics of Post/colonial Literature]. — Liverpool, UK: Liverpool University Press, 2008. — С. 45. — ISBN 978-1846311420
- ↑ Curtis Comstock, Sandra Incorporating Comparisons in the Rift։ Making Use of Cross-Place Events and Histories in Moments of World Historical Change, a chapter in Anna Amelina, Beyond methodological nationalism։ research methodologies for cross-border studies. — Taylor and Francis, 2012. — С. 183—185. — ISBN 978-0-415-89962-8
- ↑ Vulliamy, Ed, ed. (2010 թ․ օգոստոսի 28). [https։//www.theguardian.com/culture/2015/aug/28/10-best-revolutionaries-che-guevara-mahatma-gandhi-leon-trotsky «The 10 best revolutionaries»]. The Guardian. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Philip James Kaisary [https։//drive.google.com/open?id=0B_q6VhhkczIYWmthRC1STHVDWWs The Literary Impact of the Haitian Revolution, Ph.D. dissertation]. — University of Warwick, 2008. — С. 8—10.
- ↑ ՝՝Даниэл М.՝՝ [http։//www.sivatherium.narod.ru/library/Daniel/main.htm Тайные тропы носителей смерти]. — Прогресс, 1990. ISBN 5-01-002041-6
- ↑ Popkin, Jeremy D. (2012). A Concise History of the Haitian Revolution. Chicester, West Sussex։ Wiley-Blackwell
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bryan, Patrick E. [https։//books.google.com/books?id=q9owdkOc0wgC The Haitian Revolution and Its Effects]. — Heinemann, 1984. — ISBN 978-0-435-98301-7
- Censer,Jack Richard; Lynn Avery Hunt Liberty, Equality, Fraternity Exploring the French Revolution. — Penn State University Press, 2001. — ISBN 978-0-271-02088-4
- Dubois, Laurent Avengers of the New World. — Harvard University Press, 2005. — ISBN 978-0-674-01826-6
- Laurent Dubois; John D. Garrigus Slave Revolution in the Caribbean, 1789–1804 A Brief History with Documents. — Bedford/st Martins, 2006. — ISBN 978-0-312-41501-3
- Garrigus, John D. ՝՝Before Haiti Race and Citizenship in French Saint-Domingue՝՝. — Macmillan, 2006. — ISBN 978-1-4039-7140-1
- Scott, Julius S. The Common Wind։ Afro-American Currents in the Age of the Haitian Revolution. — Verso Books, 2018. — ISBN 9781788732475
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [https։//web.archive.org/web/20071011092506/http։//webster.edu/~corbetre/haiti/history/revolution/revolution.htm История революции](անգլ.)
- [http։//thelouvertureproject.org/index.php?title=Main_Page The Louverture Project — вики-проект, посвящённый революции на Гаити](անգլ.)
- [https։//web.archive.org/web/20071113080805/http։//www.geogid.ru/countries/gauti/2427.html История Гаити]
- [https։//www.pbs.org/egaliteforall/ «Égalité for All։ Toussaint Louverture and the Haitian Revolution»]. Noland Walker. PBS documentary. 2009(անգլ.)